ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի եվրոպացի դաշնակիցներին համարում է «ահաբեկչությանը նպաստող հանգույցներ»

ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի եվրոպացի դաշնակիցներին համարում է «ահաբեկչությանը նպաստող հանգույցներ»

Thu, 07 May 2026 18:00:04 +0400


Միացյալ Նահանգներում կարծում են, որ ՆԱՏՕ-ի եվրոպացի դաշնակիցները վերածվել են ահաբեկչական կառույցների համար նպաստավոր ֆինանսական, լոգիստիկ եւ մարդկանց հավաքագրման հարթակների։ Այս մասին տեղեկանում ենք Սպիտակ տան գործող վարչակազմի «Ահաբեկչության դեմ պայքարի ռազմավարության» մասին հրապարակված զեկույցից։ Փաստաթղթում ասվում է, որ եվրոպական պետությունները շարունակում են մնալ Միացյալ Նահանգների համար կարեւոր ավանդական դաշնակիցներ ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում, սակայն նաեւ ֆիքսում են, որ աճել են այն սպառնալիքները, որոնք կապված են ահաբեկչական կառույցների կողմից Եվրոպայի տարածքի օգտագործման հետ կապված։ Դա, ընդ որում, կապված է եւ լոգիստիկայի, եւ ֆինանսական հարցերի եւ մարդկանց հավաքագրման հնարավորությունների հետ։

Հատուկ ուշադրություն է դարձվել Եվրոպայում, ըստ ամերիկյան կողմի գնահատման,՝ չվերահսկվող միգրացիային, որը ահաբեկիչների կողմից կարող է օգտագործվել եվրոպական երկրներ ներթափանցելու համար։ Վաշինգտոնը կոչ է արել եվրոպական երկրներին խստացնել իրենց միգրացիոն քաղաքականությունները։ ԱՄՆ-ում նաեւ հայտարարել են, որ Եվրոպան շարունակում է մնալ ահաբեկչական կառույցների համար հիմնական թիրախներից մեկը, եւ Եվրոպան այն տարածքներից է, որտեղ կարող են առաջանալ անվտանգային նոր սպառնալիքներ՝ ահաբեկչական խմբավորումների գործողությունների հետեւանքով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պատրաստ ենք դադարեցնել հարվածները․ Զելենսկին նշեց նախապայմանը

Պատրաստ ենք դադարեցնել հարվածները․ Զելենսկին նշեց նախապայմանը Sun, 11 Oct 2026 19:00:08 +0400 Ուկրաինան պատրաստ…

14 րոպե ago

Հայաստանից գյուղմթերքի ներմուծման սահմանափակումները խնդիրներ են ստեղծել հայ արտադրողների համար․ Դմիտրի Վոստրիկով

Հայաստանից գյուղմթերքի ներմուծման սահմանափակումները խնդիրներ են ստեղծել հայ արտադրողների համար․ Դմիտրի Վոստրիկով Sun, 11 Oct…

25 րոպե ago

Հռոմի պապ Լևոն XIV-ին կվիրահատեն

Հռոմի պապ Լևոն XIV-ին կվիրահատեն Sun, 11 Oct 2026 18:30:49 +0400 Հռոմի պապ Լևոն XIV-ը…

44 րոպե ago

Քրիշտիանու Ռոնալդուն կվերադառնա հավաքական․ հայտնի է, թե՝ երբ

Քրիշտիանու Ռոնալդուն կվերադառնա հավաքական․ հայտնի է, թե՝ երբ Sun, 11 Oct 2026 18:15:03 +0400 Պորտուգալիայի…

59 րոպե ago

Ռուսները ևս 4 բնակավայր են գրավել․ ՊՆ-ն մանրամասնում է

Ռուսները ևս 4 բնակավայր են գրավել․ ՊՆ-ն մանրամասնում է Sun, 11 Oct 2026 18:00:29 +0400…

1 ժամ ago

Լրագրողներ Փայլակ Ֆահրադյանը եւ Մերի Մանուկյանն ամուսնանում են

Լրագրողներ Փայլակ Ֆահրադյանը եւ Մերի Մանուկյանն ամուսնանում են Sun, 11 Oct 2026 17:50:51 +0400 Այսօր…

1 ժամ ago