Ուշադրություն դիմորդներին․ վերջնաժամկետը վաղն է

Ուշադրություն դիմորդներին․ վերջնաժամկետը վաղն է

Sat, 09 May 2026 17:15:18 +0400


Վաղը՝ մայիսի 10-ին լրանում է բուհերի ընդունելության միասնական և ներբուհական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլի հայտագրման վերջնաժամկետը: Այս մասին տեղեկանում ենք ԳԹԿ-ից։

Այս փուլում դիմում են հանրակրթական ուսումնական հաստատությունների այս և նախորդ տարիների շրջանավարտները, նաև քոլեջների շրջանավարտները: Եթե արդեն հայտագրվել եք, բայց մտադիր եք դիմում-հայտում փոփոխություն անել, կամ եթե դեռ չեք հայտագրվել, հիշեք՝ դրա համար մնացել է 1 օր: Դիմորդները նախ բանկում վճարում են 1500-ական դրամ՝ յուրաքանչյուր քննության համար, հետո ստանում են ԳԹԿ անձնական համար: Եթե կարող են դրանից հետո ինքնուրույն հայտագրվել dimord.am-ում, հայտագրվում են, իսկ եթե դժվարանում են, մոտենում են դպրոցի օպերատորին, որն իրենց կօգնի դա անել: Այս տարվա շրջանավարտներն այդ ամբողջն անում են իրենց դպրոցում, նախորդ տարիների և քոլեջների շրջանավարտների համար մարզերում և մայրաքաղաքում՝ ըստ տարածաշրջանների ու վարչական շրջանների, այդ նպատակի համար դպրոցներ են առանձնացված:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Թերի դրոշմանիշի պատճառով 25/24-ում քվեաթերթիկը մարվել է․ ինչ իրավիճակ է ընտրատեղամասերում

Թերի դրոշմանիշի պատճառով 25/24-ում քվեաթերթիկը մարվել է․ ինչ իրավիճակ է ընտրատեղամասերում Sun, 25 Oct 2026…

10 րոպե ago

Ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն

Ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն Sun, 25 Oct 2026 10:15:57 +0400 Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի…

20 րոպե ago

25/6 տեղամասում ինքնասոսնձվող դրոշմանիշերը քվեաթերթիկներին կպցնում են սոսնձով

25/6 տեղամասում ինքնասոսնձվող դրոշմանիշերը քվեաթերթիկներին կպցնում են սոսնձով Sun, 25 Oct 2026 10:09:18 +0400 «Ազատ…

26 րոպե ago

Մերժվել է 7 թեկնածուի գրանցում

Մերժվել է 7 թեկնածուի գրանցում Sun, 25 Oct 2026 10:05:21 +0400 Հոկտեմբերի 25-ին թվով 19…

30 րոպե ago

Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևան-Գյումրի ճանապարհին․ ծնողները մահացել են, 5 երեխա հիվանդանոցում է

Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևան-Գյումրի ճանապարհին․ ծնողները մահացել են, 5 երեխա հիվանդանոցում է Sun, 25…

32 րոպե ago

Տանկի թնդանոթների գործարան են բացել

Տանկի թնդանոթների գործարան են բացել Sun, 25 Oct 2026 10:00:53 +0400 Գերմանական Rheinmetall ընկերությունը բիտանական…

35 րոպե ago