«Հրապարակ». Էս ի՞նչ է սարքում Եվրոպան մեր գլխին

«Հրապարակ». Էս ի՞նչ է սարքում Եվրոպան մեր գլխին

Thu, 07 May 2026 11:45:43 +0400


«Հրապարակի» զրուցակիցը հոգեբան Կարինե Նալչաջյանն է:

– Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ գագաթնաժողովն անցկացվեց Երեւանում: Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաները Նիկոլ Փաշինյանին գովեստի խոսքեր շռայլեցին: Մակրոնն ասաց, որ Փաշինյանը քաջ ու խիզախ առաջնորդ է: Փաշինյանն էլ պետության հաշվին ընտրակաշառք է բաժանում` թոշակի բարձրացում, որոշ բժշկական ծառայություններ անվճար են դարձել եւ այլն: Այս ամենը, Ձեր կարծիքով, ի՞նչ ազդեցություն է թողնում քաղաքացիների վրա, հատկապես` չկողմնորոշված զանգվածի, կամ առհասարակ` ազդեցություն թողնո՞ւմ է, թե՞ ոչ:

– Ազդեցություն անպայման թողնելու է եւ թողնում է, սակայն թե հասարակության որ շերտի վրա, դա է հարցը: Մակրոնի հետ գնում են վազելու, ռեստորան եւ այլն, ուզում են ասել` մենք էլ ձեզ նման սովորական մարդիկ ենք, էլի: Այս քայլերով Մակրոնը նաեւ այլ բան է հասկացնում մեր ժողովրդին: Ըստ էության, ասում է` վատ մի զգացեք, որ ձեր ղեկավարը նման բաներով է զբաղված, մենք էլ ենք նույն բաներն անում` վազում, երգում, պարում: Այս ամենն արվում է մտածված` չկողմնորոշված, վախեցած կամ այս իշխանություններով հիացած զանգվածի համար: Մեր ժողովուրդը որոշակի թերարժեքության բարդույթ ունի: Նրան թվում է, թե բոլոր նրանք, ովքեր Եվրոպայում են կամ Ամերիկայում, ուրեմն ավելի բարձր են, ավելի լավն են: Այս ամենը հաշվի առնելով՝ աշխատում են նաեւ մեր ազգի թերարժեքության վրա: Եվրոպային միանշանակ այս իշխանությունն է ձեռնտու` Նիկոլով հանդերձ, քան իսկական ընդդիմադիր ուժերը: Նայում ես այս ամենին` ծիծաղդ է գալիս: Խոսում են Անգլիայի հետ ռազմավարական դաշնակցությունից: Անգլիան եւ Թուրքիան մեր ամենամեծ թշնամիներն են, եւ հենց նրանք են մեր գլխին այս փորձանքները բերել` կազմակերպված ձեւով: Ցավոք, կան մարդիկ, ովքեր այդ անմտություններին հավատում են, խաբվում են: Ամեն դեպքում, ի պատիվ մեր ժողովրդի, ես տարբեր շերտերի հետ եմ շփվում, նկատում եմ, որ մարդիկ իսկապես հիասթափված են իշխանություններից: Քիչ առաջ մի կին` մայր, լաց էր լինում իմ կողքին: Ասում էր` էս ի՞նչ են անում Հայաստանի հետ, էս ի՞նչ է սարքում Եվրոպան մեր գլխին: Մարդիկ, ովքեր սթափ են, հասկանում են այս ամենի ողբերգական հետեւանքները: Այո, բժշկական ծառայությունները որոշակիորեն անվճար են դարձրել, թոշակներն են բարձրացրել, եւ այդ խայծը մարդիկ կուլ են տալիս, չեն գիտակցում, որ երբ ընտրվեն սրանք, անելու են ճիշտ հակառակը: Շատ փոքր է այն շերտը, որ պատրաստ է սրանց քվե տալու: Շատերն անգամ ասում են, որ ընտրություններին չպետք է հասնեին, հարցերը պետք է վաղուց լուծված լինեին, սակայն ունենք այն, ինչ ունենք: Պետք է հնարավորինս բարձրացնենք մարդկանց ինքնագնահատականը, այնպես անենք, որ քարացած միտքը, որ, միեւնույն է, իշխանությունը հաղթելու է, հօդս ցնդի: Դա վտանգավոր ստերեոտիպ է:

– Մայիսի 28-ին Փաշինյանը որոշել է «պառադ» կազմակերպել:

– Հերթական անգամ մոլորեցնում են մարդկանց: Ուզում են ասել` մեզ ասում են անհայրենիք, իսկ մենք «պառադ» ենք անում: Նախընտրական ծուղակների շրջանում ենք ապրում, պետք է շատ զգոն լինենք այս փուլում հատկապես, քանի որ այդ խայծերը մահացու են:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ՄԻՊ-ից չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել

ՄԻՊ-ից չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել Mon, 16 Nov 2026 09:15:51 +0400 Մարդու իրավունքների պաշտպանի…

25 րոպե ago

Դժգոհել է ինտերնետի արագությունից

Դժգոհել է ինտերնետի արագությունից Sun, 15 Nov 2026 23:45:23 +0400 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել…

10 ժամ ago

Ասել է, թե ինչու է վերադարձել մեծ ֆուտբոլ

Ասել է, թե ինչու է վերադարձել մեծ ֆուտբոլ Sun, 15 Nov 2026 23:30:29 +0400 Բրազիլիայի…

10 ժամ ago

Քո հիշատակին հավատարիմ՝ շարունակելու ենք մեր սկսած ճանապարհը, մե՛ր լավ ընկեր

Քո հիշատակին հավատարիմ՝ շարունակելու ենք մեր սկսած ճանապարհը, մե՛ր լավ ընկեր Sun, 15 Nov 2026…

10 ժամ ago

Հետո չասեք՝ չի ասել․․․ Տաթևիկ Հայրապետյան

Հետո չասեք՝ չի ասել․․․ Տաթևիկ Հայրապետյան Sun, 15 Nov 2026 23:13:10 +0400 Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի…

10 ժամ ago

Մելիքյանը՝ Լատվիայի հետ խաղի մասին

Մելիքյանը՝ Լատվիայի հետ խաղի մասին Sun, 15 Nov 2026 23:10:12 +0400 ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության…

11 ժամ ago