Հանկարծամահ է եղել Գևորգ Մելքոնյանը

Հանկարծամահ է եղել Գևորգ Մելքոնյանը

Thu, 07 May 2026 15:46:14 +0400


Երեկ առավոտյան տեղեկացա պաշտպանյալիս՝ Գևորգ Մելքոնյանի կասկածելի հանգամանքներում հանկարծամահ լինելու մասին։
Գևորգ Մելքոնյանն այն անձն էր, ով ռուս բլոգեր Յուլիա Վլադիմիրի Մաքսիմովսկայի՝ Երևանում ցուցաբերած անբարոյական վարքագծի (տարեց ու հիվանդ մարդկանց ծաղրի ենթարկելու, վիրավորելու և հրապարակային բռնություն գործադրելու, ավտոմեքենաները դիտավորյալ վնասելու, Երևան քաղաքի մշակութային արժեքները պղծելու, խանութներում բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու) պատճառով մտել էր բլոգերի բնակության վայր, սափրել նրա մազերը և տեսագրության տակ պահանջել հրապարակային ներողություն խնդրել հայ ժողովրդից։

Գործը խուլիգանության մեղադրանքով դեռևս քննվում էր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ։

Գևորգը նաև ակտիվ ընդդիմադիր էր, վարում էր քաղաքական մի շարք տելեգրամյան և այլ ալիքներ ու անթաքույց քննադատում գործող իշխանությանը։

Հուսով եմ՝ Գևորգի հանկարծամահ լինելու պատճառները կդառնան պատշաճ և բազմակողմանի քննության առարկա։
Ցավակցում եմ Գևորգի բոլոր հարազատներին ու ընկերներին՝ այս ծանր կորստի կապակցությամբ։

Ռոման Երիցյանի էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am
Tags: Գևորգ

Recent Posts

Հրաժարականներ՝ Վեդու գործով․ ովքեր հրաժարական տվեցին

Հրաժարականներ՝ Վեդու գործով․ ովքեր հրաժարական տվեցին Thu, 07 May 2026 18:48:13 +0400 Լրագրող Սյուզի Բադոյանը…

11 րոպե ago

Երբ խոսքը լռում է վախից, անարդարությունը խոսում է բարձրաձայն

Երբ խոսքը լռում է վախից, անարդարությունը խոսում է բարձրաձայն Thu, 07 May 2026 18:45:05 +0400…

14 րոպե ago

Կալուգայում սպանեցին

Կալուգայում սպանեցին Thu, 07 May 2026 18:30:55 +0400 Կալուգայում սպանել են Ռուսաստանի ֆունկցիոնալ բազմամարտի չեմպիոն…

29 րոպե ago

Գյումրու քաղաքապետին փոխարինողը հրապարակայնորեն հակադարձեց Փաշինյանին

Գյումրու քաղաքապետին փոխարինողը հրապարակայնորեն հակադարձեց Փաշինյանին Thu, 07 May 2026 18:24:10 +0400 Այսօր կայացած Գյումրու…

35 րոպե ago

Գոնե Դուք անցնեք, մեր վիճակը բարելավվի․ գյումրեցի կինը՝ Արման Թաթոյանին

Գոնե Դուք անցնեք, մեր վիճակը բարելավվի․ գյումրեցի կինը՝ Արման Թաթոյանին Thu, 07 May 2026 18:19:09…

40 րոպե ago

Օգնել չեն կարող, բայց վնասել արդեն սկսել են

Օգնել չեն կարող, բայց վնասել արդեն սկսել են Thu, 07 May 2026 18:15:57 +0400 Նիկոլ…

43 րոպե ago