«Հրապարակ»․ Խաղաղության թեզն ասպարեզ են բերում՝ իրենց բոլոր ձախողումները ծածկելու համար

«Հրապարակ»․ Խաղաղության թեզն ասպարեզ են բերում՝ իրենց բոլոր ձախողումները ծածկելու համար

Fri, 08 May 2026 10:15:45 +0400


«Հրապարակի» զրուցակիցը քաղաքագետ Հակոբ Բադալյանն է:

– Մայիսի 8-ից մեկնարկում է նախընտրական քարոզարշավը: Հիմնական խաղացողներն ակտիվացել են, արդեն ունեն իրենց կարգախոսները, սիմվոլները` լոգոյի տեսքով: ՔՊ-ն հանդես է գալիս սրտիկներով եւ ասում է` խաղաղություն: Ռ. Քոչարյանը` թիմի հետ, Զվարթնոցի տաճարի ֆոնին ասում է․ «Միասին կարող ենք», Ծառուկյանի ուժը ներկայանում է «Առաջարկ Հայաստանին» խորագրով, Սամվել Կարապետյանը խոստանում է «Ուժեղ Հայաստան», Արման Թաթոյանը` «Արդարություն»: Ո՞ր ուժի կարգախոսն ու սիմվոլն են տպավորել Ձեզ:

– Առանձնահատուկ կարգախոսներ եւ լոգոներ իրականում չենք տեսնում: Հայաստանի համար որոշակի ստանդարտի մեջ է այս ամենը: Փորձ է արվում կարգախոսների միջոցով ներկայանալ որպես առավել ապահով, բարեկեցիկ ու լուսավոր հեռանկարներ բերող ուժ, եթե մի փոքր ավելի կոնկրետանանք, ապա իշխանության պարագայում մենք տեսնում ենք, որ խաղադրույքը պատերազմի ու դիլեմայի վրա է: Այս առումով «խաղաղություն» բառը ներկայացվում է որպես կարգախոս, բայց նաեւ այստեղ կա մեկ այլ հանգամանք․ եթե խաղաղությունը դուրս ես բերում ասպարեզից, ապա ստացվում է, որ իշխանությունները որեւէ այլ բան չունեն հանրությանը ներկայացնելու` առնվազն վերջին հինգ տարվա գործունեության մասով: Փոխարենն այս ամենի՝ կան բազմաթիվ տարածքային եւ մարդկային կորուստներ, իսկ խաղաղության թեզը նրանք ասպարեզ են բերում՝ իրենց բոլոր ձախողումները ծածկելու նպատակով: Քոչարյանի պարագայում ասեմ, որ նրա «միասին» աշխատելու տրամաբանությունը գալիս է դեռ 2003-ից: Այդ տարիներն էլ նա նախագահական ընտրություններին մասնակցում էր «Աշխատենք միասին» կարգախոսով: Երկրորդ նախագահը փորձում է այդ տրամաբանությունը պահպանել առայսօր: Մյուս ընդդիմադիր ուժի` Սամվել Կարապետյանի պարագայում դրված է ուժեղ Հայաստանի գաղափարը, ինչը զգալիորեն ասոցացվում է ուժեղ առաջնորդի գաղափարի հետ, իսկ առանցքում Սամվել Կարապետյանն է: Հայկական միջավայրի համար նրա կյանքի աննախադեպ հաջողությունը կարող է որոշակի ազդեցություն թողնել: Այդ ուժը հիմա առաջարկում է Հայաստանն ուժեղացնել: Մնացած ուժերի պարագայում` գոնե հիմնական դերակատարների, չկա առանձնապես որեւէ նոր բան: ԲՀԿ-ն էլ ներգրավվել է հավաքական պայքարի գաղափարով: «Առաջարկ Հայաստանին» գաղափարը դարձյալ փորձ է՝ միասնականության հասնելու: Տեսնում ենք, որ ընդդիմադիր ուժերն այս մոտեցմանը կողմ են: Այսօրվա Հայաստանի խնդիրները հաղթահարելի չեն բացառապես մեկ ուժի հետ, շրջանակում: Այնպես որ, պատահական չէ, որ բոլոր ընդդիմադիր ուժերը խոսում են միասնականության մասին:

