Այնպես են ներկայացնում, կարծես նոյեմբերի 9-ը մեկ այլ իշխանություն է ստորագրել

Այնպես են ներկայացնում, կարծես նոյեմբերի 9-ը մեկ այլ իշխանություն է ստորագրել

Mon, 11 May 2026 09:45:54 +0400


ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Կապանի ՔՊ հանրահավաքում հայտարարել է հետևյալը․

«2021-ին մեզնից ակնկալում էին մեր տարածքով անցնել, մեզնից ակնկալում էին միջանցք։ Էս «միջանցք» բառն, ընդ որում, շատ դրական իմաստ ունի․ բոլորը փորձում են գտնել, կառուցել տրանսպորտային միջանցքներ։ Ամբողջ դժբախտությունն ու վտանգն այն էր, որ մեզնից ակնկալում էին ոչ էդպիսի տրանսպորտային միջանցք։ Մեզնից պահանջում էին միջանցք, որը, օրինակ, ցանցերով փակված և առանձնացված կլինի ամբողջ երկայնքով, ենթադրենք՝ երկաթուղու, և առանձնացված կլինի Հայաստանի Հանրապետության մյուս տարածքից։ Մեզնից պահանջում, ակնկալում էին միջանցք, որի ամբողջ երկայնքով երրորդ երկրի զինվորներ շարված կլինեին։ Դե, անվանապես, կարող էր շարունակվել համարվել Հայաստանի Հանրապետություն, բայց դե բոլորս էլ հասկանում էնք դրա իրական էությունը։ Այսօր, հինգ տարի անց, մենք չենք խոսում միջանցքի մասին, մենք ունենք ապաշրջափակում։ Ընդ որում, բոլոր ենթակառուցվածքները շարունակվելու են մնալ մեր ինքնիշխանության, իրավազորության ներքո։ Եվ խոսք չկա որևէ երրորդ երկրի զինվորների կամ այլ անվտանգային վերահոսկողության մասին։ Եթե ձեզ որևէ մեկն ասի, թե միջանցք կա, դա բացարձակապես սուտ է։ Այսպիսի հայտարարությունը գրոշի արժեք ունենալ չի կարող»։

Նախ, խորհուրդ կտամ Միրզոյանի խոսքերը մի քանի անգամ ընթերցել։

Հիմա՝ հերթով։

Ըստ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության համապատասխան դրույթի՝

«Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները: Կողմերի միջև համաձայնեցմամբ՝ ապահովվելու է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցություննների շինարարությունը»:

Ինչպես տեսնում եք, որևէ խոսք չկա «միջանցքի», առավել ևս տրամադրվելիք ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ցանցերով ՀՀ մյուս տարածքից անջատելու մասին։ Խոսքը ՀՀ կողմից տրված անվտանգության երաշխիքի և ՌԴ համապատասխան ծառայության կողմից իրականացվելիք վերահսկողության մասին էր։ Եթե Միրզոյանն ու ՔՊ մյուս ներկայացուցիչները պնդում են, թե այդ ամենն, այնուամենայնիվ ենթադրելու էր այն, ինչ վերևում Միրզոյանի խոսքում է նշվում, ապա, այնուամենայնիվ, այդ «միջանցքային» մեղադրական տրամադրություններն ո՞ւմ են ուղղված։ Ո՞վ էր ստորագրել նոյեմբերի 9-ը։ Ո՞վ էր 5 տարի առաջ այդ թուղթն այսօրվա՝ նույն էմոցիոնալ կերպով թափահարում ու հայատարարում, որ դա մեծ ձեռքբերում է։

Այնպես են ներկայացնում, կարծես նոյեմբերի 9-ը մեկ այլ իշխանություն է ստորագրել ու ինչ-որ դավադրական ակնկալիքներ է ստեղծել, իսկ իրենք՝ ՔՊ-ն, եկել ու մի նոր հաղթական համաձայնություններ է կնքել։ Էլ չասած այն մասին, որ նոյեմբերի 9-ը «ցրելու» միակ շարժառիթը Ղարաբաղից ձերբազատվելն էր։

