Վերջնագրից առաջ

Վերջնագրից առաջ

Tue, 12 May 2026 18:45:04 +0400


Եթե Ալիեւի հարեմի գեղեցկուհիներից մեկը կանգներ եւ Սյունիքում հայտարարեր, թե «էդ ե՞րբ է Ղարաբաղը հայկական եղել, բա որ հայկական է եղել, ինչի՞ այնտեղ դպրոց ու մանկապարտեզ չեն կառուցել, գործարան չեն կառուցել, տուն չեն կառուցել», ես նրան, գուցե, մի գեղեցիկ բան կնվիրեի՝ որպես խիզախ կնոջ: Իսկ ի՞նչ անեմ, երբ նման արտահայտություն իրեն թույլ է տալիս ՀՀ վարչապետը՝ թող որ Ալիեւի առաջ չոքած, թող որ Պուտինից քշված, թող որ Եվրոպայից չարաչար խաբված: Հասկացանք՝ քարոզարշավ է, հասկացանք՝ ուզում ես Ալիեւին դուր գալ, հասկացանք՝ բացատրություն չունես, թե ինչու է այսօր Արցախը գերված ու հայաթափված, բայց մի՞թե հայ մարդը կարող է այնքան չսիրել Հայաստանն ու հայ ժողովրդին, որ հանուն մի աթոռի ուրանա ամեն բան աշխարհում: Այ տղա, Արցախում ամբողջական գյուղեր են կառուցվել, քաղաքներ են վերաշինվել, տասնյակներով դպրոցներ, մանկապարտեզներ ու հիվանդանոցներ են հիմնվել, համալսարան է գործել, գործարաններ ու ֆաբրիկաներ են շարք մտել, գյուղատնտեսություն է զարգացել։ Արցախում այնքան ճանապարհ է կառուցվել, ու այնքան ասֆալտ արվել, որի կեսն անգամ չես տեսել: Արցախը հայկական պետություն է եղել ու կառուցվել գրեթե 0-ից… Եվ այս ամենը՝ հայ մարդու ձեռքով, հայկական կապիտալով, հայկական ներդրումներով: Դու, որ ոչինչ չես արել Արցախի համար, ինչպե՞ս ես քեզ թույլ տալիս ուրանալ Հայաստանի ու հայ ժողովրդի արածը, կրած զրկանքները, ամակ-աշխատանքը… Դու ո՞վ ես:

Անգամ 2021թ. ընտրություններից հետո դեռ կարելի էր հուսալ, որ Փաշինյանը կարող է ինչ-որ բան անել՝ պատերազմի հետեւանքները վերացնելու, Արցախը հետ բերելու, հայության իրավունքներն իր հայրենիքի նկատմամբ ամրապնդելու, պարտությունների շղթան ընդհատելու ուղղությամբ: Բոլոր հույսերը, սակայն, ի դերեւ ելան: Մեր ժողովուրդը Փաշինյանից ստացավ գաղափարական եւ խոսույթային ցնդաբանություններով համեմված նորանոր ստեր ու հարվածներ: Ժխտեց հայրենիքի գաղափարը, պղծեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, ուրացավ Հայոց ցեղասպանությունը, հայոց պատմությունը սեղմեց, դարձրեց Հայաստանի պատմություն, հայաթափեց Արցախը, որը երբեք անկախ Ադրբեջանի կազմում չէր եղել: Այսքան բանից հետո էլ ինձ նման միամիտը դեռ հույս ուներ, որ Փաշինյանի համար կարմիր գիծ, այնուամենայնիվ, կա, եւ նա չի համարձակվի գոնե այդ գիծը հատել: Բայց այն, ինչ տեղի ունեցավ քարոզարշավի օրերին Սյունիքում, այն հայտարարությունը, որ նա իրեն թույլ տվեց որպես Ալիեւի խամաճիկ, ինձ ստիպում է մտածել, որ նա այլեւս սահմաններ չունի, որ բացակայում է այն կետը, որից այնկողմ նա չի համարձակվի գնալ: Նա պատրաստ է ամեն ինչի, նա ոչնչացնում է հայի ինքնությունը, գենը, նա հողին է հավասարեցնում ամեն ինչ, որ կապված է հայկականության հետ: Սա, եթե ուրիշ բառեր էլ չգործածեմ, ամենաիսկական ցեղասպանություն է… Թուրքի քայլ, թուրքի վարքագիծ, թուրքի երազանք:

