Ինչպիսին են «քաղաքական արշալույսները» Ֆրանսիայում

Ինչպիսին են «քաղաքական արշալույսները» Ֆրանսիայում

Fri, 08 May 2026 22:45:45 +0400


Մեկ տարուց Ֆրանսիայում նախագահական ընտրություններ են լինելու։ Վարկանիշային սոցհարցումներում առաջատարը աջամետ Մարին Լը Պենի կողմնակից Ժորդան Բարելան է։ Սակայն դա չի նշանակում, թե նրան հաղթանակը երաշխավորված է։ Եթե Բարդելան չհաղթի առաջին փուլում եւ դուրս գա երկրորդ փուլ, իսկ նրա մրցակիցը լինի կենտրոնամետ քաղաքական գծի թեկնածու, ապա հնարավոր է լիովին, որ ձախականները միավորվեն ընդդեմ Բարելայի, ով վերջիններիս համար ընկալվում է որպես գաղափարական հակառակորդ։ Այս մասին գրում է քաղաքագետ Ալեքսեյ Մակարկինը՝ վերլուծելով ֆրանսիական քաղաքական դաշտի ներկայիս վայրիվերումները։

Մարտին նախկին վարչապետ Էդուար Ֆիլիպը վերընտրվեց Հավրի քաղաքապետ, սակայն այնպես չէ, որ դա առանց խնդրի էր։ Ընտրվեց միայն երկրորդ փուլով, մի քանի տոկոսով միայն առաջ անցնելով Ժան-Պոլ Լեքոքից, ում աջակցում էր «Անկոտրում Ֆրանսիայի» առաջնորդ Ժան-Լյուք Մելանշոնը; Լեքոքը հավաքել էր 41,1 տոկոս, հաղթանակած Ֆիլիպը՝ 47,7 տոկոս։ Harris-ի անցկացրած ուսումնասիրությունների համաձայն, Բարդելան ունի 34 տոկոս աջակցություն, Ֆիլիպը՝ 19 տոկոս։ Տարբերությունն իհարկե բավականին մեծ է, սակայն երկփուլանի ընտրությունների համար դա մեծ խնդիր չէ։ Սակայն եթե հանկարծ երկրորդ փուլ դուրս գա Մելանշոնը, ապա միջին դասը կքվեարկի Բարդելայի օգտին, որպեսզի ձախական Մելանշոնը հանկարծ չդառնա նախագահ։ Նման սցենարն էլ անհավանական չի համարվում։ Մելանշոնն այժմ ունի ընդամենը 12 տոկոս քվե, սակայն կարող է եւ իր քվեները ավելացնել ընտրարշավի ժամանակ։ Բարդելայի համար շատ բան կախված կլինի ընտրարշավից։ Գործող նախագահ Էմանուել Մակրոնը ներկայումս օգտվում է իր նախագահական իրավունքներից, որպեսզի առանցքային պաշտոններում նշանակի իրեն լոյալ գործիչների։ Եւ դա պատահական չէ։ Եթե Բարդելան հաղթի եւ դառնա նախագահ, ապա նրանք կսահմանափակեն Բարդելայի հնարավորությունները։ Այս տրամաբանությամբ Հաշվեքննիչ պալատի նախագահ Պյեր Մոսկովիչիին փոխարինեց Ամելի դե Մոնշալենը, իսկ առաջիկա հունիսին էլ Կենտրոնական բանկի ղեկավար Ֆրանսուա Վիլերուա դե Գալոն է հրաժարական տալու։ Նրան ամենայն հավանականությամբ կարող է փոխարինել Էմանուել Մուլենը, ով Մակրոնի մերձավորն է եւ ներկայումս զբաղեցնում է նրա աշխատակազմի ղեկավարի պաշտոնը ինչպես գրում է La Tribune-ը։ Մուլենի դեմ արդեն հանդես են եկել «Ազգային միավորումն» ու «Անկոտրում Ֆրանսիան»։

Այսինքն, նրա նշանակումը կարող է հայտնվել հարցականի տակ։ Սակայն վերջինիս դա կարծես հետաքրքիր չէ եւ սկսել է նախընտրական եռուզեռը՝ հանդիպումներ, քննարկումներ եւ այլն։ Եւս մեկ պաշտոնում էլ Մակրոնը կարողացել է նշանակել տալ իր թեկնածուին։ Սահմանադրական խորհրդում նախագահ դարձավ անցյալ տարի նրա կողմնակից Ռիշար Ֆերանը՝ 9 տարի ժամկետով։ Դա համարվեց «քաղաքական հրաշք», քանի որ միայն մեկ քվե պակասեց, որ խորհրդարանում նրա թեկնածությունը հայտնվել արգելափակման տակ։ Կհաջողվի արդյոք հիմա Մակրոնին նման «հրաշքներ գործել»՝ դժվար է ասել։ Ամեն դեպքում՝ ֆրանսիական քաղաքական կյանքը շարունակում է եռալ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ՆԳՆ-ի ֆինանսավորումը 44%-ով ավելացնելու մասին

ՆԳՆ-ի ֆինանսավորումը 44%-ով ավելացնելու մասին Wed, 04 Nov 2026 11:11:18 +0400 2027 թվականի պետական բյուջեի…

2 րոպե ago

-2․․․-4․ ինչ է հայտնել Սուրենյանը

-2․․․-4․ ինչ է հայտնել Սուրենյանը Wed, 04 Nov 2026 11:08:46 +0400 Latest news from Հրապարակ…

5 րոպե ago

Նարեկ Կարապետյանը՝ խուզարկությունների մասին

Նարեկ Կարապետյանը՝ խուզարկությունների մասին Wed, 04 Nov 2026 11:02:44 +0400 «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ…

11 րոպե ago

Իգդիրում սպասում են հայ-թուրքական սահմանի բացմանը

Իգդիրում սպասում են հայ-թուրքական սահմանի բացմանը Wed, 04 Nov 2026 11:00:09 +0400 Թուրքական «Sondakika» լրատվամիջոցում…

14 րոպե ago

Սա երևի հատուկ առաջարկների փաթեթի մեջ է

Սա երևի հատուկ առաջարկների փաթեթի մեջ է Wed, 04 Nov 2026 10:59:06 +0400 Սամվել և…

15 րոպե ago

Փաշինյանը փորձում է խանգարել մեզ փրկելու Հայաստանը, բայց մենք հաղթելու ենք

Փաշինյանը փորձում է խանգարել մեզ փրկելու Հայաստանը, բայց մենք հաղթելու ենք Wed, 04 Nov 2026…

16 րոպե ago