Կիևում պատմական են համարում Զելենսկու և Կոբախիձեի երևանյան շփումը

Կիևում պատմական են համարում Զելենսկու և Կոբախիձեի երևանյան շփումը

Mon, 11 May 2026 15:00:53 +0400


Ուկրաինան հույս ունի վերագործարկել հարաբերությունները Վրաստանի հետ և պատրաստ է շարունակել կառուցողական երկխոսությունը։

Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստից առաջ։

«Մենք ցանկանում ենք նոր էջ բացել մեր վրացի գործընկերների հետ», – ասել է Սիբիգան։

Նրա խոսքով՝ երկու երկրների ղեկավարների միջև վերջերս Երևանում կայացած հանդիպումը պատմական էր և հնարավորություն տվեց «մտքերի լավ փոխանակման»։

«Մենք բաց ենք այս կառուցողական երկխոսությունը շարունակելու համար։ Ես շուտով կհանդիպեմ իմ վրացի գործընկերոջ հետ Մոլդովայում», – նշել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը։

Սիբիգան հավելել է, որ Կիևը մտադիր է «համապատասխան կերպով կառուցել երկկողմ հարաբերությունների դիվանագիտական ​​​​ուղին»։

«Մեր ժողովուրդները, մեր հասարակությունները արժանի են դրան։ Այո, մենք երկկողմ օրակարգում ունենք որոշ զգայուն հարցեր, բայց մենք պատրաստ ենք առաջ շարժվել», – ընդգծել է նա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Նստակյացություն եւ թրոմբոզ

Նստակյացություն եւ թրոմբոզ Wed, 16 Sep 2026 23:45:16 +0400 Նստակյացությունը կարող է մարդու մոտ առաջացնել…

11 րոպե ago

Շվեդիայում ընդդիմությունն անսպասելի հաղթել է ընտրություններում

Շվեդիայում ընդդիմությունն անսպասելի հաղթել է ընտրություններում Wed, 16 Sep 2026 23:30:17 +0400 Շվեդիայի ձախակենտրոն ընդդիմությունը…

26 րոպե ago

Երևանի մի շարք հասցեներում գազ չի լինելու

Երևանի մի շարք հասցեներում գազ չի լինելու Wed, 16 Sep 2026 23:15:40 +0400 Պլանային աշխատանքներ…

40 րոպե ago

Մայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը

Մայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը Wed, 16 Sep 2026…

46 րոպե ago

Ռուսներն ու ադրբեջանցիները որոշել են բարիշել

Ռուսներն ու ադրբեջանցիները որոշել են բարիշել Wed, 16 Sep 2026 23:00:07 +0400 Ռուսաստանի արտաքին գործերի…

56 րոպե ago

Փաշինյան-Լևոն Քոչարյան վիճաբանություն, «կոշիկների» սպառնալիք ու ապօրինի գույք․ օրվա ամփոփում

Փաշինյան-Լևոն Քոչարյան վիճաբանություն, «կոշիկների» սպառնալիք ու ապօրինի գույք․ օրվա ամփոփում Wed, 16 Sep 2026 22:55:34…

1 ժամ ago