Ալիեւը «Չարի վերջը» չի՞ կարդացել

Ալիեւը «Չարի վերջը» չի՞ կարդացել

Fri, 08 May 2026 18:45:03 +0400


Արցախը մտածված տվեցինք, որ Հայաստանը փրկենք, բայց եթե պետք է՝ Հայաստանն էլ կտանք, որ Նիկոլին փրկենք: Հա, բա ի՞նչ: Ո՛ւմ է պետք Հայաստանն առանց Նիկոլի: Եվ, որպեսզի Հայաստանի հանձնումը շատ ցավոտ չլինի, պետք է այնպես անել, որ հենց Նիկոլը հանձնի Հայաստանը: Նրա մոտ հանձնելը լավ է ստացվում: Հանձնում ենք հաղթելով, հանձնում ենք թշնամուն հօդս ցնդեցնելով, զգետնելով: Իսկ եթե պետք է, որ հենց Նիկոլը հանձնի, ապա առաջիկա հունիսի 7-ին գնում ենք ընտրատեղամաս եւ ընտրում Նիկոլի թիմին: Այդ թիմի անունն է՝ ՔՊ, այսինքն՝ քաղաքացիական պատերազմ, որից չենք խուսափի, եթե չընտրենք իրեն: Բա մեզ քաղաքացիական պատերազմ պե՞տք ա… Լսեցի՞ք, թե Մակրոնն ինչ ասաց: Ասաց, որ ինքն աջակցելու է Նիկոլին, որպեսզի ՔՊ-ն հաղթի, ու քաղաքացիական պատերազմ չլինի: Մի խոսքով, ՔՊ չընտրենք՝ ընկնելու ենք ք.քը: Ավելի լավ է՝ ընտրենք Նիկոլին, Նիկոլը, ինչպես միշտ, թող հաղթելով, Հայաստանը սուսուփուս հանձնի, մենք էլ՝ աշխարհով մեկ խայտառակ չլինենք:

Ավելի լավ է՝ մենք այսօրվանից Հայաստանի Հանրապետության համար նոր անուն որոշենք, մի այնպիսի անուն, որի մեջ «Հայաստան» բառը չլինի: Ալիեւն առաջարկում է «Արեւմտյան Ադրբեջան» տարբերակը, բայց Նիկոլը, կարծես, համաձայն չէ: Ալիեւի առաջարկի մեջ «Նիկոլ» եզրույթը չկա, իսկ դա արդեն խնդրահարույց է պատմականության տեսանկյունից: Բա հետագա սերունդները չիմանա՞ն, թե ով է կործանել Հայաստանի Հանրապետությունն ու հիմնադրել «Արեւմտյան Ադրբեջանը»: Ես Ալիեւին կառաջարկեի մեր երկրի անունը դնել «Նիկոլբայջան» ու դրանով հարցը փակել: Ի՞նչ է պատահել վերջապես… Բա էլ ո՞ր օրվա քիրվան ես, Իլհամ ջան, որ այս փոքրիկ զիջումն էլ չանես: Դրա դիմաց ես Նիկոլին կխնդրեմ՝ չշտապել ՄԱԿ-ում գրանցել այդ «պետությունը»: Մի 30-35 տարի կմնանք որպես չճանաչված հանրապետություն, իսկ հետո, ինչպես ասում են, որտեղ կտրի կապը… Արցախը դրա լավագույն օրինակն է: Չէ, ի՞նչ եմ ասում, Արցախը մասամբ ճանաչված պետություն էր եւ գուցե հետագայում ճանաչվեր, եթե դուք, Իլհամ ջան, Նիկոլի հետ Արցախի գլուխը չուտեիք: Ուստի համաձայնիր՝ Հայաստանի անունը դնենք «Նիկոլբայջան», որպեսզի որոշ անկապ պետություններ միամիտ-միամիտ չճանաչեն այն, եւ դու, Իլհամ ջան, ստիպված չլինես այդ կապակցությամբ մեզ պատերազմ հայտարարել: Թողնենք՝ Նիկոլն աշխատի, իր ձեւով հանձնի, եւ մենք չընկնենք անիմաստ ղալմաղալի մեջ: Հազիվ ենք բարեկամացել…