Հունիսի 7-ին մենք հնարավորություն ունենք կանգնեցնելու Փաշինյանի այս խելագար ընթացքը՝ 16 համարի քվեաթերթիկը մտցնելով հենց իրենց համապատասխան տեղը: Ակն ընդ ական՝ եթե կուզեք, խոտորնակին՝ խոտորնակ, փողոցից եկածին՝ փողոց, պատահական անցորդին՝ բարի ճանապարհ… Մեր ջանին կպած այս նիկոլացավը պետք է թոթափենք վերջապես: Ու պետք չէ խաբվել նրա անպարտելիության առասպելին: Հետեւից գցած շունուշանգյալի ծափերը, որ հետեւում են նրա բարձրաձայնած ցնդաբանություններին, դեռ հիմք չեն մտածելու, որ մեր ժողովուրդը սիրում ու պաշտում է նրան: Ի վերջո, հասկանում ենք, որ խաղաղ պայմաններում հայրենիքից չեն հրաժարվում, ի վերջո, մեր բեյինը պետք է մտնի, որ Արցախից հետո նա հրաժարվելու է Սյունիքից, Հայաստանից ու մնացած ամեն ինչից, որ, ըստ նրա, ոչ թե Քարահունջ է, այլ՝ քարերի կույտ, որ ոչ թե տաճար է, այլ՝ գոմ ու չուլան, որ ոչ թե ժողովուրդ է, այլ՝ թուրքի թրից կախված մսի մնացորդ…

ՀԳ. Թե բա՝ Պուտինը վերջնագիր է ներկայացրել Նիկոլին: Լո՞ւրջ: Ուրեմն Պուտինն ավելի շատ պատճառներ ունի նրան վերջնագիր ներկայացնելու, քան մե՞նք: Պուտինի համար Նիկոլը գոյաբանական խնդիր չէ, մեզ համար է գոյաբանական խնդիր, եւ հենց մենք պետք է իսկական վերջնագիրը ներկայացնենք նրան:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ցանկանում են էկոհամակարգերին իրավաբանական անձի կարգավիճակ տալ

Ցանկանում են էկոհամակարգերին իրավաբանական անձի կարգավիճակ տալ Mon, 01 Jun 2026 23:18:34 +0400 Եվրամիությունում նախաձեռնող…

8 րոպե ago

Բնապահպանները փոխանակ ծառ կտրելուց խոսեն, ընտրություններից են խոսում

Բնապահպանները փոխանակ ծառ կտրելուց խոսեն, ընտրություններից են խոսում Mon, 01 Jun 2026 23:15:56 +0400 Հայաստանում…

11 րոպե ago

Թրամփը խոստացել է չռմբակոծել Իրանը

Թրամփը խոստացել է չռմբակոծել Իրանը Mon, 01 Jun 2026 23:00:34 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը,…

26 րոպե ago

Ոչ ոք չի կարող ձեզ ստիպել․ «Ուժեղ Հայաստան»

Ոչ ոք չի կարող ձեզ ստիպել․ «Ուժեղ Հայաստան» Mon, 01 Jun 2026 22:52:12 +0400 Latest…

35 րոպե ago

Իջևանի հյուրանոցներում ազատ համարներ չեն եղել

Իջևանի հյուրանոցներում ազատ համարներ չեն եղել Mon, 01 Jun 2026 22:45:22 +0400 Մայիսի 30-ի երեկոյան…

41 րոպե ago

Մոսկվան ընդգծում է՝ Պուտինի շնորհավորանքը Փաշինյանին ՌԴ դիրքորոշման մեղմացում չէ

Մոսկվան ընդգծում է՝ Պուտինի շնորհավորանքը Փաշինյանին ՌԴ դիրքորոշման մեղմացում չէ Mon, 01 Jun 2026 22:30:53…

56 րոպե ago