«Հրապարակ»․ Համայնքապետի ավտոլվացման ապօրինի կետը չեն փակում

«Հրապարակ»․ Համայնքապետի ավտոլվացման ապօրինի կետը չեն փակում

Wed, 13 May 2026 12:15:01 +0400


Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի բնակիչները 2021թ․ փետրվարին ինձ բողոքել էին, որ Հաղարծինի բնակիչ, Դիլիջան համայնքի ավագանու անդամ Դավիթ Սարգսյանը գյուղի հարավային ծայրին, գյուղը շրջանցող, սողանքի պատճառով չգործող միջպետական ավտոճանապարհին, ապօրինի կերպով, առանց շինթույլտվության ավտոլվացման կետ է կառուցել եւ աշխատեցնում է։ Բողոքողները տարակուսած էին, որ ապօրինի կառույցի տերը Դիլիջան համայնքի ավագանու անդամ է, որն ինքը պետք է պայքարեր համայնքում ապօրինությունների դեմ։ Բնակիչներն ասում էին, որ Դավիթ Սարգսյանը 2020 թ. սահմանադրության հանրաքվեի (որը չկայացավ) ժամանակ գյուղում «Այո»-ի տեղի շտաբի ղեկավարն է։ 2021թ․ փետրվարի 19-ին Հաղարծինում հանդիպեցի Դավիթ Սարգսյանի եւ նրա եղբոր հետ։ Նրանք գյուղում ավտոպահեստամասերի, շինանյութերի խանութներ ունեն եւ քարե բլոկների արտադրություն։ Իսկ ավտոլվացման կետը կառուցված է Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհից վտանգավոր` 3-4 մետր հեռավորությամբ։ Դավիթ Սարգսյանն այն ժամանակ ասաց, որ ավտոլվացման կետը գրանցված է եղբոր` անհատ ձեռներեց Սասուն Սարգսյանի անվամբ, ինքը բաժնետեր է։ Կետը, իր ասելով, գործում է մեկուկես կամ երկու տարի, թեեւ գյուղացիներն ասում են, որ այն սարքվել է Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք: Ապա Դավիթ Սարգսյանն ինձ ցույց տվեց Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանի` 2019թ․ օգոստոսի գրությունը, որով համայնքի ղեկավարը տեղեկացնում էր, որ իր առաջին իսկ պահանջի դեպքում ապօրինի կառուցված ավտոլվացման կետը պետք է քանդվի, քանի որ կառույցը Դիլիջանի համայնքապետի համապատասխան ակտի հիման վրա տեղադրվել է որպես ժամանակավոր ծածկ` առաջին իսկ անհրաժեշտության դեպքում ապամոնտաժելու պայմանով՝ ելնելով համայնքի գերակա շահերից։ Համայնքի ղեկավարը նաեւ որոշում էր կայացրել ինքնակամ կառույց շահագործող անձին վարչական պատասխանատվության ենթարկել` տուգանելով 400 հազար դրամ։

Սակայն ապօրինի կառուցված ավտոլվացման կետն անցած 7 տարում անխափան գործել է` հարստացնելով Դիլիջան համայնքի ՔՊ-ական ղեկավար Դավիթ Սարգսյանի ընտանիքին։ 2024 թվականի նոյեմբերին Նիկոլ Փաշինյանը պատմում էր, որ համայնքներից մեկում, երբ ինքը քայլել է, ավտոլվացման կետից քիչ է մնացել ջուր պզզացնեն իր վրա: Թեեւ նա բնակավայրը չնշեց, սակայն խոսքը հայրենի Իջեւան քաղաքի մասին էր։ Երեւանից հեծանիվով Իջեւան գնացած Նիկոլ Փաշինյանը միջպետական ավտոճանապարհի եզրին, իր մոր կողմից պապի գյուղի՝ Հաղարծինի հարավային ծայրին չի՞ տեսել անօրինական կառուցված ավտոլվացման այս կետը, որը պատկանում է իր համայնքապետին` Դավիթ Սարգսյանին։ Եթե որեւէ մեկը հողի սողանքի պատճառով չգործող միջպետական ճանապարհին, գործող ճանապարհից 3-4 մետր հեռավորությամբ նման ապօրինի կետ սարքեր, այն վաղուց փակած կլինեին։ Սակայն Դիլիջան համայնքի ղեկավար, ՔՊ կուսակցության Դիլիջանի տարածքային կազմակերպության ղեկավար Դավիթ Սարգսյանի ապօրինությունը չեն նկատում, եւ ավտոլվացման կետը շարունակում է շահույթ ապահովել բազում բիզնեսներ ունեցող այդ ընտանիքին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչ եղանակ է սպասվում

Ինչ եղանակ է սպասվում Sat, 06 Jun 2026 09:58:39 +0400 Երևան քաղաքում՝ Հունիսի 6-ին առավելապես…

4 րոպե ago

Խարդախության վերաբերյալ գործը 6 տարի դատարանում է

Խարդախության վերաբերյալ գործը 6 տարի դատարանում է Sat, 06 Jun 2026 09:45:47 +0400 Իջևան քաղաքի…

17 րոպե ago

Ադրբեջանը ՌԴ-ի ու Իրանի համար դառնում է կարևոր՝ որպես լոգիստիկ կապող օղակ

Ադրբեջանը ՌԴ-ի ու Իրանի համար դառնում է կարևոր՝ որպես լոգիստիկ կապող օղակ Sat, 06 Jun…

32 րոպե ago

Ջուջեւանցիները կդիմե՞ն Շահին Մուստաֆաևին

Ջուջեւանցիները կդիմե՞ն Շահին Մուստաֆաևին Sat, 06 Jun 2026 09:15:15 +0400 Հայաստանում փակվող, կամ ինչպես իշխանությունն…

48 րոպե ago

Շրջանառվում է պատմական իրականության հետ ոչ մի աղերս չունեցող «առասպել»

Շրջանառվում է պատմական իրականության հետ ոչ մի աղերս չունեցող «առասպել» Sat, 06 Jun 2026 09:00:15…

1 ժամ ago

ԿԸՀ-ն որոշում կայացրեց մերժել

ԿԸՀ-ն որոշում կայացրեց մերժել Sat, 06 Jun 2026 00:30:21 +0400 ԿԸՀ-ն որոշում կայացրեց մերժել «Հանրապետություն»…

10 ժամ ago