«Հրապարակ». 50 տոկոս մասնակցության դեպքում ՔՊ-ն կարող է հաղթել, 70-ի դեպքում՝ ոչ

«Հրապարակ». 50 տոկոս մասնակցության դեպքում ՔՊ-ն կարող է հաղթել, 70-ի դեպքում՝ ոչ

Wed, 06 May 2026 10:15:03 +0400


Նախօրեին ԿԸՀ-ն ներկայացրեց ընտրություններին մասնակցող 19 քաղաքական ուժերի հերթականությունը՝ ըստ իրենց ներկայացուցիչների կատարած վիճակահանության։ Որոշ ուժեր այնքան են ոգեւորվել, որ տպավորություն է, թե ընտրական համարներից ինչ-որ բան է կախված։ Իսկ դա ընդամենը ընտրական թերթիկի վրա գրվող համարն է: Զրուցել ենք քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի հետ։

– Որոշ ուժեր շատ են ուրախացել, որ ընտրություններում իրենց ընտրական համարը 1-ն է կամ՝ 15-ը։ Այդ ոգեւորության պատճառը ո՞րն է։ Ի՞նչ է կախված այդ թվերից։

– Այն, թե ով որ համարն է զբաղեցնելու, դրանից ոչինչ բացարձակապես չի փոխվելու, ուղղակի այդտեղ 2 հարց կա։ Կան ուժեր, որոնք, նախ, ասելիք չունեն եւ հույս ունեն, որ գոնե համարով հիշելի կդառնան։ Անգամ այնպիսի ուժեր են մասնակցում ընտրություններին, որոնց անունը մարդիկ չեն հիշում, դեմքով նույնիսկ չեն ճանաչում։ Այժմ փորձում են իրենք իրենց գոնե թվերով գովազդել, որպեսզի հանրությունն իմանա իրենց գոյության մասին։ Ինչ խոսք, այդ ամենը նաեւ վկայում է այս ընտրությունների անլրջության մասին։ Իշխանություններին, այնուամենայնիվ, հաջողվեց անլրջացնել ընտրությունների պրոցեսը, ինչո՞ւ՝ որովհետեւ մասնակցում է 19 ուժ, որի կեսից ավելիին հանրությունը չի էլ ճանաչում, եւ քարոզարշավն էլ է անլուրջ ձեւով ընթանում, սարդ մարդու կերպարանքով եւ այլն։ Զավեշտի վերածեցին այն, ինչն այս փուլում պետք է լիներ խիստ կարեւոր։ Հասկանալի է, որ կա մի թիվ, որից հետո մարդիկ դժվարանում են կատարել իրենց ընտրությունը։ 19 ուժ` այն դեպքում, երբ ուղղակի 3 ուժից ավելի չպետք է լիներ։ Պետք է լինեին պայմանական ռուսամետներ, արեւմտամետներ` կամ թուրքամետներ, քանի որ, ցավոք, տարածաշրջանում Արեւմուտքի կուրատորը Թուրքիան է, եւ այն ուժերը, ովքեր պետք է առաջնորդվեին հայկական շահերով։ Հասարակությունը միայն այդ պարագայում կարող էր իր ընտրությունը կատարել։ Ո՛չ պայմանական ռուսամետները կարողացան համախմբվել, ո՛չ արեւմտամետները, ո՛չ էլ հայաստանակենտրոնները։ Դա այս իշխանություններին ձեռնտու է։ Այս անլրջությունը փաստացի կասկածի տակ է դնում եթե ոչ ընտրության լեգիտիմությունը, ապա դրա ողջախոհությունը առնվազն։ Չեն ստեղծել պայմաններ, որ ընտրողն իր ընտրությունը կատարի ողջամտության սահմաններում։ Իսկ դա ամենակարեւորն է այս պահին։

– Իսկ այն ուժերը, որոնք ընդդիմադիր են ներկայանում, սակայն պրոցեսն անլրջացնում են, նպաստում են, որ մարդիկ հնարավորինս պասիվ լինեն ընտրություններում, դա հատո՞ւկ են անում՝ Փաշինյանին աջակցելու համար, թե՞ անկախ իրենցից է ստացվում։

– Կարող եմ ասել, որ դա բացառապես իշխանություններին է ձեռնտու։ Կան տարբեր հաշվարկներ։ Իշխանական խավն ավելի մոտիվացված է։ Նրանք, այսպես թե այնպես, գնալու են ընտրության կա՛մ հավատացել են, որ պատերազմ է լինելու, եթե Փաշինյանը չընտրվի, կա՛մ տարբեր շահեր ունեն իշխանություններից եւ այլն։ Ինչքան մասնակիցների թիվը ցածր լինի, այդքան ՔՊ-ի տոկոսն ավելի բարձր է լինելու։ 50 տոկոս մասնակցության դեպքում ՔՊ-ն կարող է ստանալ մեծամասնություն, իսկ 70 տոկոսի դեպքում չի կարող։ Դրա համար էլ հնարավորինս անլրջացնում են պրոցեսը, որպեսզի մարդիկ մտածեն, թե ընտրությունների արդյունքը կանխորոշված է, բոլորն էլ նույնն են, խեղկատակություն է եւ այլն․․․․ իշխանությունների կողմից սա արվում է գիտակցաբար։ Կան նաեւ ուժեր, որոնք դա անում են հայտնի դառնալու համար, ուզում են փորձել իրենց ուժերը, կստացվի` կստացվի, չի ստացվի՝ դե, ոչինչ, գուցե պատահաբար 2 տոկոս հավաքեն եւ պետությունից գումար ստանան։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իրանի սպանված առաջնորդի հրաժեշտի արարողությունը շարունակվում է Իրաքում

Իրանի սպանված առաջնորդի հրաժեշտի արարողությունը շարունակվում է Իրաքում Tue, 07 Jul 2026 15:00:32 +0400 Իրանի…

7 րոպե ago

Ես պայքարում եմ մինչեւ վերջ. Դավիթ Տոնոյան

Ես պայքարում եմ մինչեւ վերջ. Դավիթ Տոնոյան Tue, 07 Jul 2026 15:00:05 +0400 Latest news…

8 րոպե ago

Մարդասպան չեն, փախչող չեն, ինչու՞ են կալանքի տանում. Տոնոյանը՝ ընդդիմադիրների կալանքների մասին

Մարդասպան չեն, փախչող չեն, ինչու՞ են կալանքի տանում. Տոնոյանը՝ ընդդիմադիրների կալանքների մասին Tue, 07 Jul…

23 րոպե ago

Աջակցությունս եմ հայտնում Գագիկ Ծառուկյանին

Աջակցությունս եմ հայտնում Գագիկ Ծառուկյանին Tue, 07 Jul 2026 14:36:54 +0400 Խստորեն դատապարտում եմ «Բարգավաճ…

31 րոպե ago

Ինչ է սպասվում առաջիկայում

Ինչ է սպասվում առաջիկայում Tue, 07 Jul 2026 14:34:26 +0400 «Այս իշխանությունը, չունենալով սահմանափակումներ և…

33 րոպե ago

Հայաստանը հետաքրքրված է Թուրքմենստանից գազի մատակարարմամբ

Հայաստանը հետաքրքրված է Թուրքմենստանից գազի մատակարարմամբ Tue, 07 Jul 2026 14:30:49 +0400 Հայաստանը Թուրքմենստանի հետ…

37 րոպե ago