«Հրապարակ»․ Տենդերի միակ մասնակիցն ու հաղթողը համայնքապետի կինն է

«Հրապարակ»․ Տենդերի միակ մասնակիցն ու հաղթողը համայնքապետի կինն է

Sat, 09 May 2026 10:45:36 +0400


Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանի հիմնադրած, այժմ նրա կնոջը՝ Գայանե Ավետիսյանին պատկանող «Սոճենի» ընկերությունը ոչ միայն պարբերաբար մասնակցում է համայնքային գնումներին, միլիոնների հասնող պայմանագրեր կնքում համայնքապետարանի հետ, այլ նաեւ մասնակցում է հողերի աճուրդներին: Ստեփանավանի համայնքապետարանը հայտարարել է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդ-վաճառք, որը կայացել է ապրիլի 14-ին: Աճուրդի մասնակցության հայտ է ներկայացրել «Սոճենի» ՍՊԸ-ն եւ Ստեփանավան քաղաքի Գ․ Նժդեհի փողոց, 19/2 հողամաս հասցեում գտնվող, 06-007-0086-0228 կադաստրային ծածկագրի 0.00302 հա մակերեսով, 600 հազար դրամ մեկնարկային արժեքով թիվ 11 լոտի հաղթող է ճանաչվել։

Ստեփանավանի համայնքապետ Արմեն Գրիգորյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է ստացվում, որ համայնքապետարանի հայտարարած գնումներին պարբերաբար մասնակցում եւ շահում է իր կնոջը պատկանող ընկերությունը, բացի դա, հողամասերի աճուրդ-վաճառքի միակ մասնակիցն է դառնում։ «Հենց տվյալ ընկերության կողքի հողամասն է, որն օրինական աճուրդի է դրվել: 1 մետր լայնքով, 30 մետր երկայնքով հողամասն անկախ փորձագետի կողմից գնահատվել է, չափագրվել է, դրվել է աճուրդի, միայն «Սոճենի» ՍՊԸ-ն է մասնակցել աճուրդին եւ հաղթել: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով գրություն ուղարկել ենք` համապատասխան հոդվածները նշելով, որտեղից պատասխան ստացել ենք, հայտարարություն տվել: Նշել ենք, որ համայնքի ղեկավարի կնոջը պատկանող ՍՊԸ-ն է: Ամբողջն օրինական է եղել: Տենդերների հետ կապված՝ նույնպես որեւէ խախտում չենք անում»,- ասաց համայնքապետը:

Նշենք, որ «Սոճենի» ՍՊ ընկերությունը 2018-ի ապրիլին հիմնադրել է համայնքապետ Արմեն Գրիգորյանը: Նա այդ ժամանակ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Լոռու մարզի գազիֆիկացման եւ գազամատակարարման Ստեփանավանի ծառայության պետն էր։ 2020-ի նոյեմբերին Գրիգորյանը նշանակվել է Ստեփանավան համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Մեկ տարի անց ՔՊ կուսակցության ցուցակով ընտրվել է Ստեփանավան համայնքի ղեկավար: «Սոճենի» ՍՊԸ-ի 100% մասնաբաժինը 2021-ի հունվարին փոխանցել է դստերը՝ Սյուզաննա Գրիգորյանին, իսկ 2024-ի մայիսից ընկերության 100% փայատերն Արմեն Գրիգորյանի կինն է՝ Գայանե Ավետիսյանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է

Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է Tue, 10 Nov…

6 ժամ ago

Արսեն Գևորգյանի մահը, Սրբուհի Գալյանի պատասխանը․ օրվա թոփ լուրերը

Արսեն Գևորգյանի մահը, Սրբուհի Գալյանի պատասխանը․ օրվա թոփ լուրերը Tue, 10 Nov 2026 23:35:48 +0400…

6 ժամ ago

Լիլիթ Գալստյան․ «Նուբարաշենում մարդիկ կորցնում կամ կարճացնում են իրենց կյանքը»

Լիլիթ Գալստյան․ «Նուբարաշենում մարդիկ կորցնում կամ կարճացնում են իրենց կյանքը» Tue, 10 Nov 2026 23:15:34…

7 ժամ ago

Ընդդիմությունը Եղեգնաձորում որոշել է ձայնը տալ գործող համայնքապետին

Ընդդիմությունը Եղեգնաձորում որոշել է ձայնը տալ գործող համայնքապետին Tue, 10 Nov 2026 23:12:33 +0400 Վաղը…

7 ժամ ago

Զելենսկին Ստուբի հետ Աբու Դաբիում քննարկել է բանակցությունները

Զելենսկին Ստուբի հետ Աբու Դաբիում քննարկել է բանակցությունները Tue, 10 Nov 2026 23:00:21 +0400 Վլադիմիր…

7 ժամ ago

«Կատարում կայանալիք հանդիպման մասին հայտարարությունները սուտ են». Ռեզայի

«Կատարում կայանալիք հանդիպման մասին հայտարարությունները սուտ են». Ռեզայի Tue, 10 Nov 2026 22:52:47 +0400 Իրանը…

7 ժամ ago