Մենք չունենք անսահմանափակ ֆինանսական ռեսուրսներ, մեզ մնում է մի բան` խայպ անել

Մենք չունենք անսահմանափակ ֆինանսական ռեսուրսներ, մեզ մնում է մի բան` խայպ անել

Fri, 08 May 2026 20:15:49 +0400


«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը սկսել է Երևանի Վերնիսաժի տարածքից: Կուսակցության անդամ Հովսեփ Ղազարյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ կուսակցության հիմնական քաղաքական առաջարկներից են ընտրական համակարգի փոփոխությունը, խորհրդարանական ընտրություններում «կայուն մեծամասնության» դրույթի վերացումը և ընտրական շեմի իջեցումը մինչև 1 տոկոս։

Կուսակցությունն առաջարկում է նաև ընտրական քվեաթերթիկում ներառել «բոլորին դեմ եմ» տողը։ Նրանց կարծիքով՝ քաղաքացին պետք է հնարավորություն ունենա քվեարկել նաև այն դեպքում, երբ մասնակից քաղաքական ուժերից որևէ մեկի օգտին չի ցանկանում քվեարկել, և դրա ամենալավ եղանակը քվեաթերթիկում «բոլորին դեմ եմ» տողը ներառելն է։ «Բոլորին դեմ եմ» կուսակցության ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց կուսակցությունը ինքնալուծարվող է, իսկ իշխանության գալու դեպքում 100 օրվա ընթացքում կիրականացնեն իրենց խոստումները և հրաժարական կտան, որպեսզի տեղի ունենան նոր ընտրություններ։

Կուսակցության վարչապետի թեկնածուն իրավապաշտպան Նինա Կարապետյանցն է, որը, հաղթանակի դեպքում, կգլխավորի 100-օրյա կառավարությունը և կպարտավորվի դրանից հետո 10 տարի չզբաղվել քաղաքականությամբ։ Կուսակցության ներկայացուցիչները քարոզարշավի մեկնարկին իրականացրել են, այսպես կոչված, «ցեխ շպրտելու» ակցիա. բոլոր քաղաքական ուժերի տարբերանշաններով պաստառի վրա ցեխ են շպրտել՝ շեշտելով, որ դա խորհրդանշում է քաղաքական դաշտում առկա «ցեխի և կեղտի մթնոլորտը»։

«Հրապարակը» զրուցել է «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածու Նինա Կարապետյանցի հետ:

– Ո՞րն էր ցեխ նետելու ակցիայի նպատակը: Այս քայլերով կոնկրետ ինչի՞ եք ցանկանում հասնել:

– «Բոլորին դեմ եմ» թիմի համար ամենակարևոր հարցը տեսանելի, միևնույն ժամանակ չլսելի լինելու խնդիրը լուծելն է: Մենք չունենք անսահմանափակ ադմինիստրատիվ ռեսուրսներ, չունենք Հանրային հեռուստաընկերություն և այլ ԶԼՄ-ներ, որպեսզի կարողանանք անսահմանափակ մեր մասին տեղեկություններ տարածենք: Մենք նաև չունենք անսահմանափակ ֆինանսական ռեսուրսներ, որպեսզի կարողանանք ոմանց նման բլոգերների վարձել, չգիտես ինչեր անենք: Մեզ մնում է մի բան` խայպ անել: Մենք ստեղծում ենք իրավիճակներ, որ մեր մասին ստիպված լինեն խոսել: Սա բնավ չի նշանակում, որ մենք պրոցեսն անլրջացնում ենք: Տարիներ շարունակ շատ լուրջ դեմքերով, շատ լուրջ արտաքինով, թանկարժեք ավտոմեքենաներով խոսում էին ինչ-որ թեմաների մասին, սակայն մենք այսօր չունենք Արցախ, փոխարենն ունենք ինքնության հարց, հրաժարվում ենք մեր իրավունքներից և այսպես շարունակ: Եվ այս ամենին հասել ենք շատ լուրջ դեմքերով ու թանկարժեք կոստյումներով: Մենք ընդունում ենք, որ մենք խայպ ենք անում և դրա նպատակը ուշադրություն գրավելն է, ոչ ավելին:

– Այսինքն` հայտնի դառնալու խնդի՞ր եք լուծում:

– Մեր ձայնն ավելի լսելի ենք ուզում դարձնել, որպեսզի նկատեն մեր թիմը:

– Այսինքն` այս ընտրությունների շրջանակներում ձեր թիմի հիմնական նպատակը քիչ թե շատ հայտնի լինելն է, գուցե քաղաքական կապիտա՞լ եք ստեղծում, հաջորդ ընտրություններին արդյունքներ արձանագրելու համար:

– Ես կարծում եմ, որ մենք այս ընտրություններում արդեն իսկ անելիք ունենք: Որևէ այլ քաղաքական ուժ` մեզանից բացի չի ներկայացրել քաղաքական պրոյեկտ: Բոլորը խոսում են տնտեսության մասին, այստեղ այս տոկոսը կավելացնենք, այնտեղ` այն տոկոսը կպակասեցնենք, բայց ոչ մի քաղաքական ծրագիր չունեն: Դա էլ կանեն, թե ոչ, այլ հարց է: Մենք հազար անգամ լսել ենք նման խոստումներ, սակայն դրանք այդպես էլ կյանքի չեն կոչվել և անգամ ոչ մեկը դրա համար ներողություն չի խնդրել:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ուղղաթիռների բախման պատճառով զոհեր կան

Ուղղաթիռների բախման պատճառով զոհեր կան Tue, 03 Nov 2026 11:30:43 +0400 Նեպալի արևելքում գտնվող Սոլուկխումբու…

3 րոպե ago

«Հրապարակ». Հրահանգ չեն ստացել քաղաքական իշխանությունից

«Հրապարակ». Հրահանգ չեն ստացել քաղաքական իշխանությունից Tue, 03 Nov 2026 11:15:01 +0400 «Երբ ինչ-որ մեկը…

19 րոպե ago

Կարեն Վարդանյանը 122 մլն դրամ է տրամադրել ազգային պատկերասրահի վերանորոգմանն ու վերազինմանը (տեսանյութ, լուսանկարներ)

Կարեն Վարդանյանը 122 մլն դրամ է տրամադրել ազգային պատկերասրահի վերանորոգմանն ու վերազինմանը (տեսանյութ, լուսանկարներ) Tue,…

27 րոպե ago

Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ

Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ Tue, 03 Nov 2026 11:01:00 +0400 «Բարգավաճ…

33 րոպե ago

«Հրապարակ». Համայնքում իշխելու համար երեք կուսակցություն է պայքարելու

«Հրապարակ». Համայնքում իշխելու համար երեք կուսակցություն է պայքարելու Tue, 03 Nov 2026 10:45:22 +0400 Նոյեմբերի…

49 րոպե ago

«Հրապարակ». Ես «Դիվա» ակումբի հետ որեւէ կապ չունեմ

«Հրապարակ». Ես «Դիվա» ակումբի հետ որեւէ կապ չունեմ Tue, 03 Nov 2026 10:35:16 +0400 Քանի…

59 րոպե ago