ԱԱ-2026․ 11 մլն դոլար՝ եզրափակիչի եզակի տոմսի համար

ԱԱ-2026․ 11 մլն դոլար՝ եզրափակիչի եզակի տոմսի համար

Sun, 10 May 2026 20:00:57 +0400


ՖԻՖԱ-ի՝ 2026 թվականի Աշխարհի առաջնության տոմսերի վերավաճառքի պաշտոնական հարթակում 11,5 միլիոն դոլար արժողությամբ եզրափակիչ խաղի տոմս է ներկայացվել, հայտնում է Sky Sports-ը։

Նշվում է, որ սա երրորդ կատեգորիայի մեջ մտնող տոմս է, որը սովորաբար ավելի էժան է ու ավելի հասանելի հանդիսատեսի համար։ Նստատեղը, որը վաճառվում է 11,5 միլիոն դոլարով, գտնվում է մարզադաշտի անկյունում, տրիբունաների ամենավերևում և այնքան էլ լավ տեսարան չունի խաղի վրա։

Եզրափակիչ հանդիպումը կկայանա հուլիսի 19-ին ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Իսթ Ռադերֆորդ քաղաքի MetLife ստադիոնում։

Ապրիլի վերջին 2026 թվականի Աշխարհի գավաթի եզրափակիչ փուլի չորս նստատեղերը նշված էին վերավաճառքի հարթակում՝ յուրաքանչյուրը 2,3 միլիոն դոլարից մի փոքր պակաս արժեքով:

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կատակել է, որ ինքն անձամբ հոթ-դոգ ու մի շիշ Կոկա-Կոլա կբերի բոլորին, ովքեր նման տոմս կգնեն։ Նա 2026 թվականի աշխարհի առաջնության տոմսերի բարձր գները բացատրեց մեծ պահանջարկով և ԱՄՆ-ում դրանց վերավաճառքի թույլտվությամբ։

2026 թվականի աշխարհի առաջնությունն առաջին անգամ կանցկացվի 48 ազգային հավաքականների մասնակցությամբ և առաջինը կլինի միանգամից երեք երկրներում՝ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։ Մրցաշարը կտեւի հունիսի 11-ից հուլիսի 19-ը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նիկոլ Փաշինյանը պատանդ է վերցնում ընդդիմադիրներին ու ասում՝ եկեք բանակցենք. Աննա Գրիգորյան

Նիկոլ Փաշինյանը պատանդ է վերցնում ընդդիմադիրներին ու ասում՝ եկեք բանակցենք. Աննա Գրիգորյան Thu, 05 Nov…

4 ժամ ago

Ովքեր ուզում են ունենալ հայրենիք, պետք է համախմբվեն. Հայկ Մամիջանյան

Ովքեր ուզում են ունենալ հայրենիք, պետք է համախմբվեն. Հայկ Մամիջանյան Thu, 05 Nov 2026 10:34:33…

4 ժամ ago

Մեկնարկել է Վահրամ Գևորգյանի քարոզարշավը Սևան համայնքի բնակավայրերում

Մեկնարկել է Վահրամ Գևորգյանի քարոզարշավը Սևան համայնքի բնակավայրերում Thu, 05 Nov 2026 10:30:56 +0400 Նոյեմբերի…

4 ժամ ago

Սամվել Կարապետյանը 1 ամսով կալանավորվեց. որոշումը բողոքարկելու ենք

Սամվել Կարապետյանը 1 ամսով կալանավորվեց. որոշումը բողոքարկելու ենք Thu, 05 Nov 2026 10:20:55 +0400 Latest…

4 ժամ ago

«Հրապարակ»․ Ո՞վ է ասել, որ եթե Սահմանադրությունը փոխվեց, հաջորդիվ այլ պահանջ չի լինելու

«Հրապարակ»․ Ո՞վ է ասել, որ եթե Սահմանադրությունը փոխվեց, հաջորդիվ այլ պահանջ չի լինելու Thu, 05…

5 ժամ ago

Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը

Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը Thu, 05 Nov 2026 09:30:54 +0400 Միջազգայնագետ Սուրեն…

5 ժամ ago