Շտապողականությունը, Իլհամ ջան, էս գործին խանգարում է: Դու ավելի լավ կանես՝ չորս ոտքով գազ չտաս ու չպահանջես, որ 300 հազար ադրբեջանցի հենց վաղը գա ապագա «Նիկոլբայջան», որ ՀՀ սահմանադրությունը հենց վաղը փոխվի, որ ափալ-թափալ սահմանազատում-սահմանագծում արվի: Դա Նիկոլին պետք չէ, իսկ ավելի ստույգ՝ խանգարում է Նիկոլին շուտ հանձնել-պրծնել: Որ Նիկոլը հունիսի 7-ին չընտրվի, հնարավոր է՝ քո եւ Նիկոլի պատրաստած կղանքը ելնի ավտոբուս: Իսկ որ ելավ՝ վերջ Նիկոլի իշխանությանն էլ, «Նիկոլբայջանին» էլ, 300 հազար ադրբեջանցուն էլ, ՀՀ սահմանադրության ամորձատմանն էլ… Հասկանալի արտահայտվեցի, այնպես չէ՞:

Կարող եմ ավելի պարզ արտահայտվել, պարոն Ալիեւ: Հայաստանում իրավիճակն այնքան էլ քո եւ Մակրոնի պատկերացրածը չէ: Այստեղ մարդիկ գիտեն, թե ինչ է սպասվում Հայաստանի Հանրապետությանը, եթե Նիկոլն ու ՔՊ-ն, այդ թվում՝ դու եւ Մակրոնը, հաղթեք ընտրություններում: Եվ այդ մարդկանց մեջ մի փոքրիկ խումբ է միայն համաձայն, որ Նիկոլը մնա իշխանության, իսկ երկիրը կորցնի իր անկախությունն ու դառնա արոտավայր ձեր խաշնարածների համար: Քո քիրվան հայտարարել է, որ եթե ինքը չընտրվի, սեպտեմբերին պատերազմ կլինի: Գիտե՞ս, թե ինչպես են հայերն արձագանքել նրա հայտարարությանը… Ասել են՝ թքած… Թքած սպառնալիքիդ վրա էլ, քաղաքացիական պատերազմի վրա էլ: Ասել են՝ ստախոս, հերիք ու բոլ եղավ՝ գլխներիս «Չարի վերջը» խաղաս:
ՀԳ. Հետաքրքիր է՝ Ալիեւը «Չարի վերջը» կարդացե՞լ է: Եթե ոչ, կարող է Նիկոլից հարցնել: Կպատմի:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Սպիտակ քարավան»․ պոետիկ կինո-առակ՝ ժամանակի հորձանուտում հայտնված մարդու մասին

«Սպիտակ քարավան»․ պոետիկ կինո-առակ՝ ժամանակի հորձանուտում հայտնված մարդու մասին Thu, 06 Aug 2026 21:00:07 +0400…

10 րոպե ago

Երեք եպիսկոպոսներ կոչ են արել դադարեցնել Վեհափառի և մյուս հոգևորականների դեմ քրեական գործընթացը

Երեք եպիսկոպոսներ կոչ են արել դադարեցնել Վեհափառի և մյուս հոգևորականների դեմ քրեական գործընթացը Thu, 06…

12 րոպե ago

Տղային տվեցին աղջկան

Տղային տվեցին աղջկան Thu, 06 Aug 2026 20:45:03 +0400 Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական…

25 րոպե ago

Քանյե Վեսթին դատի են տվել

Քանյե Վեսթին դատի են տվել Thu, 06 Aug 2026 20:30:57 +0400 Ամերիկացի ռեփեր Քանյե Վեսթին,…

39 րոպե ago

Եթե ոչ մի բան չգիտես, Ազգային ժողովում ի՞նչ ես անում

Եթե ոչ մի բան չգիտես, Ազգային ժողովում ի՞նչ ես անում Thu, 06 Aug 2026 20:15:26…

55 րոպե ago

Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է

Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է Thu, 06 Aug 2026 20:00:59 +0400 Բրազիլացի…

1 ժամ ago