Եվրակապիկություն

Եվրակապիկություն

Wed, 06 May 2026 18:45:45 +0400


Հայ-ռուսական հարաբերություններն իրենց լավագույն ժամանակները չեն ապրում: Իսկ որ ավելի վատ է` չեն նկատվում այդ հարաբերությունները կարգավորելու տենդենցներ: Փոխարենը՝ թե՛ Հայաստանի եւ թե՛ Ռուսաստանի կողմից արվում են քայլեր, որոնք ի վերջո կհանգեցնեն բախումների, եթե 2 երկրների ղեկավարները խաչ քաշեն քաղաքական երկխոսության վրա: Փաշինյանի վերջին այցը Մոսկվա կարող էր դրական իմաստով շրջադարձային լինել, եթե չվերածվեր փոխադարձ մեղադրանքների շքերթի եւ հայ-ռուսական կեղտոտ լվացքը փողոց հանելու արարողության: Այդ այցի հայաստանյան արձագանքները, թե` տեսա՞ք Պուտինը ոնց շշպռեց, բա Նիկոլը` մալադեց Նիկոլ, տեսա՞ք ոնց չափալախ հասցրեց, մեղմ ասած, բավականին ճիշտ էին բնութագրում Փաշինյան-Պուտին չստացված երկխոսությունը:

Երեւանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, իմ կարծիքով, էլ ավելի մթագնեց հայ-ռուսական հարաբերությունների ապագան: Դա ոչ այլ ինչ էր, քան հակառուսականության բացահայտ դրսեւորում Հայաստանի կողմից: Ի՞նչ է նշանակում՝ գլխիդ հավաքես Ռուսաստանի դեմ բացահայտ պատերազմող երկրների ղեկավարներին ու մի բան էլ դրդես նրանց, որ քո հողի վրա հանդես գան հակառուսական հայտարարություններով: Ի՞նչ արժեր միայն Զելենսկի խաղացնելը, եւ ի՞նչ հետեւանքներ կարող է դա ունենալ Հայաստանի համար: Նման բան կարող են իրենց թույլ տալ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Լեհաստանը, Բրյուսելը, Բաքուն… Բայց Երեւա՞նը: Դժվա՞ր էր հասկանալ, որ Հայաստանը դրանից հետո հայտնվելու է Ռուսաստանի հանդեպ թշնամաբար տրամադրված երկրների շարքում:

Այն, ինչ տեղի ունեցավ՝ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանին առաջինը շնորհավորած Զելենսկի խաղացնելը, Արցախն Ադրբեջանի մաս ճանաչած Մակրոն մեծարելը եւ այլն, միով բանիվ, սովորական նիկոլություններ են, որ գրեթե զրոյացնում են Հայաստանի առանց այն էլ ցածր միջազգային վարկանիշը: Աշխարհում ոչ ոք քեզ լուրջ չի ընդունի, եթե դու քո երկրի անկախությունն ես ռիսկի ենթարկում՝ հակառակորդ բեւեռների միջեւ (ի վնաս նրանցից մեկի) հարմարավետ տեղավորվելու համար: Չի լինում այդպես, դա կոմպլեմենտար քաղաքականություն չէ, դա ինքնաոչնչացման ճանապարհի սկիզբն է: Ու երբ գնում ես այդ ճանապարհով, պետք է միշտ պատրաստ լինես, որ մի երրորդ կողմ հարմար պահի թաթը կդնի վրադ ու… Վերջ անկախությանդ: Ալիեւի տիրական խոսքը հեռակապով՝ ինչի՞ մասին էր:

Ասելիք կա նաեւ եվրոպացիներին: Պարոնայք, ինչո՞վ եք առաջնորդվում դուք, երբ Հայաստանի նման երկրներին (Ուկրաինա, Վրաստան, Մոլդովա) փորձում եք ներքաշել Ռուսաստանի հետ ձեր առճակատման մեջ: Հավաքվեք Բրյուսելում եւ սրտներիդ ուզածի չափ առճակատվեք: Դիցուք՝ Հայաստանից ի՞նչ եք ուզում: Հայաստանին ԵՄ չեք ընդունելու, համապատասխան միջոցներ չեք հատկացնելու, որ փոխհատուցվեն Ռուսաստանի հետ կապերը խզելու հետեւանքով առաջացած դժվարությունները, Հայաստան զորք չեք բերելու, եթե, Աստված մի արասցե, պատերազմ լինի, հանուն Ադրբեջանից ունեցած ձեր շահի՝ Սյունիքն անգամ կճանաչեք Ադրբեջանի մաս… Այդպես եղել է միշտ, այդպես կլինի նաեւ այսուհետ: Ժողովրդավարությո՞ւն եք ակնկալում Հայաստանից: Խնդրեմ, պատժեք Հայաստանի հակաժողովրդավար իշխանությանը, ինչո՞ւ եք Հայաստանին պատժում:

