Բլոգերներ, երգիչներ, մանրմնավաճառներ. ՔՊ-ի քարոզիչների բանակը

Բլոգերներ, երգիչներ, մանրմնավաճառներ. ՔՊ-ի քարոզիչների բանակը

Tue, 12 May 2026 22:15:48 +0400


Նիկոլ Փաշինյանի իշխանության գովազդին միացել են թամադաներ ու բլոգերներ, մարմնավաճառներ ու երգիչներ, տնօրեններ ու թաղապետարանի աշխատողներ:

Նրանք բուկլետներ են բաժանում, լայվեր են անում, երգում են եւ շատ հաճախ ստեր են ասում` հօգուտ Փաշինյանի։

Վերջերս բլոգեր Թու-Թու-Լավան ՏիկՏոկում տեսանյութ է տեղադրել զինվորական զորանոցի, ճաշարանի լավ պայմանների մասին, ինքն էլ նախաճաշել է զինվորների Ճաշարանում։ Այդ տեսանյութը դիտած ժամկետային զինծառայողները և սահման պահող պայմանագրային զինծառայողները մեզ ասացին, որ բլոգերի ներկայացրած ճաշարանի սնունդը շատ ավելի հարուստ է, քան սահման պահող զինծառայողներին տրվող սնունդն է։

Վերջերս Ագարակ քաղաքում 53-ամյա պայմանագրային զինծառայողը նախընտրական քարոզարշավի մասնակցող Նիկոլ Փաշինյանին փորձում էր ներկայացնել զինծառայության հետ կապված խնդիրները, ասելով նաև, որ իրենք գումար են հավաքում, որպեսզի իրենց համար հավելյալ սնունդ գնեն, քանի որ սահմանապահ դիրքերում իրենց տրվող սնունդը չի բավարարում։ Եւ, փոխանակ, Նիկոլ Փաշինյանը լսեր, թե մարդն ինչ է ասում, ձեւացրեց, թե նրա կանգնելու ձեւից զայրացել է եւ Պապիկյանին հրահանգեց` զորացրել նրան:

Ավելի ուշ պարզ դարձավ, որ մարդը ոչ թե այս պահին ծառայում է, այլ նախկին զինծառայող է` արդեն զորացրված:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Իրանի գերագույն առաջնորդը երկրի զինված ուժերին նոր հրաման է տվել

Իրանի գերագույն առաջնորդը երկրի զինված ուժերին նոր հրաման է տվել Sun, 01 Nov 2026 18:15:43…

24 րոպե ago

Կենդանակերպի 3 նշան՝ նոյեմբերին մեծ փոփոխությունների շեմին

Կենդանակերպի 3 նշան՝ նոյեմբերին մեծ փոփոխությունների շեմին Sun, 01 Nov 2026 18:00:59 +0400 Երկվորյակ Երկվորյակները…

39 րոպե ago

Մահացել է Սամվել Կոսյանը

Մահացել է Սամվել Կոսյանը Sun, 01 Nov 2026 17:45:04 +0400 ՑԱՎԱԿՑՈՒՄ ԵՆՔ Խոր վշտով տեղեկացնում…

55 րոպե ago

Շատերն ասում են Ռոբերտ Քոչարյան, ես էնքան էլ հակված չեմ դրան

Շատերն ասում են Ռոբերտ Քոչարյան, ես էնքան էլ հակված չեմ դրան Sun, 01 Nov 2026…

1 ժամ ago

40 միլիարդ դրամ քաղաքացու գրպանից. անձնագիր, թե՞ անհասանելի շքեղություն

40 միլիարդ դրամ քաղաքացու գրպանից. անձնագիր, թե՞ անհասանելի շքեղություն Sun, 01 Nov 2026 17:15:34 +0400…

1 ժամ ago

Միջուկային դոկտրինի հարցում դեռ որոշում չեն կայացրել

Միջուկային դոկտրինի հարցում դեռ որոշում չեն կայացրել Sun, 01 Nov 2026 17:00:31 +0400 Իրանը դեռ…

2 ժամ ago