«Հրապարակ»․ 14 ժամ ղեկին ենք, լարված աշխատում ենք, թոշակի հույս էլ չունենք

«Հրապարակ»․ 14 ժամ ղեկին ենք, լարված աշխատում ենք, թոշակի հույս էլ չունենք

Sat, 09 May 2026 12:15:36 +0400


«Հրապարակ»-ի խմբագրություն են դիմել տաքսու վարորդներ, որոնք վրդովված են, որ իրենց մասին մտածող չկա։ Նրանց գլխավոր դժգոհությունը կապված է գրանցված աշխատող չլինելու հետ։ «Ես Yandex տաքսի եմ վարում, օրը 14 ժամ ղեկին եմ, տարբեր տեսակի հարկեր ու միջնորդավճարներ են վճարում՝ 600 դրամանոց պատվերից 490 դրամն է իմը, դեռ չեմ հաշվում որ դրանից ես վճարում եմ նաև վառելիքի գումար և մեքենայի բնական մաշվածությունը։ Այսինքն, ես էլ իմ ձևով եմ հարկատու, բայց որևէ տեղ գրանցված չեմ, դիմում եմ յանդեքս, ասում են` մենք միայն տաքսոպարկերի հետ ենք աշխատում, դիմում եմ այն տաքսոպարկին, իսկ տաքսոպարկերը միջնորդի դեր են տանում «յանդեքսի» ու վարորդի միջև, այնտեղից էլ ինձ ասում են, որ իրենց աշխատակիցը չեմ համարվում, ինձ ոնց գրանցեն» ,- նշեց վարորդ Տիգրան Քալանթարյանը։

Վարորդի խոսքով գրանցված աշխատող չլինելը լուրջ խնդիր է հատկապես կենսաթոշակային տարիքի վարորդների համար․ «Ամբողջ կյանքս աշխատել եմ, տաքսի եմ քշել, բայց 1 ամսվա ստաժ չունեմ, հիմա 63-ի փոխարեն 65-ից եմ թոշակի գնալու ու կոպեկներ եմ ստանալու։ Էլ չեմ ասում, որ մի հատ հեռախոս չենք կարողանում ապառիկ վերցնել, բանկում նայում են, ասում են գրանցված եկամուտ չունեք, մերժում են։ Որ գրանցված լինելինք, գոնե եկամտահարկ կունենայինք, առողջապահության ապահովագրությունից կօգտվեինք»։

Նրա խոսքով, անհրաժեշտ է, որ վարորդներն առավոտյան պարտադիր բուժզննում անցնեն, ինչպես մետրոյի մեքենավարները․ «Մենք մարդկային կյանքեր ենք տեղափոխում, երթևեկության մասնակիցների զգալի մասը տաքսիներն են, բա առավոտյան մի հատ սթափություն գոնե չստուգե՞ն, որ խմած չլինեն, կամ թմրամիջոցների ազդեցության տակ չլինեն, կամ ճնշումը մի հատ չչափեն։ Բացի դա յանդեքսի ծրագիրը թույլ է տալիս, որ մեկ օրվա ընթացքում 14 ժամ քշենք, դրանից հետո նոր ծրագիրը փակվում է, մարդիկ կան, որ մինչև ծրագիրը չի փակվում, չեն վերջացնում աշխատանքը, այսինքն, 14 ժամ անընդմեջ ղեկին են, ինչը աշխատողի իրավունքների խախտում է, ու բացի դա` լարված աշխատանք է ու երկար աշխատելուց զգոնությունը թուլանում է»։

Դժգոհությունները կապված էին նաև Երևանում վարելու ժամանակ եկող մեծաքանակ տուգանքների հետ։ Վարորդներից Արտակ Գևորգյանը նշում է․ «Առաջին գծում կանգնելու տեղ անհնար է գտնել, իսկ երկրորդ գծում կանգնում ենք, ուղևորին իջեցնում կամ վերցնում, մեկ էլ տեսնում ենք` ակտ են ուղարկել։ Էդ ուղևորից 1000 դրամ եկամուտ էլ չենք ունենում, բայց 5000 տուգանք ենք մուծում։ Կամեռայի դիմաց նստած մարդը չի տեսնում, որ մարդ ենք իջացնում կամ վերցնում, չենք կանգնել ծխելու կամ պերերիվ անելու»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ֆրանսիայի նախագահի թեկնածուն մտադիր է դուրս բերել երկիրը ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից

Ֆրանսիայի նախագահի թեկնածուն մտադիր է դուրս բերել երկիրը ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից Sat, 09 May 2026…

9 րոպե ago

Նորմալ մարդիկ՝ իրենց գործը թողած, զբաղված են խելագարի ցնդաբանություններին հակադարձելով

Նորմալ մարդիկ՝ իրենց գործը թողած, զբաղված են խելագարի ցնդաբանություններին հակադարձելով Sat, 09 May 2026 15:15:37…

24 րոպե ago

Զելենսկին Մոսկվայի շքերթի մասին ծաղրալից հրամանագիր է ստորագրել

Զելենսկին Մոսկվայի շքերթի մասին ծաղրալից հրամանագիր է ստորագրել Sat, 09 May 2026 14:30:39 +0400 Դոնալդ…

1 ժամ ago

Նիկոլ Փաշինյանը 2021 թվականին եկել է մի ծրագրով, սակայն կատարել է տրամագծորեն հակառակը․ Նաիրի Սարգսյան

Նիկոլ Փաշինյանը 2021 թվականին եկել է մի ծրագրով, սակայն կատարել է տրամագծորեն հակառակը․ Նաիրի Սարգսյան…

1 ժամ ago

Իմ զինակից եղբայրները եւ ես բարձր ենք գնահատում պարոն Ծառուկյանի քայլը

Իմ զինակից եղբայրները եւ ես բարձր ենք գնահատում պարոն Ծառուկյանի քայլը Sat, 09 May 2026…

1 ժամ ago

Մարզպետը եւ համայնքապետը. արձակուրդ` քարոզչության մեջ

Մարզպետը եւ համայնքապետը. արձակուրդ` քարոզչության մեջ Sat, 09 May 2026 14:15:33 +0400 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը…

1 ժամ ago