Որդիների մասին պետք է խոսեն այն մարդիկ, ովքեր գիտեն՝ ուր են եղել իրենց որդիները

Որդիների մասին պետք է խոսեն այն մարդիկ, ովքեր գիտեն՝ ուր են եղել իրենց որդիները

Thu, 07 May 2026 12:33:12 +0400


Ազգային ժողովում շարունակվող գլխավոր դատախազության տարեկան հաշվետվության քննարկումները կրկին վերածվել են իշխանություն-ընդդիմություն սուր բանավեճի։ Քննարկումների ընթացքում «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը պատասխանել է իր և որդու հասցեին հնչեցված մեղադրանքներին։

Օհանյանը հայտարարել է, որ մարտական գործողությունների ընթացքում վիրավորում ստացած անձանց դերը չի կարելի նսեմացնել կամ ներկայացնել որպես պատահական հանգամանք։ Նրա խոսքով՝ զինվորականների և նրանց ընտանիքների վերաբերյալ գնահատականներ պետք է հնչեցնեն այն մարդիկ, ովքեր պատրաստ են պատասխանել նաև իրենց հարազատների մասնակցության և գործունեության մասին հարցերին։

Քննարկումների ընթացքում իշխանական պատգամավորներ Վահագն Ալեքսանյանը և Անդրանիկ Քոչարյանը մեղադրանքներ էին ներկայացրել Օհանյանի որդու հասցեին՝ նշելով, որ պատերազմի ընթացքում հարավային ուղղության պատասխանատվությունը եղել է նրա և ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի վերահսկողության ներքո։

Ի պատասխան՝ Օհանյանը կոչ է արել իշխանություններին մշտապես Մարտի 1-ի իրադարձություններին անդրադառնալու փոխարեն քննարկել ընդդիմության առաջարկը՝ 2020 թվականի Արցախյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող անկախ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ։ Նրա խոսքով՝ առաջարկվում էր ձևավորել հավասար ներկայացվածությամբ հանձնաժողով, որը հնարավորություն կտար հանրությանը ստանալ պատերազմին վերաբերող հարցերի պատասխանները՝ առանց քաղաքական շահարկումների։

«Որդիների մասին պետք է խոսեն այն մարդիկ, ովքեր պետք է մտածեն՝ իրենց որդիները որտե՞ղ են եղել, ի՞նչ են արել»,- ասել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իրանի բանակին լիակատար ազատություն է տվել

Իրանի բանակին լիակատար ազատություն է տվել Fri, 13 Nov 2026 00:30:17 +0400 Իրանի Գերագույն առաջնորդ…

1 ժամ ago

Պուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»

Պուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ» Thu, 12 Nov 2026 23:55:21 +0400…

2 ժամ ago

Աբու-Դաբիի բանակցությունները զգուշավոր, բայց քայլ առաջ է․ Ալեքսանդր Ստուբ

Աբու-Դաբիի բանակցությունները զգուշավոր, բայց քայլ առաջ է․ Ալեքսանդր Ստուբ Thu, 12 Nov 2026 23:48:30 +0400…

2 ժամ ago

36-ամյա տղամարդը կալանավորվել է

36-ամյա տղամարդը կալանավորվել է Thu, 12 Nov 2026 23:42:04 +0400 Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների…

2 ժամ ago

Հարձակվել են ոստիկանների վրա․ կա 10 զոհ

Հարձակվել են ոստիկանների վրա․ կա 10 զոհ Thu, 12 Nov 2026 23:30:51 +0400 Պակիստանում հարձակվել…

2 ժամ ago

Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքով

Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքով Thu, 12 Nov 2026 23:22:59…

3 ժամ ago