Ինչու Մակրոնը ոչ Յոթ Վերք մտավ, ոչ Ամենափրկիչ

Ինչու Մակրոնը ոչ Յոթ Վերք մտավ, ոչ Ամենափրկիչ

Thu, 07 May 2026 19:45:48 +0400


Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի Գյումրի այցից հետո հանրային քննարկումների թեմա դարձավ նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի կալանավորման հարցը։ Թեմային իր անդրադարձն էր կատարել նաև գյումրեցի հայտնի քանդակագործ Արթուր Գևորգյանը՝ սոցիալական ցանցում գրառում անելով։

«Հրապարակի» հետ զրույցում արվեստագետը նշեց, որ երկար ժամանակ քաղաքական թեմաներով հրապարակային խոսք չէր ասել, սակայն այս դեպքը անտարբեր չի թողել իրեն։

– Պարոն Գևորգյան, երկար ժամանակ է՝ կարծես քաղաքական առումով լուռ էիք, որևէ քաղաքական իրադարձության չէիք արձագանքում։ Սակայն Էմանուել Մակրոնի Գյումրի այցի ընթացքում գրառում կատարեցիք՝ հարց բարձրացնելով, թե արդյոք ժողովրդավարության «բաստիոն» համարվող Ֆրանսիայի նախագահը տեղյակ չէր Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի կալանավորման մասին, որն այդ պահին ընդամենը մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա էր գտնվում և պատշգամբից էր հետևում նրա այցին։

-Նախ սկսենք նրանից, թե ով է Միքայել Սրբազանը։ Նա Կիլիկյան Հայաստանի ինը կաթողիկոսների՝ Աջապահյանների տոհմի ժառանգորդն է, Հեթումյանների շավիղներից։ Միքայել Սրբազանը ոչ միայն կարևոր տեղ ունի հասարակական կյանքում, այլ նորագույն Հայաստանի պատմության խոշորագույն մտածողներից մեկն է։
Նա ազգային ու հայրենական արժեքների պահպանության կարևոր գաղափարակիրներից է, այդ հիմնասյուների կողքին կանգնած մարդկանցից։ Եվ այս ամենի զուգահեռ ի՞նչ ենք տեսնում․ Գյումրու Վարդանանց հրապարակը ներկայացվում է որպես ժողովրդավարության, ազատության բաստիոն՝ համերգ, բազմություն, բարձր խոսքեր։ Բայց նույն այդ պահին ընդամենը 30 մետր հեռավորության վրա գտնվում է կալանավորված արքեպիսկոպոսը։ Այդ հակադրությունն էր, որ ինձ ստիպեց արձագանքել։

Ցավալի է տեսնել, երբ Սրբազանը, փաստացի, մեկուսացված վիճակում հետևում է իր թեմին, իր հոգևոր զավակներին։ Իսկ առավել ցավալին այն տեսարաններն են, որոնց ականատես ենք լինում ամեն կիրակի․ հավատացյալները, գյումրեցիները Կիրովի փողոցից մինչև «Յոթ Վերք» տանող հատվածում հավաքվում են միայն նրա համար, որպեսզի գոնե հեռվից տեսնեն Սրբազանին կամ հեռվից ստանան նրա օրհնությունը։Իրականում սա շատ ցավալի պատկեր է։ Ցավալի է, երբ տեսնում ես, որ գյումրեցիները հավաքվում են միայն նրա համար, որպեսզի թեկուզ մի կերպ տեսնեն իրենց Սրբազանին։ Առավել ցավալին այն է, երբ պատշգամբից տեսնում ես Սրբազանին՝ կարոտով ու ցավով հետևելիս իր հոտին, իր հավատացյալներին։

