«Հրապարակ»․ Ծառուկյանն անմեղ է, Առուստամյանի մասով էլ վաղեմությունն անցել է

«Հրապարակ»․ Ծառուկյանն անմեղ է, Առուստամյանի մասով էլ վաղեմությունն անցել է

Tue, 12 May 2026 10:15:16 +0400


Հակակոռուպցիոն դատարանը մարտի 11-ին հրապարակեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ նրա բիզնես կայսրության՝ «Մուլտի գրուպի» տնօրեն Սեդրակ Առուստամյանի գործով վերդիկտը։ Ըստ այդմ՝ ընտրակաշառքի գործով ԲՀԿ առաջնորդն անմեղ ճանաչվեց։ Նույն գործով անցնող Սեդրակ Առուստամյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 154.2 հոդվածի երկրորդ մասով նախատեսված արարքի կատարման համար (թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը)։

Վերդիկտից ուղիղ 2 ամիս անց՝ մայիսի 11-ին, Հակակոռուպցիոն դատարանը (դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ) հրապարակեց Ծառուկյանի եւ Առուստամյանի դատավճիռը։ Գագիկ Ծառուկյանի պաշտպան Էմին Խաչատրյանը մեզ ասաց՝ ինչպես վերդիկտով էր, դատավճռով եւս հռչակվեց Գագիկ Ծառուկյանի անմեղությունը, Առուստամյանի մեղավորությունը, բայց վերջինիս նկատմամբ պատիժ չկիրառվեց, քանի որ այս գործի վաղեմության ժամկետն անցել է։ Պաշտպանի խոսքով՝ բազմիցս հնարավորություն են ունեցել դիմելու վաղեմության ժամկետ կիրառելու համար, սակայն Ծառուկյանը ցանկացել է մինչեւ վերջ գնալ, որպեսզի դատական ակտով հրապարակվի իր անմեղությունը։ Պաշտպանը նշեց՝ դատարանի որոշումը կողմերը կարող են բողոքարկել Հակակոռուպցիոն դատարանում, ըստ ամենայնի, դատախազությունն այդպես էլ կանի։

Այս գործը, հիշեցնենք, դատարանում է 2023 թվականից: Մեղադրանքի հիմքում 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ կուսակցության օգտին 90 միլիոն դրամ ընտրակաշառք բաժանելու փաստն է դրվել: 2020 թվականի հունիսին, նույն օրը, երբ Ծառուկյանին մեղադրանք էր առաջադրվել, Փաշինյանն ասել էր. «Քննվում է երրորդ հանրապետության պատմության ամենակարեւոր գործերից մեկը, որովհետեւ, ի վերջո, ժողովրդի կամքի վրա բռնանալու համակարգված ինստիտուտ է բացահայտվում»։ Իրավապահները քրեական գործի մասին հայտարարել էին Փաշինյանի հայտարարությունից հետո։ Այդ ժամանակ Ծառուկյանը պահանջում էր կառավարության եւ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Ապա Ծառուկյանին ԱԱԾ-ն կանչել էր հարցաքննության եւ կալանավորել։ Մեկուկես ամիս անց նա ազատ արձակվեց, 26-ի մայիսի 11-ին արդարացվեց։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Էրդողանը Ղազախտանում է. ստորագրվելու են նոր համագործակցության համաձայնագրեր

Էրդողանը Ղազախտանում է. ստորագրվելու են նոր համագործակցության համաձայնագրեր Thu, 14 May 2026 13:30:49 +0400 Թուրքիայի…

2 րոպե ago

Մայիսի 28-ի շքերթը կեղծ պապիկի պես մակե՞տ է լինելու․․․

Մայիսի 28-ի շքերթը կեղծ պապիկի պես մակե՞տ է լինելու․․․ Thu, 14 May 2026 13:15:29 +0400…

17 րոպե ago

#Ուղիղ․ Գագիկ Ծառուկյանն այցելել է Նոյեմբերյան

#Ուղիղ․ Գագիկ Ծառուկյանն այցելել է Նոյեմբերյան Thu, 14 May 2026 13:14:23 +0400 Latest news from…

19 րոպե ago

Ֆասթ Բանկը 15% քեշբեք է տրամադրում Yerevan Mall-ում գնումներ կատարելու դեպքում

Ֆասթ Բանկը 15% քեշբեք է տրամադրում Yerevan Mall-ում գնումներ կատարելու դեպքում Thu, 14 May 2026…

24 րոպե ago

Մի քանի տասնյակ զոհ կա արդեն․ Հնդկաստանում աղետ է

Մի քանի տասնյակ զոհ կա արդեն․ Հնդկաստանում աղետ է Thu, 14 May 2026 13:00:15 +0400…

33 րոպե ago

5 միլիարդին համարժեք զենք են հանձնել. ինչից են խոսում

5 միլիարդին համարժեք զենք են հանձնել. ինչից են խոսում Thu, 14 May 2026 12:53:54 +0400…

39 րոպե ago