«Հրապարակ». Թաթա Սիմոնյանի, «Ռեինկարնացիայի» համերգների ժամանակ էլ է հրապարակը լեփ-լեցուն եղել

«Հրապարակ». Թաթա Սիմոնյանի, «Ռեինկարնացիայի» համերգների ժամանակ էլ է հրապարակը լեփ-լեցուն եղել

Thu, 07 May 2026 09:15:33 +0400


Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այցելել էին Գյումրի։ Մակրոնը հարգանքի տուրք էր մատուցել 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին, ապա Գյումրու Վարդանանց հրապարակում ներկա էին գտնվել «Երաժշտական կամուրջ․ Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համերգին։ Մակրոնը ողջույնի խոսքով դիմել էր հրապարակում հավաքվածներին՝ շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար։ «Երբ Ֆրանսիայում նախագահ Մակրոնի հետ խոսում էինք, ես իրեն ասում էի՝ Դուք Հայաստանում շատ մեծ ժողովրդականություն եք վայելում, ինքն էլ ասում էր՝ երեւի չափազանցնում ես։ Հիմա ամեն անգամ, երբ այսպիսի տեսարան է լինում, ես անընդհատ իրեն հիշեցնում եմ, որ, տես` չէի չափազանցնում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը եւ խոսքը փոխանցել Ֆրանսիայի նախագահին։ Նա նշել է, որ ոչ ոք չի մոռացել 1988 թվականի դեկտեմբեր ամիսը, երբ ժամացույցները կանգ առան, ամբողջ քաղաքը քարացավ, ու աշխարհը ոտքի կանգնեց՝ «քեզ համար, Հայաստան», եւ Գյումրին վերածնվեց դժոխքից, ու ձմեռվանից հետո նոր գարուններ եկան։
«Եվ մեկնելուց առաջ ցանկանում էի ձեզ ասել, որ չափազանց հպարտ էի՝ լինել այստեղ՝ ձեր կողքին։ Մենք գիտենք բոլոր այն դժվարությունները, որի միջով դուք անցել եք այս վերջին տարիներին։ Եվ քանի դեռ Գյումրին այստեղ է, Հայաստանն առաջ է գնում խաղաղությամբ, կայունությամբ՝ Եվրոպայի կողքին։ Եվ ինչպես մենք ձեր կողքին էինք 1988 թվականի դեկտեմբերին, այնպես էլ կլինենք հիմա ձեր կողքին։ Շնորհակալություն, Գյումրի, շնորհակալություն, Հայաստան։ Եվ երբեք չմոռանաք՝ Ֆրանսիան սիրում է ձեզ։ Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ Ֆրանսիան եւ կեցցե՛ Գյումրին»,- ասել է Էմանուել Մակրոնը։

Տեսակետներ կան, որ Նիկոլ Փաշինյանը համերգի վայրը` Գյումրին, հատուկ էր ընտրել, որ ռեւանշ վերցնի` նախորդ անգամ Գյումրին նրան վատ էր ընդունել, ուզում է ամեն գնով գյումրեցիներին «կոտրել»: Գյումրիում Փաշինյանը 2025-ի ՏԻՄ ընտրություններում պարտություն է կրել, ապա կալանավորել է նրա համայնքապետին ու թեմի առաջնորդին, եւ այդ վերաբերմունքը բնական է:

Գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով երեքշաբթի օրվա համերգին եւ Մակրոնի այցին, ասում է. «Գյումրեցիներին հնարավոր չէ կոտրել, ինչ վերաբերում է համերգին, ապա ժողովրդի գերակշիռ մասը համերգ էր գնացել` երգիչներին լսելու, այլ ոչ թե Նիկոլին տեսնելու: Հիշեք Գյումրիում տապալված «Վարչաբենդի» համերգը, որը փաստացի ձախողվեց, եւ կարծում եմ` այս մասով հարցեր չեն առաջանա: Եթե Փաշինյանի համար եկող լինեին մարդիկ, «Վարչաբենդին» էլ կգնային: Նիկոլի վիճակը Գյումրիում ծայրահեղ վատ է: Ինքնահաստատման նրա բոլոր փորձերն այստեղ ձախողվում են: Յոթ վերք եկեղեցու ֆեյք պատարագը, «Վարչաբենդի» խայտառակ դատարկ համերգը եւ այլն: Նա շարունակ փորձեր է անում՝ Գյումրիում ինքնահաստատվելու: Գիտի, որ գյումրեցիները Ֆրանսիայի հանդեպ թուլություն ունեն, քանի որ երկրաշարժից հետո Ֆրանսիան ահռելի օգնություն տվեց: Պատահական չէ, որ մայիսի 5-ին եկան Գյումրի, եւ Մակրոնը խոսեց երկրաշարժի զոհերի մասին, հուշարձանին ծաղիկներ դրեցին եւ այլն: Նիկոլն այս քայլերով ինքնախաբեությամբ է զբաղվում: Այդ լեփ-լեցուն հրապարակը բոլորովին Նիկոլի համար չէր: Մարդիկ եկել էին անվճար համերգ նայելու: Ոչ մի նիկոլական բան ես այդտեղ չտեսա: Նիկոլական լրատվամիջոցները գրում են, որ Գյումրու հրապարակը լցրել են, բայց Թաթա Սիմոնյանի համերգի ժամանակ, «Ռեինկարնացիայի» համերգների ժամանակ էլ է մեր հրապարակը լեփ-լեցուն եղել, այդ բոլորը Նիկոլի ֆեստիվառների շրջանակում է կազմակերպվել, բայց դա բնավ չի նշանակում, որ Նիկոլին փառաբանելու համար են մարդիկ գնացել: Ոչ: Նման բան չկա: Այ, եթե «Վարչաբենդի» համերգն էլ լեփ-լեցուն լիներ, ես չէի առարկի, կասեի` իսկապես մարդիկ եկել են Նիկոլի համար: Ինձ շատ հետաքրքիր է, թե հայաստանյան արեւմտամետ քաղհասարակությունն ինչ է մտածում Մակրոնի հայտարարությունների մասին: Եթե Պուտինն այսպես լկտիաբար միջամտեր Հայաստանի ներքին հարցերին եւ խորհուրդներ տար հայաստանցիներին, ի՞նչ կանեին իրենք: Ինչո՞ւ հիմա ձայն չեն հանում: Մակրոնը Գյումրիում բացահայտ միջամտեց Հայաստանի ներքին հարցերին, բացահայտ ուղղորդեց ընտրողներին եւ հորդորեց ընտրել Նիկոլին: Նրա այցը, առհասարակ, միայն Նիկոլի գովազդի համար էր: Մակրոնի այցի ընթացքում գոնե մեկ տնտեսական համագործակցության փաստաթղթի տակ ստորագրվե՞ց: Արեւմուտքի ուղղությամբ շարժվող երկիրն առաջին հերթին պետք է իր կախվածությունը նվազեցնի ՌԴ-ից եւ ԵԱՏՄ շուկայից: Փաստը մնում է փաստ, որ Նիկոլի կառավարման 8 տարիներին Ռուսաստանից կախվածությունը կրկնապատկվել է: Օրինակ` նույն Ուկրաինան արել է ամենավերջին հակահայ քայլերը` 44-օրյա պատերազմի ժամանակ, բայց Նիկոլն ընդունեց Զելենսկուն մեծ ուրախությամբ, սակայն Բելառուսի նախագահի մեկ բառը սվիններով են ընդունում: Նիկոլի կառավարման տարիների ընթացքում Բելառուսը դարձել է մեր արտահանման 10 ամենախոշոր շուկաներից մեկը: Այսքան գովերգում են Մակրոնին եւ Ֆրանսիային, հարց` ո՞ւր են հայ-ֆրանսիական համատեղ տնտեսական հարաբերությունները: Ֆրանսիայի եւ Հայաստանի տնտեսական կապերը որտե՞ղ են երեւում: Մարդն ընդամենը բացահայտ Նիկոլի գովազդով զբաղվեց, այն էլ` հակառուսական ագրեսիվ խոսույթով: Կեղծ տեղեկություններ տարածեց, թե իբրեւ 44-օրյայի ժամանակ Ռուսաստանը Հայաստանի կողքին չի կանգնել: Հարց` նույն 2020 թ. նոյեմբերի տխրահռչակ հարցազրույցում Պուտինը հայտարարեց նախ, որ Նիկոլը դավաճան չէ՝ փրկելով վերջինիս իշխանությունը, ապա հավելեց, որ ողջ պատերազմի ժամանակ շուրջ երկու անգամ փորձել է կանգնեցնել պատերազմը եւ հայտարարել զինադադար, սակայն դրանք՝ երկուսն էլ Փաշինյանի կողմից մերժվել են: Իսկ այդ նույն Մակրոնը Մուրադ Փափազյանին, որը ֆրանսահայ ամենակարկառուն ներկայացուցիչներից է, ժամանակին բողոքել է Փաշինյանից՝ ասելով, թե Փաշինյանը բացարձակ Հայաստանի ու Արցախի շահերը չի պաշտպանում, ավելին` 2022-ին Պրահայում ինքն է ՀՀ-ի շահերը պաշտպանել։ Հիմա պարզվում է, որ` ոչ, պարզվում է՝ Նիկոլը խիզախ ու քաջ տղա է: Լավ, ենթադրենք՝ ՌԴ-ն վատ դաշնակից է, նույն Մակրոնն էլ ասաց, որ կա անվտանգության հետ կապված խնդիր: Ռուսական ռազմաբազայի փոխարեն ի՞նչ առաջարկեց նա` ոչ մի բան»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Լոնդոնի ֆոնդային բորսայում նշանավորվեց Ամերիաբանկի ներառումը FTSE 100-ում` որպես LFG խմբի մաս

