Ինչ է կատարվում ռուսական վերնախավում

Ինչ է կատարվում ռուսական վերնախավում

Tue, 12 May 2026 15:45:25 +0400


Մայիսի 8-ին, ավանդույթի համաձայն, ռուսական առաջատար Հանրային կարծիքի հիմնադրամը եւ Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնը պետք է հրապարակեին իրենց ամենշաբաթյա ուսումնասիրությունները՝ իշխանությունների հանդեպ հասարակության վստահության մակարդակի վերաբերյալ։ Սակայն երկու կենտրոնն էլ գրեթե միաժամանակ հայտարարեցին, որ նոր տվյալները կհրապարակվեն միայն մայիսի 15-ին։ Պաշտոնական պատճառաբանությունը մայիսի 9-ի տոնական օրվա հետ էր կապված։ Սակայն, ինչպես գրում է nezigar-ը, իրականությունը մի փոքր այլ է։ Բանն այն է, որ հանրային կարծիքի ուսումնասիրություն, ամեն դեպքում, կատարվել է։ Պարզապես այս անգամ արդյունքները չեն հրապարակվել։ Ու պատճառները մի քանիսն են։

Առաջին հերթին՝ վերջինը հրապարակված արդյունքներից երեւում է, որ իշխանությունների հանդեպ վստահությունը նվազում է։ Ու դա շարունակական պրոցեսի է վերածվել, թեեւ նվազման տոկոսները փոքր են։ Երկրորդ․ կա մտադրություն՝ առաջիկա ընտրական փուլին ընդառաջ՝ ուժեղացնել սոցիոլոգիական ուսումնասիրությունների հանդեպ հետաքրքրությունը, հաշվի առնելով, թե սոցիոլոգիան ինչքան կարեւոր քաղաքական գործիք է։ Եվ, ի վերջո, Կրեմլի ներքաղաքական կյանքի կուրացիայով զբաղվողները սահմանել են անձամբ Պուտինի համար վարկանիշի անկման սահման, որից ավելի ներքեւ վիճակագրության հրապարակումը նպատակահարմար չեն համարում։ Կրեմլում կարծում են, որ երկրում ընդհանուր բացասական, չասելու համար՝ վտանգավոր ֆոն կստեղծվի, եթե անընդհատ հրապարակվի, որ Պուտինի վարկանիշն անկում է գրանցել։ Բացի Պուտինից, նվազել է նաեւ վարչապետ Միշուստինի եւ ԱՔ քարտուղար Շոյգուի վարկանիշը։ Նրանց դեպքում նույնիսկ քննարկվում է փոխարինման հարցը։ Դա իր հերթին կրեմլյան «ուժային» աշտարակին ակտիվացրել է, որ պայքարի մեջ մտնեն ու ավելի շատ լծակներ կարողանան ձեռք գցել՝ կառավարման համակարգում։ Որոշումներ՝ այս ամենի հետ կապված, դեռ կայացված չեն։ Հատկապես որ Պուտինի գործելաոճն է՝ ամեն բան անել առանց շտապողականության։

Համենայնդեպս սպասվում էր, որ մայիսի 15-ին հրապարակվելիք երկու առաջատար սոցկենտրոնների արդյունքները կլինեն մի փոքր ավելի պակաս հոռետեսական եւ կպահեն ընդհանուր կայուն տրամադրությունները երկրի հասարակական եւ քաղաքական կյանքում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Գործիքը» մաշվել է, հնացել

«Գործիքը» մաշվել է, հնացել Thu, 05 Nov 2026 01:18:14 +0400 Latest news from Հրապարակ ©…

3 ժամ ago

Շատ բարդ է լինելու դատավորի մակագրել այսպիսի գործ․ Նարեկ Կարապետյան

Շատ բարդ է լինելու դատավորի մակագրել այսպիսի գործ․ Նարեկ Կարապետյան Thu, 05 Nov 2026 00:57:47…

4 ժամ ago

Իշխանությունը վերցրել, ոտքերը սրբում է հայ ժողովրդի վրա ու հիմա էլ խաղաղություն է քարոզում

Իշխանությունը վերցրել, ոտքերը սրբում է հայ ժողովրդի վրա ու հիմա էլ խաղաղություն է քարոզում Thu,…

4 ժամ ago

Պիտի ցույց տանք, որ մենք ազգային արժանապատվություն ունենք

Պիտի ցույց տանք, որ մենք ազգային արժանապատվություն ունենք Thu, 05 Nov 2026 00:25:08 +0400 Latest…

4 ժամ ago

Նիկոլ Փաշինյանն իրեն ձայն տված ժողովրդին խաղաղության պատրանք է վաճառում

Նիկոլ Փաշինյանն իրեն ձայն տված ժողովրդին խաղաղության պատրանք է վաճառում Thu, 05 Nov 2026 00:22:10…

4 ժամ ago

Մենք չհամոզվող տեսակ ենք

Մենք չհամոզվող տեսակ ենք Thu, 05 Nov 2026 00:17:47 +0400 Latest news from Հրապարակ ©…

4 ժամ ago