Ընտրությունների նախաշեմին պարգևատրում են աշխատակազմերին

Ընտրությունների նախաշեմին պարգևատրում են աշխատակազմերին

Thu, 07 May 2026 22:15:49 +0400


Մայիսի 6-ին և 7-ին Գեղարունիք մարզպետ Կարեն Սարգսյանը պարգևատրել է մարզպետարանի աշխատակիցներին:

2026թ պետական բյուջեով հաստատված ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի 4112 «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» տնտեսագիտական դասակարգման հոդվածով նախատեսված միջոցների հաշվին 2026 թվականի ապրիլ ամսվա ընթաքում հատուկ առաջադրանքները և աշխատանքային պարտականությունները բարեխիղճ կատարելու համար մարզպետի աշխատակազմի աշխատողներին պարգևատրել», գրված է հրամանում: Թե քանի աշխատակից և որքան գումարով է պարգևատրվել, նշված չի:

Վաղվանից մարզպետ Կարեն Սարգսյանը կգտնվի արձակուրդում, որ լծվի ՔՊ-ի օգտին ձայներ հավաքելուն:

Նշենք, որ Կարեն Սարգսյանը ՔՊ-ի ցուցակում 74-րդ տեղն է զբաղեցնում: Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն էլ իր օգնական Մաքսիմ Բարսեղյանին պարգևատրել է 50 հազար դրամով: Մաքսիմ Բարսեղյանը ՔՊ –ի ցուցակի 227 համարն է:

Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանն ապրիլ ամսին աշխատակզմի 6 աշխատակիցների պարգևատրել է 790 հազար 589 դրամով: Մարզպետի խորհրդական Արբակ Եղիազարյանին, Սամսոն Սարգսյանին պարգևատրել է՝ 197 հազար 600 դրամով: Մարզպետի օգնական Ռազմիկ Առաքելյանին՝ 187հազար 200 դրամով: Մարզպետի օգնական Թամարա Շառոյանին՝ 56 հազար 160 դրամով:

Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը, հիշեցնենք, ՔՊ-ի ընտրական ցուցակում զբաղեցնում է 63-րդ տեղը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մանդատը մեզ բացի պրոբլեմներից ի՞նչ է տալիս

Մանդատը մեզ բացի պրոբլեմներից ի՞նչ է տալիս Mon, 06 Jul 2026 09:00:18 +0400 Latest news…

9 րոպե ago

Մահացել է Արտաշես Ալեքսանյանը

Մահացել է Արտաշես Ալեքսանյանը Mon, 06 Jul 2026 08:57:59 +0400 Հուլիսի 6-ի լուսադեմին կյանքից հեռացել…

11 րոպե ago

Փաստաբաններին չեն թողնում մասնակցել Ծառուկյանի տան խուզարկությանը

Փաստաբաններին չեն թողնում մասնակցել Ծառուկյանի տան խուզարկությանը Mon, 06 Jul 2026 08:49:54 +0400 Latest news…

19 րոպե ago

Խուզարկում են Գագիկ Ծառուկյանի տունը

Խուզարկում են Գագիկ Ծառուկյանի տունը Mon, 06 Jul 2026 08:35:25 +0400 ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը…

34 րոպե ago

Ֆրանսիայում մարտական ​​ռոբոտների բանակ է ստեղծվում

Ֆրանսիայում մարտական ​​ռոբոտների բանակ է ստեղծվում Sun, 05 Jul 2026 23:45:03 +0400 Ֆրանսիան մշակում է…

9 ժամ ago

Մենք ընտրել ենք ոչ թե կողքից դիտելու, այլ պայքարելու ճանապարհը․ «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ

Մենք ընտրել ենք ոչ թե կողքից դիտելու, այլ պայքարելու ճանապարհը․ «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ Sun, 05…

10 ժամ ago