Լոնդոնի ֆոնդային բորսայում նշանավորվեց Ամերիաբանկի ներառումը FTSE 100-ում` որպես LFG խմբի մաս Thu, 07 May…

4 րոպե ago

Վարչապետը Չինաստանում սունկ է կերել, որից հալուցինացիաներ է առաջացնում. Սամվել Կարապետյան

Վարչապետը Չինաստանում սունկ է կերել, որից հալուցինացիաներ է առաջացնում. Սամվել Կարապետյան Thu, 07 May 2026…

8 րոպե ago

Ինձ համար գլխավորը Հայաստանի և հայ ժողովրդի շահերն են

Ինձ համար գլխավորը Հայաստանի և հայ ժողովրդի շահերն են Thu, 07 May 2026 13:51:06 +0400…

13 րոպե ago

«Միասնության թևեր» կուսակցության նախընտրական այցերի ժամանակացույցը

«Միասնության թևեր» կուսակցության նախընտրական այցերի ժամանակացույցը Thu, 07 May 2026 13:49:15 +0400 «Միասնության թևեր» կուսակցությունը…

15 րոպե ago

Փաշինյանը չի արձագանքում 1 տոննա սունկ բերելու եւ ուտելու մասին Կարապետյանի խոսքերին

Փաշինյանը չի արձագանքում 1 տոննա սունկ բերելու եւ ուտելու մասին Կարապետյանի խոսքերին Thu, 07 May…

20 րոպե ago

1 դրամ աշխատավարձ եմ ստանալու, որը տալու եմ Վարչաբենդին

1 դրամ աշխատավարձ եմ ստանալու, որը տալու եմ Վարչաբենդին Thu, 07 May 2026 13:41:15 +0400…

23 րոպե ago