– Ասում եք, որ Փաշինյանը, բացի խաղաղությունից, այլ բան չունի ասելու հանրությանը, սակայն Մակրոնն այն կարծիքին է, որ Փաշինյանը «խիզախ» առաջնորդ է եւ պետք է այս ընտրություններում հաղթի: Ի դեպ, թոշակների եւ բժշկական որոշ ծառայությունների անվճար դառնալու հանգամանքը դեր չի՞ խաղա ընտրություններում:

– Իշխանությունն ինքնին միշտ էլ կարողանում է ինչ-որ քայլերով ձայներ հավաքել, պետք է արձանագրել, որ Փաշինյանի գործողությունները եւս որոշ շրջանակների կողմից ընդունվում են, սակայն այդ ամենի հանրագումարում նա կարող է հազիվ 25-30 տոկոս ձայն ստանալ: Ակնհայտորեն, դա բավարար չէ՝ իշխանությունը պահելու համար: Թոշակ, որոշակի սոցիալական հարցեր, իհարկե, կտան ինչ-որ առումով էֆեկտ, սակայն դժվար թե այն լինի վճռորոշ, քանի որ հասարակության գերակշռող մասը պատկերացնում է, թե ինչ է կատարվում, հասկանում է, որ երբ ընտրություններից 2-3 ամիս առաջ թոշակ ես բարձրացնում, դա նախընտրական կաշառքի տրամաբանության մեջ է, հակառակ դեպքում` մարդիկ հարցնում են` ինչո՞ւ ընտրություններից շատ առաջ նման բան չէր արվում, ասենք` մեկ տարի առաջ: Այնպես որ, դժվար թե այս ամենը վճռորոշ դեր ունենա: Իսկ այն կորուստները, որ ունեցել ենք, այն խոստումները, որոնք անկատար են մնացել եւ դեռ մի բան էլ գլխիվայր շուռ են եկել, այնքան ցցուն են, որ դժվար թե թոշակով հնարավոր լինի ծածկել: Իզուր չէ, որ գլխավոր շանտաժը խաղաղության եւ պատերազմի մասին է: Բայց անգամ դա փաստարկված չէ: Չկա ռացիոնալ փաստարկ: Առավել եւս՝ որ ընդդիմությունն ասում է` խաղաղություն է լինելու, պարզապես դրա որակն է լինելու ավելի լավը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հայաստանը՝ ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ․ ինչպես օգտվել ԱԲ-ի տարբեր մոտեցումներից

Հայաստանը՝ ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ․ ինչպես օգտվել ԱԲ-ի տարբեր մոտեցումներից Fri, 08 May 2026 16:45:53…

8 րոպե ago

Յունիբանկը՝ «Yerevan Dialogue 2026» միջազգային համաժողովի գործընկեր

Յունիբանկը՝ «Yerevan Dialogue 2026» միջազգային համաժողովի գործընկեր Fri, 08 May 2026 16:28:18 +0400 Մայիսի 5-6-ը…

26 րոպե ago

Փաշինյանի աջակիցը մունաթ եկավ` լսելով «Փաշինյանը ժողովրդին ձեռ է առնում»

Փաշինյանի աջակիցը մունաթ եկավ` լսելով «Փաշինյանը ժողովրդին ձեռ է առնում» Fri, 08 May 2026 16:19:15…

35 րոպե ago

Երբ տրամաբանությունից դուրս են խոսում, հարցնում են՝ սու՞նկ ես կերել

Երբ տրամաբանությունից դուրս են խոսում, հարցնում են՝ սու՞նկ ես կերել Fri, 08 May 2026 16:15:20…

39 րոպե ago

Ձախողել են ամեն ինչ ու ժողովրդին ենթարկել շանտաժի. Թաթոյան

Ձախողել են ամեն ինչ ու ժողովրդին ենթարկել շանտաժի. Թաթոյան Fri, 08 May 2026 16:07:48 +0400…

46 րոպե ago

«Իջևանում ևս կողմնակիցներ մենք ունենք». Թաթոյան

«Իջևանում ևս կողմնակիցներ մենք ունենք». Թաթոյան Fri, 08 May 2026 15:59:25 +0400 Latest news from…

55 րոպե ago