Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը

Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը

Wed, 06 May 2026 23:15:50 +0400


Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․

«Հայաստանում սպառողականության անսանձ քարոզի և թաքուցյալ գավառականության միախառնման հետևանքով ձևավորվել է խորապես բարդույթավորված մի նկատելի խավ, որը թեև այդ մասին չի բարձրաձայնում, բայց ներքուստ համոզված է, որ Հայաստանը հետամնաց մի գավառ է, իսկ Եվրոպան ամենայն առաջադիմության ակունք և օրինակ։

Հենց սրանով է, ըստ իս, պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը և այդ նպատակով տարատեսակ նվաստացումների վրա աչք փակելը։

Հայաստանի սրբազան տարածքի, պատկերավոր ասած, մեկ-երկու քաղաքից բացի և Գառնի-Գեղարդից անդին երբևիցե չեղած այս խավի «դասական» որևէ ներկայացուցիչ հստակորեն գիտե ցանկացած պայմանական «Վիզէյրի» դեպի պայմանական Փարիզ յուրաքանչյուր ավիատոմսի գինը և տենչում է ձեռք գցել հերթական էժան տոմսակն ու ստանալ տենչալի վիզան և համալրել «երջանիկների» շարքը։

Հենց այս խավի կրքերը հագուրդ տալու նպատակով է այսքան շեշտադրվում Հայաստանի արդի վիճակի համար բոլորովին ոչ այդքան կարևոր եվրոպական վիզաների ազատականացման ոչինչ չտվող ուռճացված խոսույթը, մինչդեռ գրեթե մոռացվել է, որ ոչ մի վիզայով այլևս հնարավոր չէ այցելել ընդամենը մի քանի տարի առաջ մեր հայրենիքի մաս այնպիսի սրբազան անկյուն, ինչպիսին, դիցուք, Ամարասի վանքն է։

Նողկալի է, երբ հենց այս խավի և դրա կրքերը հագուրդ տալուն միտված ականջ խլացնող աղմուկի պատճառով մեզանում լուսանցք է մղվել բնական, առողջ և աստվածահաճո մղումը կրկին հնարավորություն ստանալ այցելելու, օրինակ՝ մեր երանելի Սուրբ Մեսրոպի աննկուն ջանքով դեռևս 5-րդ դարում դպրոցի ավանդույթ ունեցած մեր սրբատեղին՝ Ամարասի վանքը։

Աննորմալ է, երբ որևէ մեկը ընդունում է Սուրբ Մեսրոպի կերտած հրաշագեղ այբուբենը, բայց ուրանում նրա հիմնած առաջին դպրոցն Արցախում, նրա խիզախ քարոզը Գողթան գավառում, նրա սրբատեղի-ծննդավայրը Տարոնի Հացեկաց գյուղում, և ձգտում հայրենիքի այս սրբազան անկյունների բնական քաղցրությունը բթացնել Փարիզում ըմպած սուրճի դառնությամբ»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ադրբեջանից Եվրոպա գազատարն ամբողջությամբ ծանրաբեռնված է․Ալիև

Ադրբեջանից Եվրոպա գազատարն ամբողջությամբ ծանրաբեռնված է․Ալիև Fri, 13 Nov 2026 15:00:40 +0400 Ադրբեջանից Եվրոպա գազատարն…

4 րոպե ago

Սեքս-սկանդալից մինչև լրտեսության կասկածներ․ ինչո՞ւ հեռացավ

Սեքս-սկանդալից մինչև լրտեսության կասկածներ․ ինչո՞ւ հեռացավ Fri, 13 Nov 2026 14:45:17 +0400 Աշխարհի ամենաազդեցիկ տեխնոլոգիական…

19 րոպե ago

Գազով հարուստ Իրանում գազի լուրջ խնդիր կա

Գազով հարուստ Իրանում գազի լուրջ խնդիր կա Fri, 13 Nov 2026 14:30:04 +0400 Իրանի նահանգների…

35 րոպե ago

Ֆասթ Բանկը և Քոլումն Ն․Ա․ բանկը մեկնարկել են նոր ռազմավարական համագործակցություն

Ֆասթ Բանկը և Քոլումն Ն․Ա․ բանկը մեկնարկել են նոր ռազմավարական համագործակցություն Fri, 13 Nov 2026…

41 րոպե ago

Թրամփի պարտությունը կարող է հարցականի տակ դնել TRIPP-ի ապագան

Թրամփի պարտությունը կարող է հարցականի տակ դնել TRIPP-ի ապագան Fri, 13 Nov 2026 14:15:18 +0400…

49 րոպե ago

«Արարատը» ցավակցել է ֆուտբոլիստ Վարազդատ Հարոյանին

«Արարատը» ցավակցել է ֆուտբոլիստ Վարազդատ Հարոյանին Fri, 13 Nov 2026 14:08:38 +0400 «Արարատ» ֆուտբոլային ակումբը…

56 րոպե ago