Ադրբեջանից Հայաստան է առաքվել 479 տոննա դիզվառելիք
Sat, 09 May 2026 12:22:32 +0400
Այսօր Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 479 տոննա դիզելային վառելիք տեղափոխող ութ վագոն։
Այս մասին հայտնել է «Ադրբեջանի երկաթուղիներ» ՓԲԸ-ն։
Բացի այդ, Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի միջոցով իրականացվել է ևս մեկ տարանցիկ բեռ. Բիլաջարի կայարանից Բոյուկ Քեսիկ կայարան է ուղարկվել պարարտանյութով լի վեց վագոն՝ ընդհանուր 402 տոննա քաշով։