Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ

Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ

Fri, 08 May 2026 22:14:11 +0400


Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Վ.Ե.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (անառակաբարո արարք կատարելը՝ կատարվել է հանցավորին դիմադրություն ցույց տալու կամ իր նկատմամբ կատարվող արարքի բնույթը գիտակցելու հնարավորությունից զրկված)։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

Ավելի վաղ հայտնել ենք՝ Արարատի մարզի Վեդի քաղաքում անչափահաս քույրերի վերաբերյալ հանրային լայն արձագանք ստացած դեպքով 2 անձ կալանավորվել է։

Գլխավոր դատախազությունից փոխանցել են, որ քրեական հետապնդում է հարուցվել Ա.Ե.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (խոցելի վիճակում գտնվող անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը) և Դ.Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (3 դրվագ):

Հիշեցնենք՝ 2026 թվականի փետրվարի 12-ին անչափահաս քույրերի հայրը ՆԳՆ ոստիկանության Վեդիի բաժին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ փետրվարի 8-ին Վ. Ե.-ն, օգտվելով իր դստեր անօգնական վիճակից (տառապում է մտավոր հետամնացություն ախտորոշմամբ), կատարել է անառակաբարո արարք: Անչափահասը հրաժարվել է լրացուցիչ դատաբժշկական փորձաքննության ենթարկվելուց:

Ապրիլի 22-ին անչափահաս տուժողի քույրը, որը նույնպես անչափահաս է, ՆԳՆ ոստիկանության Վեդիի բաժին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ ապրիլի ընթացքում իրեն է մոտեցել անծանոթ տղամարդ՝ Արթուր անունով, համոզելով իրեն՝ նստեցրել է ավտոմեքենան՝ դպրոց տանելու նպատակով, սակայն տարել է քաղաքի եկեղեցու ճանապարհին առկա շինության մոտ ու սեռական հարաբերություն ունեցել իր հետ:

ՔԿ-ից հայտնել են՝ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ստացված տեղեկատվության համաձայն՝ անչափահաս տուժողն ունի մտավոր խնդիրներով պայմանավորված կրթության առանձնահատուկ պայմանների և մանկավարժահոգեբանական ծառայությունների կարիք:

Անչափահաս տուժողը նախաքննության ընթացքում տվել է իրարամերժ, հակասական ցուցմունքներ, մասնավորապես մի դեպքում ընդհանրապես հերքել է որևէ անձի, այդ թվում՝ Արթուրի հետ սեռական հարաբերություն ունենալու հանգամանքը՝ նշելով, որ այդ տղամարդը չի փորձել իր հետ սեռական հարաբերություն ունենալ, չի հարվածել և նույնիսկ չի համբուրել իրեն, իսկ դատաբժշկական փորձաքննության ընթացքում հայտնել է, որ շուրջ մեկ տարի է, ինչ սեռական հարաբերություններ է ունենում մեկ այլ անձի հետ:

Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները՝

-անչափահաս տուժողի վերաբերյալ նշանակվել է դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննություն,

-հարցաքննվել են անչափահասների մատնանշած անձինք, անչափահասների ընտանիքի անդամները, մանկավարժները,

-համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարություններ են տրվել հետաքննության մարմնին:

Հաշվի առնելով անչափահաս տուժողների լավագույն շահը՝ Քննչական կոմիտեն հորդորել է զերծ մնալ անչափահասների վերաբերյալ չճշտված, ինչպես նաև նրանց նույնականացնող տեղեկություններ համացանցում տարածելուց։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հիմա էլ «պատմություն» բառի հետ է կռիվ տալիս

Հիմա էլ «պատմություն» բառի հետ է կռիվ տալիս Wed, 14 Oct 2026 13:00:11 +0400 Latest…

31 րոպե ago

Փաշինյանն ազատել է Տաթև Անտոնյանին

Փաշինյանն ազատել է Տաթև Անտոնյանին Wed, 14 Oct 2026 12:59:23 +0400 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի…

32 րոպե ago

Արթուր Պողոսյանի նախագահությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն. ներկայացվել են կադրային նոր նշանակումները

Արթուր Պողոսյանի նախագահությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն. ներկայացվել են կադրային նոր նշանակումները Wed, 14 Oct…

39 րոպե ago

Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները Հայաստանի բանկերում

Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները Հայաստանի բանկերում Wed, 14 Oct 2026 12:45:27 +0400 Հայաստանի արտարժույթի…

46 րոպե ago

60 քննիչ է զբաղվում Քոչարյանի գործով

60 քննիչ է զբաղվում Քոչարյանի գործով Wed, 14 Oct 2026 12:40:52 +0400 ՀՀ երկրորդ նախագահ…

50 րոպե ago

Որտեղ են հուղարկավորել Կաշպիրովսկուն

Որտեղ են հուղարկավորել Կաշպիրովսկուն Wed, 14 Oct 2026 12:30:51 +0400 Ռուս հայտնի հոգեթերապեւտ Անատոլի Կաշպիորվսկուն…

1 ժամ ago