Ովքեր են Կոտայքի մարզում լծվել ՔՊ-ի համար ձայն հավաքելու գործին

Ովքեր են Կոտայքի մարզում լծվել ՔՊ-ի համար ձայն հավաքելու գործին

Sat, 09 May 2026 12:45:49 +0400


Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, մարզպետի տեղակալ՝ Հայկ Մկրտչյանը, մարզպետի օգնական Հասմիկ Ղազարյանը, ՔՊ-ական ավագանու անդամները, Քասախ և Զովունի համայնքների վարչական ղեկավարներն իրենց բան ու գործը թողած լծվել են ՔՊ-ի համար ձայն մուրալու գործընթացին: Ընտրական ցուցակում Կոտայքի մարզի ՔՊ-ական պատգամավորներ Սոնա Ղազարյանը 28-րդն է, Վաղարշակ Հակոբյանը՝ 54-ը, իսկ Լիլիթ Ստեփանյանը, չնայած ընդիմությանը խարազանող ու ծաղրող բազմաթիվ ելույթներ ունեցավ, որ հաջորդ ԱԺ-ում էլ լինի՝ ընդամենը 70-րդն է ընտրական ցուցակում: Կոտայքի ՔՊ-ականներից ամենաշահեկան վիճակում Սասուն Միքայելյանն է` ընտրացուցակում 32-րդն է: Դա էլ նրա շնորհիվ, որ ասում են` պատասխանատվություն է վերցրել ապահովել ՔՊ-ի հաղթանակը Կոտայքի մարզում: Միքայելյանների ձեռքի տակ է Հրազդան քաղաքի վարչական ողջ ռեսուրսը:

Քաղաքապետ որդին Հրազդան քաղաքը դարձրել է շինհրապարակ՝ աշխատանքներ է քաղաքում կատարում՝ բակեր են ասֆալտում, կոյուղիներ փոխում, ամեն ինչ անում են, որ հրազդանցիներին կաշառեն ու ստիպեն իրենց ձայնը տալ ՔՊ-ին:

Հրազդանի ՔՊ-ական ավագանու անդամ Թեհմինե Բադալյանն էլ, ով «Առաքելություն Հայաստան» բարեգործական ճաշարանի տնօրենն է, հավանաբար ՔՊ-ի համար ձայն կապահովի տատիկ-պապիկների միջոցով, որոնք սնվում են բարագործական ճաշարանում: ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Ստեփանյանն էլ տարվա մեջ մի քանի անգամ այցելում է կենտրոն՝ տատիկ-պապիկներին, գուլպաներ և հողաթափեր նվիրում: Եվ վերջապես ՔՊ-ի հույսը նաև ԵԿՄ-ն է` ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, իր երկրապահով ու շրջապատով: Բայց մեր տեղեկություններով՝ Սասուն Միքայելյանի որոշ ընկերներ և կռված տղերք այս ընտրություններում ՔՊ-ին ձայն չեն տա: Ինչպես իրենք էին ասում. «Եթե Սասունին ձայն տանք, նշանակում է Նիկոլին ենք ձայն տվել, իսկ մենք Նիկոլին չենք ուզում»: 44-օրյա պարտված պատերազմից հետո Սասուն Միքայելյանի նկատմամբ հանրության վերաբերմունքը փոխվել է, նույն համբավն ու հեղինակությունը չունի, ինչ 2018թվականին: Այնպես որ Փաշինյանն իզուր է մեծ հույսեր կապում Սասուն Միքայելյանի հետ:

Արեգ Մարգարյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է

Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է Thu, 06 Aug 2026 20:00:59 +0400 Բրազիլացի…

3 րոպե ago

Ի՞նչ փուլում է Կիևյան կամրջի շինարարությունը

Ի՞նչ փուլում է Կիևյան կամրջի շինարարությունը Thu, 06 Aug 2026 20:00:48 +0400 Latest news from…

3 րոպե ago

Նիկոլին վերցնեն՝ Պետրոսը կշահի (Լրագրային շանսոն)

Նիկոլին վերցնեն՝ Պետրոսը կշահի (Լրագրային շանսոն) Thu, 06 Aug 2026 19:45:36 +0400 Առավոտյան մի այնպիսի…

19 րոպե ago

Հայտնի ավիաընկերությանը դատի են տվել

Հայտնի ավիաընկերությանը դատի են տվել Thu, 06 Aug 2026 19:30:28 +0400 Մեծ Բրիտանիայում հարյուրավոր օդաչուներ…

34 րոպե ago

«Անկլավ» հասկացությունը եւ Հայաստանի ինքնիշխանությունը

«Անկլավ» հասկացությունը եւ Հայաստանի ինքնիշխանությունը Thu, 06 Aug 2026 19:15:14 +0400 Վերջին շրջանում տպավորություն է…

49 րոպե ago

Ռուբինյանն ու Մատվիենկոն քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգը

Ռուբինյանն ու Մատվիենկոն քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգը Thu, 06 Aug 2026 19:09:30 +0400 ՀՀ…

55 րոպե ago