«Հրապարակ»․ Մինչեւ 2020 թ. առաջարկվել է հանձնել 5 շրջան` առանց պատերազմի

«Հրապարակ»․ Մինչեւ 2020 թ. առաջարկվել է հանձնել 5 շրջան` առանց պատերազմի

Tue, 12 May 2026 10:45:10 +0400


Կապանում` նախընտրական քարոզարշավի ժամանակ, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել. «2021-ին մեզնից ակնկալում էին մեր տարածքով անցնել, մեզնից ակնկալում էին միջանցք։ Էս «միջանցք» բառը, ընդ որում, շատ դրական իմաստ ունի․ բոլորը փորձում են գտնել, կառուցել տրանսպորտային միջանցքներ։ Ամբողջ դժբախտությունն ու վտանգն այն էր, որ մեզնից ակնկալում էին ոչ էդպիսի տրանսպորտային միջանցք։ Մեզնից պահանջում էին միջանցք, որը, օրինակ, ցանցերով փակված եւ առանձնացված կլինի ամբողջ երկայնքով, ենթադրենք՝ երկաթուղու, եւ առանձնացված կլինի Հայաստանի Հանրապետության մյուս տարածքից։ Մեզնից պահանջում, ակնկալում էին միջանցք, որի ամբողջ երկայնքով երրորդ երկրի զինվորներ շարված կլինեին։ Դե, անվանապես կարող էր շարունակվել համարվել Հայաստանի Հանրապետություն, բայց դե՝ բոլորս էլ հասկանում ենք դրա իրական էությունը։ Այսօր, հինգ տարի անց, մենք չենք խոսում միջանցքի մասին, մենք ունենք ապաշրջափակում։ Ընդ որում, բոլոր ենթակառուցվածքները շարունակվելու են մնալ մեր ինքնիշխանության, իրավազորության ներքո։ Եվ խոսք չկա որեւէ երրորդ երկրի զինվորների կամ այլ անվտանգային վերահսկողության մասին։ Եթե ձեզ որեւէ մեկն ասի, թե միջանցք կա, դա բացարձակապես սուտ է։ Այսպիսի հայտարարությունը գրոշի արժեք ունենալ չի կարող»։ Բացի այդ, նա նաեւ ասել է, որ մեր վերահսկողության տակ դեռ ադրբեջանական տարածքներ կան, ինչպես Ադրբեջանի վերահսկողության տակ` հայկական տարածքներ:

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանին հարցրինք` ի՞նչ է նշանակում Միրզոյանի այս հայտարարությունը, դրանով նա ի՞նչ մեսիջ է հղում: Նա ասաց. «Այս հայտարարությունը պետք է նախընտրական գործընթացի առումով դիտարկել: Հայաստանի իշխող ռեժիմը հասկանում է, որ ընտրություններից հետո պետք է բազմաթիվ հարցերի պատասխանեն, նաեւ՝ թե ինչ ստվերային պայմանավորվածություն ունեն, որոնց մասին հանրությունը տեղյակ չէ: Պարզ ասած, հիմիկվանից փորձում են իրենց համար ալիբի ստեղծել: Պարզ չէ, թե ինչու են 2021-ից խոսում: Մինչեւ 2020-ը իրենց առաջարկվել է ընդամենը հանձնել 5 շրջան` առանց պատերազմի, դիմացը՝ միջազգային իրավունքով խաղաղապահներ տեղակայվեն Արցախում, իսկ Սյունիքի ճանապարհը բացվի՝ ռուսական վերահսկողությամբ` առանց ցանկապատների: Իրենք հրաժարվել են ու իրենց «կետից» սկսել բանակցությունները: Հետո եղել է պատերազմ, մենք պարտվել ենք, եւ դիմացը նորից պայմանավորվել են (20 թվականի հայտարարության 9-րդ կետը) բացել ճանապարհը՝ ռուսական վերահսկողությամբ, առանց ցանկապատների: Դրանից նույնպես հրաժարվել են, որի արդյունքում փակվել է Լաչինի միջանցքը, եւ Արցախն էթնիկ զտման է ենթարկվել: Դրանից հետո արդեն «Զանգեզուրի միջանցքի» պահանջ է դրվել՝ կապիտուլյացիայի ենթարկված Հայաստանի առաջ: Արդյունքում Սյունիքի ճանապարհի վերահսկողությունը հանձնել են միջազգային կորպորացիայի՝ ԱՄՆ վերահսկողությամբ, եւ, ըստ այդ պայմանների, մաքսատները գտնվելու են Ադրբեջանի տարածքում, բեռները վերահսկվելու են արհեստական բանականության միջոցով, առանց հայ մաքսավորների ու սահմանապահների կենդանի վերահսկողության: Այս ամենն անելուց հետո փորձում են առասպելներ հնարել՝ այդ ամենն արդարացնելու համար, նաեւ հասկանում են, որ այս ամենն արդեն փաստագրված կարող է բացահայտվել հանրության առաջ, հանրության այն հատվածի, որն ունակ չէ այս ամենը տեսնել ու վերլուծել: Ընտրությունների արդյունքում այդ պահը մոտենում է: Եթե անգամ անօրինական ինչ-որ եղանակներով կարողանան ժամանակավորապես իշխանությունը պահել, դա կարճատեւ իշխանություն է լինելու: Օրինական ու արդար ընտրություններով իրենք չեն կարող վերարտադրվել»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Թրամփը խոստացել է չռմբակոծել Իրանը

Թրամփը խոստացել է չռմբակոծել Իրանը Mon, 01 Jun 2026 23:00:34 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը,…

6 րոպե ago

Ոչ ոք չի կարող ձեզ ստիպել․ «Ուժեղ Հայաստան»

Ոչ ոք չի կարող ձեզ ստիպել․ «Ուժեղ Հայաստան» Mon, 01 Jun 2026 22:52:12 +0400 Latest…

14 րոպե ago

Իջևանի հյուրանոցներում ազատ համարներ չեն եղել

Իջևանի հյուրանոցներում ազատ համարներ չեն եղել Mon, 01 Jun 2026 22:45:22 +0400 Մայիսի 30-ի երեկոյան…

21 րոպե ago

Մոսկվան ընդգծում է՝ Պուտինի շնորհավորանքը Փաշինյանին ՌԴ դիրքորոշման մեղմացում չէ

Մոսկվան ընդգծում է՝ Պուտինի շնորհավորանքը Փաշինյանին ՌԴ դիրքորոշման մեղմացում չէ Mon, 01 Jun 2026 22:30:53…

36 րոպե ago

Միայն մենք կկասեցնենք 300,000 ադրբեջանցիների բնակեցման ծրագիրը․ Սամվել Կարապետյան

Միայն մենք կկասեցնենք 300,000 ադրբեջանցիների բնակեցման ծրագիրը․ Սամվել Կարապետյան Mon, 01 Jun 2026 22:22:17 +0400…

44 րոպե ago

Ում եւ ինչու են արտաշիրմում արել Վարդենիսում

Ում եւ ինչու են արտաշիրմում արել Վարդենիսում Mon, 01 Jun 2026 22:18:55 +0400 Մեր տեղեկություններով՝…

48 րոպե ago