Հանրայինն ունի արվեստագետների սև ցուցակ, որոնց մուտքն արգելված է Հ 1

Հանրայինն ունի արվեստագետների սև ցուցակ, որոնց մուտքն արգելված է Հ 1

Wed, 06 May 2026 21:15:26 +0400


Հայտնի հեռուստադեմքերը հեռանում են Հանրային հեռուստաընկերությունից: Նախորդ շաբաթ հեռացավ մոդել, հաղորդավար Լուսինե Թովմասյանը, գրելով. «Հեռուստաընկերության ղեկավարը հանձնարարեց ինձ փոխարինել մեկ այլ հաղորդավարով այն հաղորդման մեջ, որի առաջին թողարկումն արդեն նկարահանված էր։ Պատճառը՝ աշխարհի ամենահայտնի դասական երաժիշտներից մեկի՝ Lang Lang-ի, ով Հայաստան էր հրավիրված պետական միջոցներով, ինչպես նաև Սերգեյ Սմբատյանի հետ իմ իրականացրած հարցազրույցն է, որը նախատեսվում էր հրապարակվել սոցիալական հարթակներում։ Նշեմ, որ իմ աշխատանքային պայմանագրում դա արգելող որևէ կետ չկա։ Ակնհայտ է, որ այս որոշումը դուրս էր մասնագիտական հարաբերությունների շրջանակից և պայմանավորված էր անձնական փոխհարաբերություններով։ Այսպիսով՝ չեմ պատրաստվում գործիք դառնալ որևէ մեկի ձեռքում՝ իր անձնական հարցերը լուծելու համար»,– գրել էր նա։

Օրեր առաջ էլ դերասան, հաղորդավար Խորեն Լևոնյանն էր հարցազրույցում ասել, որ հեռացել է Հանրայինից, քանի որ իրեն ստիպել են ծաղրել գուսաններին:

Տպավորություն է, թե Փաշինյանի իշխանությունը Հանրայինում նույնպես հեղափոխություն է փորձում անել, բոլոր քիչ թե շատ ճանաչված կերպարներին դուրս է մղում, և նրանց փոխարեն կամ ինչ-որ նոր և անհայտ կերպարների են եթեր տալիս, կամ էլ նիկոլական գարիկպապոյաններին ու արամMP3-իներին:

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ևս երկար տարիներ աշխատել է Հանրայինում:

«Հրապարակը» Նազենիին հարցրեց` ո՞ր թվականին է հեռացել Հ1-ից, ինչո՞ւ և ի՞նչ կարծիք ունի այսօրվա Հանրայինի և Հ1-ից հեռացող հաղորդավարների մասին:

Նա մեզ հետ զրույցում ասաց. «Իմ պատմությունը վաղուց է սկսվել: Բայց այստեղ հարցն այնքան իմ հեռանալը չէ, քանի որ աշխատավայր փոխելը լրիվ նորմալ է, հարցն այն է, որ վերջին տասը տարիների ընթացքում ես Հ1-ի սև ցուցակում եմ: Ասեմ` բոլորը չէ, որ հեռանում են: Հանրայինն ունի արվեստագետների սև ցուցակ, որոնց մուտքը արգելված է Հանրային: Նրանց մասին ոչինչ չեն խոսում, նրանց չեն ներկայացնում: Դա նրանց չգրված օրենքն է: Ես 2020 թվականից հստակ Հ1-ի սև ցուցակում եմ: Պատերազմից հետո դա եղավ: Բայց այդ ամենը Հանրայինի հետ կապ չունի, առհասարակ բոլոր այն մարդիկ, ովքեր ունեն ձայն, կշիռ և ինչ-որ կերպ հասարակության շրջանում կարող են կարծիք ձևավորել, Հանրայինի համար անհարմարություն են ստեղծում:

Ինչ վերաբերում է Հ1-ում աշխատանքային գործունեությունս դադարեցնելուն, ապա 2012 թվականից եմ ես հեռացել այնտեղից: Պատճառը` մենք այլևս չունեինք անելիք միմյանց հետ, և ես որոշեցի հեռանալ, հատուկ բան չկար: Ես ցավում եմ իմ այն բոլոր կոլեգաների համար, ովքեր աշխատելով Հանրայինում, ունեն խոսքի սահմանափակ իրավունք և ողջունում եմ իմ այն բոլոր կոլեգաներին, ովքեր հանուն իրենց խոսքի ազատության չեն մնում այնտեղ և նախընտրում են լինել ազատ, խոսել ազատ: Ամեն դեպքում` այնտեղից տարբեր մարդիկ տարբեր պատճառներով են հեռանում»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ողբերգական դեպք Արմավիրում․ 43-ամյա տղամարդ է սպանվել, կասկածյալը՝ 28-ամյա կին

Ողբերգական դեպք Արմավիրում․ 43-ամյա տղամարդ է սպանվել, կասկածյալը՝ 28-ամյա կին Sun, 30 Aug 2026 23:47:29…

8 ժամ ago

Ավելի քան 1500 տարվա ժայռապատկերներ են հայտնաբերվել

Ավելի քան 1500 տարվա ժայռապատկերներ են հայտնաբերվել Sun, 30 Aug 2026 23:45:25 +0400 Ուզբեկստանի Քաշքադարի…

8 ժամ ago

Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ

Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ Sun, 30 Aug 2026 23:30:11 +0400 Թուրքիայում Ուկրաինայի դեսպան…

9 ժամ ago

Անտառային հրդեհ Թուրքիայում

Անտառային հրդեհ Թուրքիայում Sun, 30 Aug 2026 23:15:27 +0400 Թուրքիայի Մուղլայի նահանգի Ֆեթխիե շրջանում անտառային…

9 ժամ ago

Հետախուզման մեջ գտնվողներ են հայտնաբերվել եւ ձերբակալվել

Հետախուզման մեջ գտնվողներ են հայտնաբերվել եւ ձերբակալվել Sun, 30 Aug 2026 23:00:17 +0400 Թուրքիայի Ադանայի…

9 ժամ ago

Երևանում այսօրվա ամպրոպն այս տարվա ամենաուժգինն ու երկարատևն էր․ Սուրենյան

Երևանում այսօրվա ամպրոպն այս տարվա ամենաուժգինն ու երկարատևն էր․ Սուրենյան Sun, 30 Aug 2026 22:58:39…

9 ժամ ago