Կամ, եթե մենք առաջնորդվում ենք ոչ թե հայտարարությունների արձանագրված տեքստերով, այլ դրանց մեկնաբանություններով, ապա, այդ դեպքում, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր «միջացք» եզրույթը դուրս չի եկել շրջանառությունից։ Ավելին, եթե ռուսական ծառայությունների վերահսկողությունը մեկնաբանվում է «միջանցք», ու դա այն դեպքում, երբ նոյեմբերի 9-ում կար միայն «Լաչինի միջանցք» ձևակերպումը, ապա դրա համեմատ ԹՐԻՓՓ-ի ձևակերպումները շատ ավելի «միջանցքային» տրամաբանություն են ենթադրում։

Համենայն դեպս, եթե Միրզոյանը նոյեմբերի 9-ի մասին հայտարարում է, թե դա ենթադրում էր ՀՀ մյուս տարածքից ցանցերով փակված ու առանձնացված ՄԻՋԱՆՑՔ, որը «անվանապես կարող էր շարունակվել համարվել Հայաստանի Հանրապետություն, բայց դե բոլորս էլ հասկանում էնք դրա իրական էությունը», ապա այս նույն տեքստն տասնապատիկ անգամ ավելի հիմնավոր է հնչում հենց օգոստոսի 8-ի ու հունվարի 14-ի մասին։ Ու այս պնդումը ոչ միայն փաստաթղթերի «չոր» տեքստերով է ապացուցվում, այլև այն հանգամանքով, որ նոյեմբերի 9-ը կառուցված էր Ղարաբաղի գոյության տրամաբանության վրա։ Իսկ ՔՊ-ն, փաստորեն, մի կողմից ջնջում է Ղարաբաղի գործոնը, մյուս կողմից նոյեմբերի 9-ի բուն դրույթը ներկայացնում է որևէ փաստաթղթային հիմք չունեցող մեկնաբանություններով։ Կրկնում եմ․ նույնիսկ, եթե իրենց ներկայացրած մեկնաբանությունները փաստաթղթային հիմք ունենային, ապա դրա պատասխանատուն էլ են իրենք, քանի որ այդ ամենը տեղի ունեցել իրենց՝ ՔՊ-ի օրոք։

Հարութ Ուլոյանի էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ուրանի հարստացման հարցը չեն քննարկում

Ուրանի հարստացման հարցը չեն քննարկում Sun, 15 Nov 2026 15:00:03 +0400 Իրանն ու Միացյալ Նահանգները…

13 րոպե ago

Դեմ ենք ալիևյան սահմանադրությանը․ ԱԺ պատգամավորները իրազեկման ակցիա են իրականացրել Երևանում

Դեմ ենք ալիևյան սահմանադրությանը․ ԱԺ պատգամավորները իրազեկման ակցիա են իրականացրել Երևանում Sun, 15 Nov 2026…

21 րոպե ago

Ժողովուրդը ՔՊ-ին սահմանադրական մեծամասնություն չի տվել` ալիևյան սահմանադրություն ընդունելու համար. Դավիթ Ղազինյան

Ժողովուրդը ՔՊ-ին սահմանադրական մեծամասնություն չի տվել` ալիևյան սահմանադրություն ընդունելու համար. Դավիթ Ղազինյան Sun, 15 Nov…

30 րոպե ago

Իրանում զոհերի թիվն աճում է

Իրանում զոհերի թիվն աճում է Sun, 15 Nov 2026 14:30:45 +0400 Իրանի արևմուտքում տեղի ունեցած…

43 րոպե ago

Մի տեղադրեք տոնածառ այս օրերին. Անհաջող ամսաթվեր, որոնք կփչացնեն ամբողջ Նոր տարին

Մի տեղադրեք տոնածառ այս օրերին. Անհաջող ամսաթվեր, որոնք կփչացնեն ամբողջ Նոր տարին Sun, 15 Nov…

58 րոպե ago

Հայտնի է` ինչ խափանման միջոց է կիրառվել դատավորների նկատմամբ

Հայտնի է` ինչ խափանման միջոց է կիրառվել դատավորների նկատմամբ Sun, 15 Nov 2026 14:03:06 +0400…

1 ժամ ago