«Հրապարակ»․ Աճուրդներ՝ մեկ մասնակցով, արժեքից ցածր գնով իրացված հողեր

«Հրապարակ»․ Աճուրդներ՝ մեկ մասնակցով, արժեքից ցածր գնով իրացված հողեր

Sat, 09 May 2026 11:45:24 +0400


Անցած 5 տարում Դիլիջան համայնքում անցկացված հողամասերի կասկածահարույց աճուրդների մասին շատ եմ գրել։ Նախկինում բենզալցակայանում լիցքավորող աշխատած, անձնական գործում «սեռ» բառի դիմաց «արու» գրած, 2021թ․ փետրվարի 26-ից համայնքի պաշտոնակատար աշխատող Դավիթ Սարգսյանը 2024թ. մայիս-հունիս ամիսներին համայնքային հողերից 1650 քմ՝ հասարակական նշանակության օբյեկտի կառուցման նպատակով, 11 միլիոն 550 հազար դրամով վաճառել է հարազատ եղբորը՝ Սասուն Սարգսյանին։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն այդ առթիվ վարույթ է հարուցել եւ համայնքի ղեկավարի նկատմամբ վարչական տուգանք սահմանել՝ 300 հազար դրամ։ Իր վարչապետության 7-րդ տարում՝ 2025-ին, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց համայնքներում ձեւական աճուրդներով, էժան գներով հողերի օտարումը թույլ չտալու մասին։ Սակայն մինչեւ 2020 թվականը պետական կամ համայնքային հող գնելու աճուրդներն անցկացվում էին առնվազն 2 հոգու մասնակցությամբ, թեեւ հաճախ երկրորդ մասնակցի ներկայությունը ձեւական էր լինում՝ զուտ օրենքը չխախտելու համար:

2020-ին Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը փոփոխություն է կատարել Հողային օրենսգրքում, ինչի արդյունքում աճուրդ կարող է անցկացվել նաեւ մեկ հոգու մասնակցությամբ: Այդ օրենսդրական փոփոխությունից էլ օգտվում են Փաշինյանի կուսակից համայնքապետերը։ Դիլիջանի համայնքապետարանի կայքը հայտնում է, որ Դիլիջան համայնքի ղեկավար Դ․ Սարգսյանի 2026թ. մարտի 26-ի թիվ 163-Ա որոշմամբ ապրիլի 27-ին աճուրդի է ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի հողերից 200 քմ հողամաս, Դիլիջան քաղաքի Շամախյան փողոց, թիվ 156/4 հասցեում, հասարակական նշանակության օբյեկտի կառուցման նպատակով, 3 միլիոն 200 հազար դրամ մեկնարկային գնով: Կայացած աճուրդում 3 միլիոն 200 հազար դրամ առավելագույն գնով հաղթել է Երեւանի Նորագավիթ թաղամասի բնակիչ Գեղամ Մուրադյանը, որի մասին Դիլիջանի հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի կողմից կազմվել է արձանագրություն: Համայնքի ղեկավար Դ․ Սարգսյանն ապրիլի 28-ին որոշել է հաստատել Դիլիջանի աճուրդային հանձնաժողովի արձանագրությունը, նշված 200 քմ մակերեսով հողամասը հասարակական նշանակության օբյեկտի կառուցման նպատակով օտարել Երեւանի բնակիչ Գեղամ Մուրադյանին:

Դիլիջանի համայնքապետարանի կայքը հայտնում է նաեւ, որ Դիլիջան համայնքի ղեկավար Դ․ Սարգսյանի 2026թ. մարտի 26-ի թիվ 163-Ա որոշմամբ ապրիլի 27-ին աճուրդի է ներկայացվել Դիլիջանի սեփականություն հանդիսացող բնակավայրերի հողերից 29 քմ հողամաս, Կալինինի փողոց, թիվ 183/1 հասցեում հասարակական նշանակության օբյեկտի կառուցման նպատակով, 3 միլիոն 100 հազար դրամ մեկնարկային գնով: Կայացած աճուրդում 3 միլիոն 100 հազար դրամ առավելագույն գնով հաղթել է Դիլիջանի Գայի փողոցի բնակիչ Ռազմիկ Գրիգորյանը, որի մասին հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովը կազմել է արձանագրություն; Ապրիլի 28-ին համայնքի ղեկավարը որոշել է հաստատել նաեւ այս արձանագրությունը եւ վերոհիշյալ 29 քմ հողամասն օտարել Դիլիջանի բնակիչ Ռազմիկ Գրիգորյանին:

Տուրիստական Դիլիջանում բնակելի եւ հասարակական կառուցապատման հողամասերի շուկայական գները բավականին բարձր են, սակայն Դիլիջանի համայնքապետարանի անցկացրած աճուրդներում այդ հողերի մեկնարկային եւ առավելագույն գները նույնն են եղել, որովհետեւ այդ աճուրդներն ունեցել են մեկ մասնակից, աճուրդներ, փաստորեն, չեն էլ կայացել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Վե՞րջ պատերազմին․ Ռուբիոն կարևոր հայտարարություն արեց

Վե՞րջ պատերազմին․ Ռուբիոն կարևոր հայտարարություն արեց Sat, 14 Nov 2026 14:00:56 +0400 ԱՄՆ պետքարտուղար Մարկո…

11 րոպե ago

Իլհամ Ալիեւը շարունակում է ամրացնել իր իշխանությունը

Իլհամ Ալիեւը շարունակում է ամրացնել իր իշխանությունը Sat, 14 Nov 2026 13:45:45 +0400 Նոյեմբերի 5-ին…

27 րոպե ago

Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրած անձը

Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրած անձը Sat, 14 Nov 2026 13:33:43 +0400 Ձերբակալվել…

39 րոպե ago

Ի՞նչ է կատարվում Ադրբեջանի բանակում․ հարազատներին թույլ չեն տալիս տեսակցել զինվորներին

Ի՞նչ է կատարվում Ադրբեջանի բանակում․ հարազատներին թույլ չեն տալիս տեսակցել զինվորներին Sat, 14 Nov 2026…

42 րոպե ago

Վերընտրվելու պատվին խնջույք են արել` հատուկ այդ առիթով պատվիրված երգի տակ

Վերընտրվելու պատվին խնջույք են արել` հատուկ այդ առիթով պատվիրված երգի տակ Sat, 14 Nov 2026…

57 րոպե ago

Բանանը դարձավ Էրդողանի հանդեպ հավատարմության խորհրդանիշը

Բանանը դարձավ Էրդողանի հանդեպ հավատարմության խորհրդանիշը Sat, 14 Nov 2026 13:06:56 +0400 Բանանը դարձավ Նիկոլ…

1 ժամ ago