ԿԳՄՍ նախարարը մի կողմից սպառնում է, մյուս կողմից հանրահավաքի մասսա ապահովում

ԿԳՄՍ նախարարը մի կողմից սպառնում է, մյուս կողմից հանրահավաքի մասսա ապահովում

Fri, 08 May 2026 15:45:14 +0400


Մայիսի 8-ին պաշտոնապես մեկնարկեց խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը: ՔՊ-ն քարոզարշավը սկսեց Սյունիքի մարզից, շրջում են Սիսիանում եւ հարակից համայնքներում, ձեռքի հետ էլ՝ պատրաստվում մայիսի 9-ին մարզկենտրոն Կապանում կայանալիք մեծ հանրահավաքին: Մեր տեղեկություններով՝ հրահանգվել է տարբեր գերտեսչություններին` ամեն ինչ անել, որ հանրահավաքը մարդաշատ լինի, բայց դա անել այնպես, որ չդիտվի, թե վարչական ռեսուրս է կիրառվել: Այս գործում ամենից ակտիվը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն է, ով նախօրեին երկաթյա ձայնով ելույթ էր ունենում ԱԺ ամբիոնից` զգուշացնելով կրթական համակարգի աշխատողներին, որ կրթօջախները չդարձնեն քաղաքական պայքարի մասնակից եւ քարոզարշավը կրթօջախներ չտեղափոխեն, անգամ սպառնում էր պատժել նման բան անողներին:

Կապանցիները մեզ պատմեցին, որ նախարարի հրահանգով Գորիսի պետական համալասարանի ուսանողների համար վաղը էքսկուրսիա են կազմակերպել դեպի Հալիձոր: Էքսկուրսիայից հետո էլ՝ նրանք «շատ պատահաբար» հայտնվելու են Կապանում` ՔՊ-ի քարոզարշավի հավաքին:

Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Տիգրան Վանդունցին հարցրեցինք՝ համալսարանի ուսանողները վաղը էքսկուրսիա՞ են գնալու Հալիձոր. «Այո՛, նախատեսված է էքսկուրսիա «Հալիձորի բերդ»»: Ողջ համալսարանի ուսանողնե՞րն են գնալու էքսկուրսիա. «Բոլորը չէ` ուսանողական խումբը: Մայիսի 9-ին միշտ միջոցառումներ ենք կազմակերպում, այս տարի մենք նախաձեռնել ենք դեպի Հալիձորի բերդ, ինչի՞ համար եք հարցնում»: Վաղը ՔՊ-ի հանրահավաքն է Կապանում, մեզ ասացին, որ ուսանողներին էքսկուրսիայից հետո տանելու են հանրահավաքին, որ մարդաշատ լինի այն, Դուք էլ ե՞ք ուսանողների հետ էքսկուրսիա գնալու. «Նախ ասեմ, կարող է հանրահավաքը զուգադիպել է մայիսի 9-ի էքսկուրսիայի նախաձեռնությանը, բայց նախաձեռնությունը վաղուց էր պլանավորված` ինչ- որ տեղ էքսկուրսիա գնալ»:

Անցած տարի մայիսի 9-ի որտե՞ղ են ուսանողները էքսկուրսիա գնացել. «Ես չեմ հիշում, ամեն տարին ուսանողներն ու դասախոսները մի տեղ գնում են»: Ձեր աշխատակիցները վաղվա հանրահավաքին մասնակցելո՞ւ են. «Ես չգիտեմ` կարող ա մասնակցեն, նախընտրական շրջան է, բազմաթիվ տեղերում, բազմաթիվ հանրահավաքներ կարող են լինել, հո՞ ես չեմ կարող ասել, թե աշխատակիցները, որ մի հանրահավաքին են մասնակցելու, որին՝ չեն մասնակցելու»:

Նշենք, որ Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Տիգրան Վանդունցը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի նշանակած կադրերից է, ով հլու հնազանդ ծառայում է այսօրվա իշխանություններին:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Գրոհայիններն հարձակվել են մի քանի գյուղի վրա եւ սպանել 69 մարդու

Գրոհայիններն հարձակվել են մի քանի գյուղի վրա եւ սպանել 69 մարդու Sun, 10 May 2026…

9 րոպե ago

Ռուսաստանի նախագահի ակնարկը ՀՀ իշխանությանը

Ռուսաստանի նախագահի ակնարկը ՀՀ իշխանությանը Sun, 10 May 2026 13:24:54 +0400 «Ռուսաստանի նախագահը ակնարկեց, որ…

14 րոպե ago

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Խնձորեսկում է

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Խնձորեսկում է Sun, 10 May 2026 13:19:45 +0400 Latest news from Secure…

19 րոպե ago

Մայիսի 11-ին լույս չի լինելու Հայաստանի մի շարք շրջաններում

Մայիսի 11-ին լույս չի լինելու Հայաստանի մի շարք շրջաններում Sun, 10 May 2026 13:15:44 +0400…

23 րոպե ago

Աղեստամոքսային ինֆեկցիայի բռնկում հայտնի ճամփորդական զբոսանավի վրա

Աղեստամոքսային ինֆեկցիայի բռնկում հայտնի ճամփորդական զբոսանավի վրա Sun, 10 May 2026 13:00:36 +0400 ԱՄՆ Հիվանդությունների…

38 րոպե ago

Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան

Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Sun, 10 May…

42 րոպե ago