Բագրատ Սրբազանը դատարանում հաղթել է Հարություն Մկրտչյանին

Բագրատ Սրբազանը դատարանում հաղթել է Հարություն Մկրտչյանին

Tue, 12 May 2026 14:27:28 +0400


Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը «զրպարտության գործով» հաղթել է քաղաքագետ Հարություն Մկրտչյանին։

Գործը քննվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Հովհաննես Մելքոնյանի նախագահությամբ։

Նշենք, որ «Հայկական ժամանակին» տված իր հարցազրույցներից մեկում քաղաքագետ Հարություն Մկրտչյանը կասկածի տակ էր դրել Տավուշի թեմի առաջնորդի պաշտոնը սառեցնելու` Բագրատ Սրբազանի հայտարարությունը, նրան անվանել էր «ինքնասառեցված տերտեր», «շեղված հոգևորական», «մերօրյա Ուսամա բեն Լադեն», «տասովչիկ» և այլն։ Նա նաև հայտարարել էր, թե Բագրատ սրբազանի պաշտոնի ժամանակավոր սառեցումը նշանակում է, որ կաթողիկոսն արդարացնում է «մարդկանց սպանությունները», «պատերի տակ գյուլելը», «ահաբեկչական գործողությունները», ինչի համար այժմ մեղադրանք է առաջադրվել Բագրատ արքեպիսկոպոսին։

«Բագրատ Գալստանյանի հայցն ընդդեմ պատասխանող Հարություն Մկրտչյանի դատարանը մասնակի բավարարել է։ Ըստ այդմ, Մկրտչյանը պետք է սրբազանին փոխհատուցի 600 000 դրամ՝ 300 000-ական դրամ զրպարտության և վիրավորանքի դրվագներով։ Նմանատիպ հայցերով որ դիմել ենք դատարան մինչ օրս բոլորը մերժվել են՝ դատարանները չէին համարձակվում բավարարել։ Մենք դրանք վերաքննիչ դատարանում բողոքարկել ենք։ Այս դեպքում կա վերջնական ակտ, և մյուս կողմից չբողոքարկվելու դեպքում կմտնի օրինական ուժի մեջ»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է փաստաբան Տաթևիկ Սողոյանը։

Հավելենք, որ Բագրատ սրբազանը Հարություն Մկրտչյանից պահանջել էր բռնագանձել 3 մլն դրամ՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում, որից 1,5 մլնը՝ զրպարտության համար, իսկ մյուս 1,5 մլն-ն՝ վիրավորանքի։

Հիշեցնենք` Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կալանավորվեց 2025 թ. հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։

Օգոստոսի 21-ին դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշմամբ նրա կալանքի ժամկետը երկարաձգվեց 3 ամսով, նոյեմբերի 13–ին` ևս երեք ամսով, ապրիլի 23-ին` 2 ամսով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ընդդիմության ծանր հրետանին` Գյումրիում

Ընդդիմության ծանր հրետանին` Գյումրիում Thu, 14 May 2026 14:15:01 +0400 Մի քանի օր է՝ քաղաքական…

22 րոպե ago

Ծնող քֆուր տվողն ո՞վ ա. լեզվիդ ես տալիս. վեճը շարունակվում է ՔՊ-ակաների և բնակիչների միջև

Ծնող քֆուր տվողն ո՞վ ա. լեզվիդ ես տալիս. վեճը շարունակվում է ՔՊ-ակաների և բնակիչների միջև…

27 րոպե ago

Դատարան կներկայացվի Արտակ Ավետիսյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու միջնորդություն

Դատարան կներկայացվի Արտակ Ավետիսյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու միջնորդություն Thu, 14 May 2026 14:06:34 +0400…

30 րոպե ago

Վաղուց պիտի հեռանայիք, Դուք իրավունք չունեիք Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմ. քաղաքացին՝ Փաշինյանին

Վաղուց պիտի հեռանայիք, Դուք իրավունք չունեիք Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմ. քաղաքացին՝ Փաշինյանին Thu, 14 May…

32 րոպե ago

Շարժումը էդ ո՞նց էր սխալ. ես մասնակից եմ. քաղաքացին՝ Փաշինյանին

Շարժումը էդ ո՞նց էր սխալ. ես մասնակից եմ. քաղաքացին՝ Փաշինյանին Thu, 14 May 2026 13:52:08…

45 րոպե ago

Մինչև 16 տարեկանների մուտքը սոցցանցեր կսահմանափակվի՞

Մինչև 16 տարեկանների մուտքը սոցցանցեր կսահմանափակվի՞ Thu, 14 May 2026 13:45:17 +0400 Մայիսի 15-ին նախատեսված…

51 րոպե ago