Ռուսաստանի արձագանքը եվրոպական կապիկություններին միանգամայն ադեկվատ է: Հասկանալի ու սպասելի էր, որ Ռուսաստանը չէր հաշտվելու իր սահմանների մոտ հակառուսական դեմարշների հետ՝ լինեին քաղաքական, թե տնտեսական: Եվ կոնֆլիկտները, որոնք կան այսօր տարբեր ուղղություններով՝ Մոլդովա, Ուկրաինա, Վրաստան, Հայաստան, հետեւանք են ԵՄ քաղաքականության: Հանրահայտ իրողություն է, չէ՞, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանը նշված պետությունների հետ որեւէ կոնֆլիկտ չի ունեցել, ավելին՝ օգնել է այդ երկրներին՝ անկախության առաջին քայլերն անելու: Ուրեմն, ինչո՞ւ հանկարծ պատերազմներ ծագեցին: ԵՄ-ն իրեն չի՞ տեսնում այդ պատերազմները հրահրողի դերում, ընդ որում՝ շատ վատ հրահրողի եւ շատ վատ կռվողի: Ո՞վ է մեղավոր, որ Աբխազիան ու Հարավային Օսիան անջատված են Վրաստանից, Ղրիմն ու Դոնբասը՝ Ուկրաինայից, Արցախը՝ Հայաստանից: Մի՞թե Եվրոպայի համար ավելի հեշտ է պատերազմել Ռուսաստանի հետ, քան համագործակցել: Չէ՞ որ հարցերը լուծելու այլ ճանապարհ կա՝ Ռուսաստանի հետ համագործակցելը, ինչը ժամանակին անում էին ԵՄ խելացի ղեկավարները:

Հետխորհրդային տարածքում, ուր ոտք են դրել եվրոպացիները, ծնունդ են առել միայն հակառուսականություն, ռուսաֆոբիա, թշնամանք: Հերթը Հայաստանինն է, որտեղ ԵՄ-ն, ի դեմս ՀՀ անուղեղ իշխանությունների, լուրջ դիրքեր է նվաճել: Ապացույցը եվրակապիկության գագաթնաժողովն էր: Եկել, ընտրություններից մեկ ամիս առաջ մեծարում են Ռուսաստանի դեմ ելած ՀՀ անուղեղ իշխանություններին: Ռուսաստանի ադեկվատ արձագանքը չի ուշանալու, ինչից, սակայն, ո՛չ ԵՄ-ն, ո՛չ ՀՀ անուղեղ իշխանությունը, ո՛չ էլ ՌԴ-ն չեն տուժելու: Տուժելու է հայ ժողովուրդը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ

ԱՄՆ Ներքին անվտանգության նախարարությունը (DHS) հարյուրավոր դատական պահանջներ (subpoena) է ուղարկել խոշոր հարթակներին, այդ թվում՝…

3 ժամ ago

Մայիսի 7-ին լույս չի լինի հետևյալ հասցեներում

Մայիսի 7-ին լույս չի լինի հետևյալ հասցեներում Wed, 06 May 2026 23:45:16 +0400 «Հայաստանի էլեկտրական…

6 ժամ ago

Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ

Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Wed, 06 May 2026 23:30:31…

6 ժամ ago

Երբ Ժակ Շիրակը եկել էր Հայաստան, հատուկ պատվանդան-տաղավար էին սարքել

Երբ Ժակ Շիրակը եկել էր Հայաստան, հատուկ պատվանդան-տաղավար էին սարքել Wed, 06 May 2026 23:26:46…

6 ժամ ago

Այս զարհուրելի դեպքը վկայում է, որ պետական մարմիններն իրենց տեղում չեն․ Արման Թաթոյան

Այս զարհուրելի դեպքը վկայում է, որ պետական մարմիններն իրենց տեղում չեն․ Արման Թաթոյան Wed, 06…

6 ժամ ago

Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը

Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Wed, 06 May…

6 ժամ ago