Անցյալը վերադարձնելու չենք գալիս, այստեղ ապագան կառուցողներն են

Անցյալը վերադարձնելու չենք գալիս, այստեղ ապագան կառուցողներն են

Fri, 08 May 2026 19:33:08 +0400


«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը Էջմիածնում անցկացված նախընտրական հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ իրենք չեն համակերպվում ներկայիս իրավիճակի հետ և եկել են այն փոխելու։

Նրա խոսքով՝ հասարակությունը չի կարող ընդունել այն մոտեցումը, թե Ադրբեջանը պետք է համարվի Հայաստանի անվտանգության երաշխավոր, ինչպես նաև անտարբեր մնալ հայկական եկեղեցիների ոչնչացման նկատմամբ։ Նա նաև անընդունելի համարեց այն իրողությունը, երբ, իր գնահատմամբ, հոգևորականները ենթարկվում են կալանքի, մինչդեռ այլ հանցագործություններ կատարած անձինք ազատության մեջ են մնում։

Վարդանյանի խոսքով՝ գործող իշխանություններն այլևս հանրությանը ներկայացնելու գաղափարներ չունեն, այդ պատճառով էլ փորձում են խոսել վախի և սպառնալիքների լեզվով։

Նա նշեց, որ իշխանությունները հասարակությանը համոզում են, թե ընդդիմության իշխանության գալու դեպքում երկիրը կվերադառնա անցյալ, սակայն իրենց նպատակը, ըստ նրա, անցյալը վերադարձնելը չէ, այլ ապագա կառուցելը։ Պատգամավորը շեշտեց, որ իրենք ցանկանում են մարդկանց վերադարձնել արժանապատվությունը, ազգային հպարտությունն ու հայրենիքի նկատմամբ հավատը։

Քրիստինե Վարդանյանը նաև անդրադարձավ պատերազմ ու խաղաղություն թեմային՝ նշելով, որ ընդդիմությանը հաճախ մեղադրում են պատերազմի վտանգ բերելու մեջ, սակայն իրենք իրենց համարում են խաղաղության և ինքնիշխանության պաշտպաններ։ Նրա խոսքով՝ հենց իր քաղաքական թիմն է լավագույնս պատկերացնում պատերազմի գինը, քանի որ իրենց կողքին կանգնած մարդկանց մեծ մասը պատերազմի զոհեր ունի կամ վտանգի պահին եղել է առաջնագծում։ Նա հավելեց, որ հասարակությանը վախեցնելով իշխանությունը պահելու քաղաքականությունը չի կարող խաղաղություն ապահովել։

«Նրանք ձեզ ասում են, որ եթե մենք գանք՝ վերադառնալու է անցյալը, բայց մենք չենք եկել անցյալը վերադարձնելու, մենք ձեզնից չենք խնդրում քվե հետ գնալու համար, այստեղ ապագան կառուցողներն են»,- ասել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Առևտրի ապրանքը հայկական հողե՞րն են․ ԱԳՆ-ի անվանափոխության մասին

Առևտրի ապրանքը հայկական հողե՞րն են․ ԱԳՆ-ի անվանափոխության մասին Thu, 17 Sep 2026 11:32:02 +0400 ԱԺ…

15 րոպե ago

Էրդողանը ԵՄ-ին միանալու հույսը չի կորցրել

Էրդողանը ԵՄ-ին միանալու հույսը չի կորցրել Thu, 17 Sep 2026 11:30:41 +0400 Թուրքիայի նախագահ Ռեջեփ…

16 րոպե ago

Ովքեր ու ուր կարող են մեկնել ՀՀ-ից առանց վիզայի

Ովքեր ու ուր կարող են մեկնել ՀՀ-ից առանց վիզայի Thu, 17 Sep 2026 11:24:24 +0400…

23 րոպե ago

Ինչ հավելավճարներ են սպասվում

Ինչ հավելավճարներ են սպասվում Thu, 17 Sep 2026 11:19:54 +0400 Սահմանադրական դատարանի նախագահին և փոխնախագահին…

27 րոպե ago

«Հրապարակ». Ընդդիմությունից է կախված Ալեն Սիմոնյանի ճակատագիրը

«Հրապարակ». Ընդդիմությունից է կախված Ալեն Սիմոնյանի ճակատագիրը Thu, 17 Sep 2026 11:15:27 +0400 Մեզ պատմեցին,…

32 րոպե ago

Ցնցող պատմություն եմ իմացել․ Փաշինյան

Ցնցող պատմություն եմ իմացել․ Փաշինյան Thu, 17 Sep 2026 11:15:13 +0400 Անվտանգության ապահովման վերաբերյալ քննարկումներում…

32 րոպե ago