Նստացույց՝ Կառավարության մոտ

Նստացույց՝ Կառավարության մոտ

Wed, 13 May 2026 12:41:36 +0400


44-օրյա պատերազմի ընթացքում անհետ կորած ժամկետային զինծառայող Կարեն Գևորգյանի հայրը՝ Ազատ Գևորգյանը, նստացույց է սկսել Կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով որդու ճակատագրի վերաբերյալ հստակ պատասխաններ։

Նա նշել է, որ ապրիլի 27-ին անհետ կորած զինծառայողների շուրջ 50 ծնողների հետ հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն, իր խոսքով, կոնկրետ պատասխան չի ստացել որդու գտնվելու վայրի մասին։ Գևորգյանը պատմել է, որ իրեն խոստացել են գրավոր պատասխան տրամադրել, սակայն 15 օր անց այն դեռ չի ստացել։

Ծնողը ընդգծել է, որ իր որդու անունը սկզբում եղել է զոհվածների ցուցակում, սակայն հետագայում պարզվել է, որ նա կարող է ողջ լինել, և կան վկայություններ, որ նրան տեսել են։ Այդ պատճառով նա պահանջում է վերջնական պարզաբանում՝ նշելով, որ արդեն վեց տարի է սպասում և պատրաստ է շարունակել նստացույցը մինչև պատասխան ստանալը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Չբացահայտված թռչող օբյեկտի մնացորդներ են հայտնաբերել

Չբացահայտված թռչող օբյեկտի մնացորդներ են հայտնաբերել Thu, 15 Oct 2026 20:30:13 +0400 Լեհաստանում, Գդանսկ քաղաքի…

9 րոպե ago

Հանրայինին խանգարողը Արտյոմ Կարապետյանն էր

Հանրայինին խանգարողը Արտյոմ Կարապետյանն էր Thu, 15 Oct 2026 20:15:32 +0400 Հուլիսին գրել էինք, որ…

23 րոպե ago

Զրկվել են իրենց ունեցած միակ սառցահատ նավից

Զրկվել են իրենց ունեցած միակ սառցահատ նավից Thu, 15 Oct 2026 20:00:39 +0400 Բրիտանական HMS…

38 րոպե ago

Տանգո պարում են երկուսով

Տանգո պարում են երկուսով Thu, 15 Oct 2026 19:45:42 +0400 Նիկոլական «իրական» Հայաստանի գաղափարախոսությունը ենթադրում…

53 րոպե ago

Ռուսաստանի հետ վառելիքային գործարքը համարել է «գերազանց քայլ»

Ռուսաստանի հետ վառելիքային գործարքը համարել է «գերազանց քայլ» Thu, 15 Oct 2026 19:30:05 +0400 Միացյալ…

1 ժամ ago

4 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել

4 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել Thu, 15 Oct 2026 19:11:14 +0400 Արտաշատում հոկտեմբերի 25-ին կայանալիք…

1 ժամ ago