«Հրապարակ»․ Պարելու ենք բոլորս իրար հետ քոչարի՝ Հանրապետության հրապարակում

«Հրապարակ»․ Պարելու ենք բոլորս իրար հետ քոչարի՝ Հանրապետության հրապարակում

Tue, 12 May 2026 09:45:28 +0400


«Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք» կուսակցությունը, որը ստեղծել են Աֆրիկայում տեւական ժամանակ ապրած Արթուր Բրադերզը` Արթուր եւ Արտակ Սարգսյան եղբայրները, քարոզարշավը դեռ չի սկսել։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց Արման Սարգսյանը, որը կուսակցության ցուցակում 5-րդ համարն է եւ մամուլի հետ շփումների պատասխանատուն։

«Մեր կուսակցության համար հիմնադրամ թույլ չէին տալիս բացել, մենք պատրաստվում էինք նույնիսկ դատարան դիմել, որ հետաձգեն քարոզարշավը, բայց վերջին պահին ասացին, որ բացվել են մեր հաշիվները, այդ պատճառով մի քանի օր հետ ընկանք։ Մոտակա 2 օրվա ընթացքում մենք սկսելու ենք քարոզարշավը»,- ասաց Սարգսյանը։ Նա նշեց, որ ոչ ստանդարտ քարոզարշավ են իրականացնելու․ «Քարոզարշավ իրականացնելու ենք ե՛ւ բակային, ե՛ւ մարզեր ենք այցեր իրականացնելու, եւ՛ համացանցն ու նորագույն տեխնոլոգիաներն ենք օգտագործելու։ Բայց թե ինչպիսին է լինելու քարոզարշավը, կանենք՝ կտեսնեք»։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք բավարար ֆինանսական միջոցներ կա՞ն քարոզարշավի համար, չե՞ն պատրաստվում դրամահավաք իրականացնել, ինչպես մի շարք ուժեր, պատգամավորի թեկնածուն նշեց․ «Այս պահին մեր հիմնադրամի հաշիվները զրո են, քանի որ դա կապված է իմ նշած խնդրի հետ։ Հայտարարվող դրամահավաքները կոռուպցիայի սխեմաներ են, փող են լվանում։ Մեր գումարը պակասություն չի անի, բայց եկեք չասեմ թվերով։ Փողեր չենք լվանալու, որ էդպես լիներ, հիմա մեզ վաղուց փակել էին»։ Ա. Սարգսյանը մտավախություն չունի, որ իրենց ուժը կարող է ձայներ փոշիացնել․ «Էդ որ ասում են՝ ձայներ ենք փոշիացնելու, էդ ո՞ր հարցումների արդյունքներով են նման եզրակացություն արել, ամեն մեկն իրենց կայքում կարող են քցել, ասել` մեզ քվեարկեք, բայց «Քոչարիին» մի քվեարկեք, էդպես մենք էլ կարող ենք անել։ Հունիսի 7-ին մենք՝ բոլորս, կտեսնենք, որ «Քոչարի» կուսակցությունը սյուրպրիզով հանդես կգա։ Պարելու ենք բոլորս իրար հետ քոչարի՝ Հանրապետության հրապարակում»։
«Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 9 համարի ներքո։ Նրանց կարգախոսն է՝ «Ազգային այլընտրանք կա՛»։ Կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 88 թեկնածուից բաղկացած ցուցակ։ Թեկնածուներից 4-ի գրանցումը մերժվել է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

240 գիտնական բաց նամակ է հղել Փաշինյանին ու Ռուբինյանին

240 գիտնական բաց նամակ է հղել Փաշինյանին ու Ռուբինյանին Tue, 13 Oct 2026 17:05:59 +0400…

6 րոպե ago

ԱՄՆ-ն Ուկրաինայի հետ փոխանակվում է հետախուզական տեղեկություններով. ԱՄՆ սենատոր

ԱՄՆ-ն Ուկրաինայի հետ փոխանակվում է հետախուզական տեղեկություններով. ԱՄՆ սենատոր Tue, 13 Oct 2026 17:00:07 +0400…

12 րոպե ago

Պետությունն այս մոր նման պիտի լինի․․․

Պետությունն այս մոր նման պիտի լինի․․․ Tue, 13 Oct 2026 16:45:18 +0400 Մանկությանս մի դրվագ…

27 րոպե ago

Գյումրիում 8 անձ ձերբակալվել է

Գյումրիում 8 անձ ձերբակալվել է Tue, 13 Oct 2026 16:39:20 +0400 Կաշառք տալու և ստանալու…

33 րոպե ago

Լրագրողները չլինեին, ոչ կիմանայինք Շաքիի դեպքերը, ոչ էլ հետևանքները

Լրագրողները չլինեին, ոչ կիմանայինք Շաքիի դեպքերը, ոչ էլ հետևանքները Tue, 13 Oct 2026 16:26:28 +0400…

46 րոպե ago

Դպրոցների՝ նախընտրական քարոզարշավում ներգրավման դեպքերը պահանջում են արդյունավետ քննություն

Դպրոցների՝ նախընտրական քարոզարշավում ներգրավման դեպքերը պահանջում են արդյունավետ քննություն Tue, 13 Oct 2026 16:18:50 +0400…

53 րոպե ago