Արցախում ոչնչացվող եկեղեցիները՝ միջազգային զեկույցների և Բաքվի «հանդուրժողականության» միջև

Արցախում ոչնչացվող եկեղեցիները՝ միջազգային զեկույցների և Բաքվի «հանդուրժողականության» միջև

Fri, 08 May 2026 23:30:40 +0400


«Գեղարդ» վերլուծականը հոդված է հրապարկել․

ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը վերջերս հրապարակել է Ադրբեջանի վերաբերյալ 2025 թվականի թարմացված զեկույցը։ Ի թիվս այլ խնդիրների՝ նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում պատմական հայկական կրոնական վայրերը շարունակում են վտանգի տակ մնալ․ 2025 թ․ հուլիսին արբանյակային լուսանկարների միջոցով արձանագրվել է առնվազն 8 ավերված և 10 վնասված կրոնական օբյեկտ։

Զեկույցի հրապարակումից օրեր անց հայտնի դարձան վանդալիզմի մի քանի դեպքեր ևս։ Արբանյակային լուսանկարներով հաստատվեցին, որ Ստեփանակերտում հիմնահատակ ավերվել են Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարն ու Սուրբ Հակոբ եկեղեցին, իսկ շատ եկեղեցիների ճակատագրեր դեռևս անհայտ են մնում։

Զեկույցն արձանագրում է նաև ավելի քան երկու տասնյակ քրիստոնյա հայ բանտարկյալների նկատմամբ ճնշումները։ Առանց պատշաճ իրավական պաշտպանություն ապահովելու՝ նրանց դատել են, ծեծել, հոգեբանական բռնության ենթարկել, չեն տրամադրել անհրաժեշտ դեղամիջոցներ և նորմալ սնունդ, թույլ չեն տվել իրենց մոտ պահել «Աստավածաշունչ», «այրելով» ջնջել են մարմնին դաջված խաչերը։

Կրոնական հիմքով ճնշումների շարքում զեկուցում նշվում է նաև շիա կրոնական գործիչների նկատմամբ բռնությունն ու նրանց սարսափելի պայմաններում պահելը։ Զեկույցը նաև արձանագրել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ հետապնդումներ։

Բնականաբար, ցանկացած զեկույց, հայտարարություն, որն անգամ չնչին քննադատություն է պարունակում կամ խնդիր արձանագրում, Բաքվում որակվում է որպես կողմնակալ և սադրիչ։

Զեկույցին արձագանքել է Կովկասի մուսուլմանների վարչությունը (ԿՄՎ): Ըստ ԿՄՎ-ի՝ այդ գնահատականները չեն արտացոլում «երկրի ներսում և գլոբալ մակարդակում կրոնական հանդուրժողականությունը ջատագովելու Ադրբեջանի ջանքերը»։ Ապրիլի 27-ին ԿՄՎ-ը ևս մեկ հայտարարություն է տարածել՝ արդարացնելով եկեղեցին քանդելու քաղաքականությունը։ Ըստ այդ վարչության տրամաբանության՝ եկեղեցիներն «օկուպացիայի» խորհրդանիշներ են, հետևաբար՝ դրանց քանդումը չի կարող համարվել կրոնական ու մշակութային ժառանգության ոչնչացում։

Ինչպես տեսնում ենք, զեկույցի գնահատականներն ու «Բաքվի հանդուրժողականության» քարոզչությունը հակասում են միմյանց։ Խնդիրն այն է, թե ինչպես կարող է «հանդուրժողականություն» բառն իր մեջ ներառել երևույթներ, ինչպիսիք են՝ հուշարձանների ավերումը, դրանց ձևախեղումն ու յուրացումը, հայկականության բացարձակ ժխտումը։ Ընդ որում՝ այս ամենն արվում է բացահայտ և առանց որևէ կաշկանդվածության, իսկ հռչակված հանդուրժողականությունն առաջին հերթին արտաքին լսարանի համար երկրի փաթեթավորման մաս է։

Հանդուրժողականություն բառն ունի շատ հստակ բացատրություն՝ համակրանք կամ հարգալից վերաբերմունք ուրիշների՝ սեփականից տարբերվող կամ հակասող համոզմունքների կամ գործելակերպի նկատմամբ։ Հանդուրժողականություն՝ ադրբեջերեն «tolerantlıq»-ը զուտ բառ չէ, այն երևույթ է, հասկացություն, որը կամ կա, կամ չկա։ Ինչպես Միջազգային կրոնական ազատության հարցերով հանձնաժողովն է կարծում, այս առումով Ադրբեջանին հատուկ դիտարկման ցանկում պահելու անհրաժեշտություն կա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Շարունակում են վստահել Անգելա Մերկելին

Շարունակում են վստահել Անգելա Մերկելին Tue, 06 Oct 2026 02:30:12 +0400 Յուրաքանչյուր երկրորդ գերմանացին կարծում…

5 ժամ ago

Սպորտային հայտնի բրենդը կրճատումներ է անում

Սպորտային հայտնի բրենդը կրճատումներ է անում Tue, 06 Oct 2026 02:00:21 +0400 Nike հայտնի սպորտային…

6 ժամ ago

«Լա Լիգայի» լավագույն ֆուտբոլիստը

«Լա Լիգայի» լավագույն ֆուտբոլիստը Tue, 06 Oct 2026 01:30:29 +0400 «Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան դարձել է…

6 ժամ ago

Մասկը միացել է Թրամփի առաջարկին

Մասկը միացել է Թրամփի առաջարկին Tue, 06 Oct 2026 00:45:32 +0400 Ամերիկացի գործարար եւ միլիարդատեր…

7 ժամ ago

Հաջորդ տարի կվերադառնա ազգային հավաքական

Հաջորդ տարի կվերադառնա ազգային հավաքական Tue, 06 Oct 2026 00:30:46 +0400 Քրիշտիանու Ռոնալդուն հնարավոր է…

7 ժամ ago

Դերասանուհուն հրաժեշտի արարողությանը հարազատների նեղ շրջանակ է մասնակցել

Դերասանուհուն հրաժեշտի արարողությանը հարազատների նեղ շրջանակ է մասնակցել Mon, 05 Oct 2026 23:55:14 +0400 Ռուսական…

8 ժամ ago