Պետությունը պետք է առատորեն ֆինանսավորի և տեխնիկապես աջակցի մշակույթի ոլորտին

Պետությունը պետք է առատորեն ֆինանսավորի և տեխնիկապես աջակցի մշակույթի ոլորտին

Tue, 12 May 2026 13:16:29 +0400


Այսօր հրապարակվել է «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շրջանակում մշակութային ոլորտի հիմնական դրույթները, որոնք միտված են մշակութային կյանքի ակտիվացմանը, ազգային ժառանգության պահպանմանը և ստեղծագործական ազատ միջավայրի ձևավորմանը։
Մշակույթը մեր ազգային ինքնության, պատմական հիշողության և արժեքային համակարգի կարևորագույն հենասյուներից է։ Բարգավաճ և զարգացած պետություն հնարավոր չէ կառուցել առանց մշակույթի պահպանման, զարգացման և սերունդներին փոխանցելու հստակ քաղաքականության։

Ստորև առանձնացրել եմ մի քանի հիմնական դրույթներ՝

1. Պետությունը պետք է առատորեն ֆինանսավորի և տեխնիկապես աջակցի մշակույթի ոլորտին՝ խթանելով արվեստը, անհատի ստեղծականությունը, բայց հանդես գա ոչ թե որպես «ֆեոդալ», որին այդ «դաշտը պատկանում է», կամ էլ որպես չոր վերահսկող, այլ՝ որպես հոգատար գործընկեր, որի համար կարևոր է արդյունքը (այդ թվում՝ հեռահար), և արվեստի ու ստեղծականության դաշտը պիտի ազատ պահի թե´ ուղիղ ոտնձգություններից, և թե´ բյուրոկրատացման, լճացման վտանգից։

2. Միավորել բոլոր ոլորտների լավագույն մասնագետների ուժերը՝ Հայաստանում և սփյուռքում, անկախ՝ քաղաքական և անձնական համակրանքներից: Ստեղծել մշակութային ժառանգության պահպանման արդյունավետ, կենսունակ համակարգ։ Մենք բոլորս մեր մշակութային ժառանգության պահապաններն ենք.

3. Հնագույն հարստությունների պահպանման գործում պետության ամենամեծ գործընկերը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին է՝ իր աշխարհասփյուռ բոլոր կառույցներով, իր փորձով, իր հեղինակությամբ։

Գագիկ Ծառուկյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մի քանի ժամով լույս, ջրի և սննդի պակաս․ կիևցիներիին «դաժան» օրեր են սպասվում

Մի քանի ժամով լույս, ջրի և սննդի պակաս․ կիևցիներիին «դաժան» օրեր են սպասվում Sun, 11…

20 րոպե ago

Հայաստանում ադրբեջանական ազդեցության գործակալների ցանց չե՞ն ձևավորել․ Խաչատրյան

Հայաստանում ադրբեջանական ազդեցության գործակալների ցանց չե՞ն ձևավորել․ Խաչատրյան Sun, 11 Oct 2026 16:15:36 +0400 ԱԺ…

35 րոպե ago

Ծրագրել են սպանել վարչապետին և ՊՆ ղեկավարին․ ուժայինները շտապ հավաքվում են

Ծրագրել են սպանել վարչապետին և ՊՆ ղեկավարին․ ուժայինները շտապ հավաքվում են Sun, 11 Oct 2026…

51 րոպե ago

Էմոցիաներն անկառավարելի են. Բեն Աֆլեքը դժգոհ զրուցում է Ջենիֆեր Լոպեսի հետ

Էմոցիաներն անկառավարելի են. Բեն Աֆլեքը դժգոհ զրուցում է Ջենիֆեր Լոպեսի հետ Sun, 11 Oct 2026…

1 ժամ ago

Խոշոր ավտովթարի հետևանքով տասնյակ զոհեր ու վիրավորներ կան Թուրքիայում

Խոշոր ավտովթարի հետևանքով տասնյակ զոհեր ու վիրավորներ կան Թուրքիայում Sun, 11 Oct 2026 15:30:23 +0400…

1 ժամ ago

Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում

Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Sun, 11 Oct 2026 15:17:03 +0400 08.10.2026…

2 ժամ ago