Հայը ցանկանու՞մ է ապրել անկախ, անվտանգ, բարեկեցիկ Հայաստանի Հանրապետությունում, թե՞ «Արևմտյան Ադրբեջանում»

Հայը ցանկանու՞մ է ապրել անկախ, անվտանգ, բարեկեցիկ Հայաստանի Հանրապետությունում, թե՞ «Արևմտյան Ադրբեջանում»

Thu, 07 May 2026 15:20:17 +0400


Եկեք խոսենք բաց ու անկեղծ. Մեզ սպասվում են լուրջ ցնցումներ։

Շատ լուրջ։
Դատեք ինքներդ։

Հայաստանի իշխանությունները գիտակցաբար (շատ կարևոր է հասկանալ՝ ԳԻՏԱԿՑԱԲԱՐ) անցել են քողարկված հակառուսական քաղաքականության փուլից դեպի ինտեգրում այն աշխարհաքաղաքական ճամբարին, որի նպատակը ոչ միայն Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելն է, այլ նաև հակադրվելը եվրասիական վեկտորին, այսինքն՝ Իրանին և Չինաստանին։
Որպեսզի չլինենք անհիմն, պարզապես դիտարկենք «Հայաստան–ԵՄ» գագաթնաժողովի արդյունքները։
Եթե Ռուսաստանի հետ կոշտ դիմակայության դիրքում Փաշինյանն ու նրա թիմն արդեն հրաժարվել են բոլոր պայմանականություններից, ապա Հայաստան–ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով ընդունված հուշագրում կա երկու կետ, որոնք մարտահրավեր են Իրանին և Չինաստանին։

1. Հուշագրում արտահայտված է ԵՄ-ի անվերապահ աջակցությունը թուրք-ամերիկյան TRIPP նախագծի իրականացմանը, այսինքն՝ ամերիկյան «քավորության» ներքո «Զանգեզուրի միջանցքի» ձևավորմանը։
Սա, բացի այն, որ հանդիսանում է Հայաստանի հարավի «փափուկ» անեքսիայի առաջին փուլը թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից, նաև դիտարկվում է որպես Իրանի ազգային անվտանգության ուղղակի սպառնալիք։
Պատահական չէ, որ իրանցիներն այսօր կրկին հայտարարել են, որ Հայաստանի սահմանների անխախտելիությունն ու ինքնիշխանությունը Իրանի համար «կարմիր գիծ» են։ Իսկ հիմա ինքներդ ձեզ հարց տվեք՝ ինչու՞ իրանցիները այս հայտարարությունն արեցին հենց Երևանում տեղի ունեցած եվրոպական գագաթնաժողովից անմիջապես հետո։

2. Հայաստան–ԵՄ վերջնական հուշագրում կա կետ Հայաստանի՝ եվրոպական «Global Gateway» լոգիստիկ նախագծին միանալու վերաբերյալ, որն իր հերթին հակաչինական նախագիծ է՝ ուղղված չեզոքացնելու Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը։ Բացի այդ, Հայաստանին տրամադրվում են միջոցներ այս հակաչինական նախագծի իրականացման համար։
Այսպիսով, Հայաստան–ԵՄ գագաթնաժողովը, բացի Փաշինյանին թուրքերի, եվրոպացիների, ամերիկացիների և ադրբեջանցիների կողմից բացահայտ աջակցությունից, նաև ձևավորեց լարվածության նոր կետեր արդեն Իրանի և Չինաստանի հետ։
Ռուսաստանի մասին արդեն պարզապես չեմ խոսում։

Հիմա հարց՝ արդյո՞ք Հայաստանի ներկայիս իշխանությունները կլինիկական անմեղսունակ են։
Ո՛չ, նրանք անմեղսունակ չեն։

Պետք է հասկանալ, որ սեփական իշխանության վերարտադրության համար Փաշինյանն ու նրա թիմը թքած ունենալով հետևանքների վրա, փաստացիորեն երկիրը վերածել են Արևմուտքի և Արևելքի դիմակայության հարթակի։ Սա փաստ է, և այդ փաստից նույնիսկ իրենք՝ փաշինյանականներն արդեն չեն փորձում հրաժարվել։

Ուստի ևս մեկ անգամ կրկնում եմ պարզ ճշմարտությունը․ Հայաստանի ներկայիս իշխանությունները, «ուրախ» փայլփլունության, պարզունակ ստի, մանիպուլյացիաների, սեփական ժողովրդին շանտաժի ենթարկելով և արհեստական վախերի գեներացման ներքո, կասկածի տակ են դնում երկրի գոյության հեռանկարները՝ որպես էթնոքաղաքական միավոր, որտեղ հայերը կարող են ապրել իրենց Երկրում անվտանգ և ապահով։

Սա փաստ է, և հունիսի 7-ին հայ ժողովուրդը պետք է պատասխանի պարզ հարցի՝
ցանկանու՞մ է ապրել անկախ, անվտանգ և բարեկեցիկ Հայաստանի Հանրապետությունում, թե՞ դառնալ «Արևմտյան Ադրբեջան»՝ նախապես մտնելով հակամարտության մեջ տարածաշրջանային և գլոբալ գերտերությունների հետ։

Արման Աբովյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Խուզարկություն են իրականացրել խոշորագույն բանկի կենտրոնակայանում

Խուզարկություն են իրականացրել խոշորագույն բանկի կենտրոնակայանում Fri, 24 Jul 2026 03:00:41 +0400 Գերմանիայում Դյուսելդորֆի դատախազությունը…

29 րոպե ago

Քաղաքապետի են սպանել

Քաղաքապետի են սպանել Fri, 24 Jul 2026 02:00:29 +0400 Սպանել են Մեքսիկայի Տեմոակ քաղաքի ղեկավար…

1 ժամ ago

Կարմրուկի հիվանդացության ամենաբարձր ցուցանիշն է արձանագրվել

Կարմրուկի հիվանդացության ամենաբարձր ցուցանիշն է արձանագրվել Fri, 24 Jul 2026 01:00:11 +0400 Միացյալ Նահանգներում կարմրկով…

2 ժամ ago

Դիլիջանում հայտնաբերել և ձերբակալել են 2 հետախուզվողի․ տեսանյութ

Դիլիջանում հայտնաբերել և ձերբակալել են 2 հետախուզվողի․ տեսանյութ Thu, 23 Jul 2026 23:55:28 +0400 Քիչ…

4 ժամ ago

«Դարի ահաբեկչության» վարկածը փլուզվում է

«Դարի ահաբեկչության» վարկածը փլուզվում է Thu, 23 Jul 2026 23:53:57 +0400 ՄԱԿ-ի անկախ փորձագետների գնահատականը,…

4 ժամ ago

Եվրոպայում օգոստոսի սկզբին սպասվում է հերթական ջերմային գմբեթը

Եվրոպայում օգոստոսի սկզբին սպասվում է հերթական ջերմային գմբեթը Thu, 23 Jul 2026 23:50:33 +0400 «Հիդրոօդերևութաբանության…

4 ժամ ago