«Հրապարակ». 1 վայրկյան ավել կանգնելու համար` 5 հազար դրամ տուգանք

«Հրապարակ». 1 վայրկյան ավել կանգնելու համար` 5 հազար դրամ տուգանք

Fri, 08 May 2026 11:15:41 +0400


Տաքսու վարորդից ահազանգ ենք ստացել, որ ճանապարհի երթեւեկելի մասի երկրորդ գոտում 51 վայրկյան կայանել է, որպեսզի տարեց ուղեւորն իջնի, ընդամենը 6 վայրկյան գերազանցել է սահմանված ժամանակը, եւ 5 հազար դրամի տուգանք է եկել։ Վարորդը վրդովված էր: Ասում էր, որ ժամանակին 2 րոպեն էր նորմալ` ուղեւորին իջեցնելու համար, 2 րոպեի համար տուգանք չէր գրվում, հիմա դարձրել են 45 վայրկյան, իսկ տարեց մարդիկ կան, որ այդքան արագ չեն կարողանում իջնել, եւ ստացվում է՝ հազար դրամ աշխատում են` 5 հազարը տալիս են պետությանը: Մեկ այլ վարորդ էլ նշեց, որ ընդամենը 1 վայրկյան ավել կանգառի համար են իրեն տուգանել։ Մենք հարցում արեցինք վարորդների շրջանում՝ պարզելու, թե նման իրավիճակների հաճա՞խ են բախվում։ Մեզ հետ զրույցում վարորդներից մեկն ասաց. «Ասում են՝ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ, ոնց որ վարորդն իրենց համար քաղաքացի չլինի, ոնց ուզում՝ տուգանում են։ Իրենց տուգանքների հետեւից որ գնում ես ու ակտերը վիճարկում ես, հիմնականում հաղթում ես, ու տուգանքը բեկանվում է։ Ոնց որ տուգանեն` տուգանելու համար, ու սա հիմնականում անում են տեսախցիկներով արձանագրվող իրավախախտումների դեպքում»:

Բայց պարզ է, որ ոչ բոլորն են վիճարկում տուգանքները, հիմնականում տանում վճարում են եւ պետական գանձարանն են հարստացնում, իսկ իրենք չարքաշ աշխատանք են կատարում, որ մի կերպ ընտանիք պահեն: Իսկ ժամանակին Նիկոլ Փաշինյանն ասում էր` վարորդները պետք է հարկ չվճարեն, կարմիր գծերն ու տեսախցիկները վերացնելու եմ։ Փաստաբան Ռուբեն Բալոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ 59 վայրկյանը լրանալուց հետո իրավախախտումն արձանագրվում է, եւ վարորդը տուգանվում է։

Ոստիկանությունից մեր հարցին ի պատասխան նշեցին, որ հարցը կարգավորվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124 հոդվածի 39-րդ կետով։ Միայն կանգառ կատարելու մասով նախատեսված վարչական իրավախախտումն ունի նվազ նշանակություն` այն դեպքում, երբ կանգառը կատարվել է միայն ուղեւորների նստելու կամ իջնելու նպատակով եւ չի գերազանցել մեկ րոպե ժամանակահատվածը, եւ դրա հետեւանքով երթեւեկության մյուս մասնակիցների համար խոչընդոտ կամ վթարային իրադրություն առաջացնելու ակնհայտ վտանգ չի ստեղծվել: Այսինքն՝ մինչեւ 59 վայրկյան չի տուգանվում, իսկ սկսած 1 րոպեից, տուգանվում են 5 հազար դրամի չափով։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն իշխանության էր գալիս կարմիր գծերն ու արագաչափերը հանելու խոստումներով եւ հայտարարում էր, որ «ՀՀ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ»։ Նրա պաշտոնավարումից ի վեր արագաչափերի քանակը բազմապատկվել է, կարմիր գծերի համար նախատեսված տուգանքների չափը՝ տասնապատկվել, իսկ տաքսիստների կանգնելու 1 րոպեն 1 վայրկյան գերազանցելու համար 5 հազար դրամ տուգանք է սահմանվում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Վե՞րջ պատերազմին․ Ռուբիոն կարևոր հայտարարություն արեց

Վե՞րջ պատերազմին․ Ռուբիոն կարևոր հայտարարություն արեց Sat, 14 Nov 2026 14:00:56 +0400 ԱՄՆ պետքարտուղար Մարկո…

11 րոպե ago

Իլհամ Ալիեւը շարունակում է ամրացնել իր իշխանությունը

Իլհամ Ալիեւը շարունակում է ամրացնել իր իշխանությունը Sat, 14 Nov 2026 13:45:45 +0400 Նոյեմբերի 5-ին…

27 րոպե ago

Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրած անձը

Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրած անձը Sat, 14 Nov 2026 13:33:43 +0400 Ձերբակալվել…

39 րոպե ago

Ի՞նչ է կատարվում Ադրբեջանի բանակում․ հարազատներին թույլ չեն տալիս տեսակցել զինվորներին

Ի՞նչ է կատարվում Ադրբեջանի բանակում․ հարազատներին թույլ չեն տալիս տեսակցել զինվորներին Sat, 14 Nov 2026…

42 րոպե ago

Վերընտրվելու պատվին խնջույք են արել` հատուկ այդ առիթով պատվիրված երգի տակ

Վերընտրվելու պատվին խնջույք են արել` հատուկ այդ առիթով պատվիրված երգի տակ Sat, 14 Nov 2026…

57 րոպե ago

Բանանը դարձավ Էրդողանի հանդեպ հավատարմության խորհրդանիշը

Բանանը դարձավ Էրդողանի հանդեպ հավատարմության խորհրդանիշը Sat, 14 Nov 2026 13:06:56 +0400 Բանանը դարձավ Նիկոլ…

1 ժամ ago