Որ Նիկոլի վրա ջուր լցնեին, կասեր՝ Վարդավառ է․․․

Որ Նիկոլի վրա ջուր լցնեին, կասեր՝ Վարդավառ է․․․

Tue, 12 May 2026 14:45:58 +0400


Մի քանի օր առաջ, Նիկոլ Փաշինյանի նախընտրական արշավի ժամանակ, Նոր Նորքում ՔՊ-ականների վրա պատշգամբից ջուր լցրեցին։ Էնպիսի խուճապ էր ընկել, կարծես ջուր չէին լցրել, այլ՝ վեթինգ էին սկսել։ Դեսուդեն էին փախչում ՝ մեկը ծառի հետևը, մյուսը՝ մեքենայի տակ, երրորդն էլ երևի արդեն քաղաքական ապաստան էր խնդրում։

Այստեղ են ասել՝ Փաշինյանը հո ամեն րոպե ձեր թևից բռնած ման չի՞ տալու։ Կռվի եք մտել ժողովրդի հետ, պատրաստ եղեք։ Հո ամեն ջուր շփելուց Նիկոլ չե՞ք կանչելու։ Նիկոլը հո շտապ օգնություն չի, որ ջուր ցողեն, դուք խմբով գոռաք՝ «Նիկոլ վա՛րչապետ»։ Էդ «Նիկոլ վարչապետ»-ն էլ արդեն ոչ թե կարգախոս է, այլ՝ հոգեբանական պաշտպանական ռեֆլեքս։ 8 տարի չհամոզվեցի՞ք, որ Նիկոլը վարչապետ է, թե՞ մինչև հիմա նստած մտածում եք՝ «բայց էս ո՞նց եղավ»։ Էդպես էլ եղավ՝ անհաղթ հերոս Քաջ Նազարի դրոշակը բռնած՝ մարդը հասավ թագավորության։ Ու հիմա ամբողջ թիմը դարձել է հեքիաթի երկրորդական դերասաններ՝ մեկը խրտնում է ջրից, մյուսը՝ լրագրողից, երրորդն էլ՝ ֆեյսբուքյան մեկնաբանությունից։

Բայց ամենակարևորն ուրիշ բան է։ Եթե Նիկոլը հենց այդ պահին ձեր կողքին լիներ, կասեր՝ «անձրև է գալիս»։ Էդ պահն էլ կշրջեր իր օգտին։ Դուք ապաշնորհ մարդիկ եք․ ինչ լինում է՝ միանգամից՝ «Նիկոլ հասի՛ր, Նիկոլ փրկի՛ր»։ Մի հատ ջուր շփեցին՝ ամբողջ կուսակցությունը խառնվեցմ կազմաքանդվեց, ինչպես շաքարավազը թեյի մեջ։

Չե՞ք հիշում՝ երբ Արցախի գյուղերից մեկում Փաշինյանի մեքենայի հետևից ջուր էին շփել։ Այնպիսի պատմություն սարքեց, որ մարդիկ շունչները պահած լսում էին ու մտածում՝ «վա՜յ, ինչ մարդ ա, որտեղով անցնում է՝ հետևից ջուր են լցնում, որ ճանապարհը բարի լինի»։ Էդտեղից էլ սկսվեցին Նիկոլ Փաշինյանի քաղաքական հեքիաթները։ Մարդը սովորական ջրցողումը վերածում էր ազգային էպոսի։
Հիմա պատկերացրեք՝ եթե Նոր Նորքում ինքը ներկա լիներ։ Կանգնելու էր, ժպտար ու ասեր՝ «Սա մեր ժողովրդի սիրո և Վարդավառի մշակութային արտահայտությունն է»։ Հետո ՔՊ-ականները ծափ կտային, իսկ Եվրոպայից կհայտարարեին՝ «ջուրը ժողովրդավարության կարևոր տարր է»։

Բայց դուք ի՞նչ արեցիք։ Մի քիչ ջուր շփեցին՝ լեղապատառ փախաք՝ «Նիկոլ վարչապետ» գոռալով։ Էդ տեսարանը ավելի շատ մանկապարտեզի էքսկուրսիա է հիշեցնում, ոչ թե քաղաքական թիմ։

Հիմա էլ ՔՊ-ականներից մեկը՝ Էդգար Հակոբյան, ասում է, թե լրագրողներն են կազմակերպել ջրոցին․ «Լրատվականները կազմակերպում են՝ ջուր են շփում մեզ վրա ու իրենք էլ նկարում»։

Այս տրամաբանությամբ՝ վաղը եթե անձրև գա, կհայտարարեն՝ «մեդիա տեռոր է իրականացվում մթնոլորտային ճնշման միջոցով»։
Նման ՔՊ-ականներից, որոնք առանց հրամանատարի միայն փախչում են ու նույնիսկ մի դույլ ջրի դեմ չեն դիմանում, կուսակցությունը պիտի վաղուց ազատված լիներ։ Բայց ցավոք՝ ամբողջ համակարգն է այդպիսին։ Նիկոլը մի կողմ քաշվի՝ թիմը մնում է ջրի, միկրոֆոնի ու ժողովրդի առաջ լրիվ անպաշտպան։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ում եւ ինչու են արտաշիրմում արել Վարդենիսում

Ում եւ ինչու են արտաշիրմում արել Վարդենիսում Mon, 01 Jun 2026 22:18:55 +0400 Մեր տեղեկություններով՝…

13 րոպե ago

Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցի «տարընթերցումները»

Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցի «տարընթերցումները» Mon, 01 Jun 2026 22:15:54 +0400 Ինչպես հայտնի է, տեղի է ունեցել…

16 րոպե ago

Գնալու ենք ընտրության, որ մեր երեխաներն ունենան Հայրենիք. Մետաքսե Հակոբյան

Գնալու ենք ընտրության, որ մեր երեխաներն ունենան Հայրենիք. Մետաքսե Հակոբյան Mon, 01 Jun 2026 22:02:57…

29 րոպե ago

ՄԱԿ-ը կանգնած է ֆինանսական կոլապսի առաջ

ՄԱԿ-ը կանգնած է ֆինանսական կոլապսի առաջ Mon, 01 Jun 2026 22:00:40 +0400 Միացյալ Ազգերի կազմակերպությունը…

31 րոպե ago

4-րդ երեխայից սկսած մարզերում բազմազավակ ընտանիքներին կտրամադրեն անվճար բնակարաններ. Արման Թաթոյան

4-րդ երեխայից սկսած մարզերում բազմազավակ ընտանիքներին կտրամադրեն անվճար բնակարաններ. Արման Թաթոյան Mon, 01 Jun 2026…

32 րոպե ago

Ով է փոխնախարարին 640 եվրո արժողությամբ նկար նվիրել

Ով է փոխնախարարին 640 եվրո արժողությամբ նկար նվիրել Mon, 01 Jun 2026 21:45:56 +0400 ԱԳ…

46 րոպե ago