Ինչ վերաբերում է միջազգային արձագանքին ու հատկապես Ֆրանսիայի նախագահի այցին, ապա, իմ կարծիքով, նրանք շատ լավ տեղեկացված են Հայաստանում տեղի ունեցող գործընթացներից։ Նրանք հստակ գիտեն, թե որ հարցերն են հանրային մեծ հնչեղություն ստացել, որոնք են հասարակությանը հուզող թեմաները։Այդ պատճառով էլ դժվար է հավատալ, թե Միքայել Սրբազանի կալանավորման մասին տեղեկացված չեն եղել։ Պարզապես ցավալին այն է, որ այդ մասին ոչինչ չի ասվում, չի բարձրաձայնվում։

Ընդհանուր ընդունված պետական և դիվանագիտական պրակտիկայով, երբ Գյումրի են այցելում տարբեր երկրների ղեկավարներ կամ բարձր մակարդակի պատվիրակություններ, նրանց ընդունման արարողակարգը հստակ է։ Սովորաբար նրանց դիմավորում են համապատասխան պաշտոնյաները՝ մարզպետը, քաղաքապետը կամ նրան փոխարինողը, ինչպես նաև հոգևոր առաջնորդը։Մեր Սրբազանը բարձր կրթվածություն ունեցող անձ է, ով տիրապետում է յոթ լեզուների։ Ինչը իհարկե, հնարավորություն է տալիս նրան պատշաճ կերպով շփվելու և ընդունելու ցանկացած երկրի ղեկավարի։

Այո, այն, ինչ տեղի ունեցավ այս այցի ընթացքում, շատերի ուշադրությունից չի վրիպել։ Ֆրանսիայի նախագահը այցելեց, հարգանքի տուրք մատուցեց երկրաշարժի զոհերի հիշատակին Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու տարածքում, սակայն նա չմտավ ոչ Ամենափրկիչ, ոչ էլ Յոթ Վերք։Ողջ գիշեր մտքումս այդ համերգի պատկերն էր, և թե արդյոք ժողովրդավարության առումով ամեաազատարար երկրից եկած նախագահը կամ առաջնորդը կարող էր չնկատել կամ հաշվի չառնել այն փաստը, որ իր այցի հենց նույն տարածքում՝ ընդամենը մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա, կալանավորված է հոգևոր առաջնորդը։Իսկ գյումրեցու համար միշտ առաջնայինը եղել է արժեքային համակարգը՝ եկեղեցին, իր հոգևոր առաջնորդը։Ինչ վերաբերում է համերգին, մարդաշատությանը, ապա Գյումրի կգար Լառա Ֆաբիանը, Ջենիֆեր Լոպեսը, թե մեկ այլ հանրաճանաչ արտիստ, էսպես, թե էնպես մարդիկ գնալու էին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նախկին նախագահին ազատ են արձակել՝ պայմանական

Նախկին նախագահին ազատ են արձակել՝ պայմանական Thu, 07 May 2026 20:30:17 +0400 Ֆրանսիայի նախկին նախագահ…

13 րոպե ago

Եվրոպական մարտահրավեր Երևանից Ռուսաստանին

Եվրոպական մարտահրավեր Երևանից Ռուսաստանին Thu, 07 May 2026 20:15:42 +0400 Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում…

28 րոպե ago

Շենգավիթի թաղապետարանի աշխատակիցները հայհոյել են պաստառի սեփականատիրոջը. մանրամասներ միջադեպից

Շենգավիթի թաղապետարանի աշխատակիցները հայհոյել են պաստառի սեփականատիրոջը. մանրամասներ միջադեպից Thu, 07 May 2026 20:01:48 +0400…

42 րոպե ago

Իրանը համաձայնել է միջուկային զենք չստեղծել․ Դոնալդ Թրամփ

Իրանը համաձայնել է միջուկային զենք չստեղծել․ Դոնալդ Թրամփ Thu, 07 May 2026 20:00:25 +0400 ԱՄՆ…

43 րոպե ago

Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել

Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել Thu, 07 May…

45 րոպե ago

Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին

Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Thu,…

50 րոպե ago