Սկանդալային ծեծկռտուք. կրքերը չեն հանդարտվում

Սկանդալային ծեծկռտուք. կրքերը չեն հանդարտվում

Fri, 08 May 2026 00:00:30 +0400


Մադրիդի «Ռեալում» լարված իրավիճակ է ստեղծվել «Բարսելոնայի» դեմ առաջիկա «Էլ Կլասիկոյից» առաջ։ Իսպանական գրանդի ներսում քննարկումների գլխավոր թեման Ֆեդերիկո Վալվերդեի և Օրելիեն Չուամենիի միջև տեղի ունեցած միջադեպն է։

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ ամեն ինչ սկսվել է դեռ չորեքշաբթի օրվա մարզման ընթացքում, երբ Չուամենին կոշտ խաղային դրվագում հարվածել է Վալվերդեին։ Թեև ֆրանսիացի կիսապաշտպանը ներողություն է խնդրել, ուրուգվայցի ֆուտբոլիստը նույն կերպ պատասխանել է, ինչից հետո նրանց միջև վեճ է սկսվել։

Հաջորդ օրը իրավիճակն ավելի է սրվել․ Վալվերդեն հրաժարվել է ողջունել թիմակցին։ Գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան փորձել է կարգավորել հարաբերությունները՝ նրանց նույն կազմում ընդգրկելով մարզման ժամանակ, սակայն դա արդյունք չի տվել։

Ավելի ուշ հանդերձարանում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, և մյուս ֆուտբոլիստները ստիպված են եղել միջամտել՝ իրավիճակը վերահսկելու համար։ Բախման ընթացքում Վալվերդեն ընկել է և գլխով հարվածել սեղանին, ինչի հետևանքով որոշ ժամանակ կորցրել է գիտակցությունը։ Նրան անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրել։

Դեպքից հետո ակումբի ղեկավարությունը որոշել է կարգապահական միջոցներ կիրառել երկու ֆուտբոլիստների նկատմամբ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Առուշը հասավ իր մուրազին, ՔՊ-ն՝ իր

Առուշը հասավ իր մուրազին, ՔՊ-ն՝ իր Tue, 15 Sep 2026 15:13:28 +0400 Վճռաբեկ դատարանը մերժել…

15 րոպե ago

Վրաստանի իշխանությունները կտրականապես դե՛մ են ռուսաֆոբիային

Վրաստանի իշխանությունները կտրականապես դե՛մ են ռուսաֆոբիային Tue, 15 Sep 2026 15:00:10 +0400 Ռուսաֆոբիայի՝ սաղմնային փուլում…

29 րոպե ago

Բաքուն և Անկարան քննարկել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացը

Բաքուն և Անկարան քննարկել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացը Tue, 15 Sep 2026 14:51:51 +0400…

37 րոպե ago

Թուրքիան Հնդկաստանի համար վերածվում է ռազմավարական սպառնալիքի․ ԶԼՄ

Թուրքիան Հնդկաստանի համար վերածվում է ռազմավարական սպառնալիքի․ ԶԼՄ Tue, 15 Sep 2026 14:30:10 +0400 Հնդկական…

59 րոպե ago

Մակրոնը, Փաշինյանն ու Կոբախիձեն

Մակրոնը, Փաշինյանն ու Կոբախիձեն Tue, 15 Sep 2026 14:15:21 +0400 Սեպտեմբերի 9-10-ը Փարիզում տեղի ունեցավ…

1 ժամ ago

Արագ աճ, որակյալ զարգացում․ Ֆասթ Բանկի առաջիկա զարգացման 4 ուղենիշերը

Արագ աճ, որակյալ զարգացում․ Ֆասթ Բանկի առաջիկա զարգացման 4 ուղենիշերը Tue, 15 Sep 2026 14:12:41…

1 ժամ ago