Քարոզարշավի մութն ու լույսը

Քարոզարշավի մութն ու լույսը

Wed, 13 May 2026 18:15:57 +0400


Քարոզարշավը մտավ միջանկյալ փուլ: Սկզբնական փուլից ստացած տպավորություններս թույլ են տալիս ասելու, որ թե՛ իշխանական եւ թե՛ ընդդիմադիր ուժերը գործում են բավականին համախմբված՝ չդավաճանելով յուրաքանչյուրն իր սկզբունքներին ու ոճին: Դա հանգեցրել է քաղաքական դաշտի հստակ վիզուալ տարանջատման: Մի կողմում պետական ռեսուրսի ամբողջական գործադրմամբ վերարտադրվել փորձող Նիկոլն է՝ իր պարտությունների բեռով, տարատեսակ սատելիտներով ու կապիկություն հիշեցնող քարոզչությամբ, մյուս կողմում՝ ընդդիմությունը, որ այս պահի դրությամբ երկու հիմնական խնդիր է լուծում՝ պարտության թմբիրից հանել հասարակությանը, մարդկանց մեջ արթնացնել հավատն արժանապատիվ ապագայի հանդեպ եւ, իհարկե, անխնա, առանց սեթեւեթանքների քննադատել իշխանությունների վարած քաղաքականությունն արտաքին եւ ներքին ճակատներում:

Քարոզարշավի մեկնարկն աչքի ընկավ նաեւ բեւեռներից յուրաքանչյուրի ասելիքի պաշարի եւ բովանդակության տարբերություններով: Մինչ Նիկոլը, ՔՊ-ն եւ սատելիտ ուժերը զբաղված են գործող իշխանության պարտություններն ու ձախողումներն ինչ-որ կերպ արդարացնելու, սրտիկներ ու ՀՀ ծռտի քարտեզներ բաժանելու գործով, ընդդիմությունը խոսում է իրական ինքնիշխանության, հայկական ինքնության վրա հիմնված անվտանգ եւ մրցունակ պետության, հասարակության համերաշխության, համահայկականության, գիտելիքի դերի ու ստեղծագործ աշխատանքի մասին: Իշխանության քարոզչական խոսույթը կիլոմետրերով հեռու է պետությանը հարիր խոսույթից, մինչդեռ ընդդիմությունը խոսում է պետության ու պետականության լեզվով:
Ի՞նչ սպասել քարոզարշավի 2-րդ տասնօրյակում: Սա այն ժամանակահատվածն է, երբ հանրությունը սկսում է ուշիուշով ծանոթանալ ոչ այնքան վարչապետի թեկնածուներին, որքան՝ նրանց թիմերին: Այս իմաստով լուրջ քննություն է սպասվում հատկապես ցուցակների առաջին 20-30 տեղերում ընդգրկված թեկնածուներին, կարեւորվում են նրանց հետ կապված բոլոր հիշողությունները:
Փաշինյանի քաղաքական թիմի մասին շատ բան չկա ասելու: Հանրությանը քաջածանոթ ապազգային խայտառակությունների շարան է դա, որտեղ մեկը մյուսի հետ մրցում են իրենց հակահայկականությամբ, թրքամետությամբ եւ ադրբեջանամետությամբ: Ես դեռ չեմ խոսում այս ցուցակի խմբակային հանցագործությունների մասին, որոնք առանձին քննարկման թեմա են դառնալու ընտրություններից հետո: Սա հենց այն ցուցակն է, որի 2-րդ համարից մինչեւ վերջինը հարցաքննվելու են Նիկոլ Փաշինյանի բերած աղետների բազմահատոր քրգործով: Պարզ է, չէ՞, որ Նիկոլը միայնակ չէր կարող ոչինչ անել, եթե նրա հետ չլինեին Արարատ Միրզոյանը, Սուրեն Պապիկյանը, Արայիկ Հարությունյանը, Ալեն Սիմոնյանը, Ռուբեն Ռուբինյանը, Արսեն Թորոսյանը, Վահագն Ալեքսանյանը, Հայկ Կոնջորյանը… մյուսները: Տիգրան Ավինյանը, ճիշտ է, համեստագույն 31-րդ հորիզոնականն է զբաղեցնում, բայց նա էլ չի խուսափելու պատասխանատվությունից, որովհետեւ Նիկոլի կաբինետում մի ժամանակ փոխվարչապետ է աշխատել:

Արժե՞ երկու խոսք ասել ՔՊ-ի սպասարկու ուժերի, օրինակ՝ ազգային խայտառակություններ Արման Բաբաջանյանի եւ Լեւոն Շիրինյանի ցուցակների մասին: Անուն-ազգանուններ են այնտեղ, որոնք ոչինչ չեն ասում հանրությանը: Նույնը Արամ Զ. Սարգսյանի ցուցակի մասին կասեմ, որ պատրաստվում է ոչ միայն խորհրդարան անցնել, այլեւ կոալիցիա կազմել ազգադավ ՔՊ-ի հետ: Պարզապես հիշեցնեմ մեր հայրենակիցներին, որ Նիկոլի սպասարկու ուժերը եւս մեղքի իրենց բաժինն ունեն՝ Հայաստանը շունուշանգյալի ոտքի տակի շոր դարձնելու գործում:

Հանրությունն այս օրերին, իմ կարծիքով, ավելի շատ կենտրոնացած է լինելու ընդդիմության ցուցակների վրա, որոնք իշխանական ցուցակից առաջին հերթին առանձնանում են հասարակական տարբեր խավերի, տնտեսության ու գիտության տարբեր ոլորտների ընդգրկմամբ, փորձի եւ երիտասարդության հստակ համամասնությամբ եւ, իհարկե, քաղաքական ճիշտ հաշվարկով: Հանրությունը թե՛ «Ուժեղ Հայաստանի», թե՛ «Հայաստան» դաշինքի, թե՛ ԲՀԿ-ի, թե՛ «Միասնության թեւերի» ցուցակներին ծանոթանալիս, վստահ եմ, բազմաթիվ հետաքրքիր բացահայտումներ է անելու, եւ հենց դա էլ, գուցե, ընտրություններով իր կյանքը փոխելուն չհավատացող մեր շատ քաղաքացիներին հունիսի 7-ին կտանի ընտրատեղամասեր:

Եթե քարոզարշավի 2-րդ տասնօրյակում Փաշինյանին չհաջողվի իր թիմով գերել հասարակությանը, իսկ դա գրեթե անհնար է, ապա նա վերջնագծում կհայտնվի կատարյալ ֆիասկոյի շեմին: Ընդդիմությունն այդ օրերին, միանշանակ, սաստկացնելու է քննադատությունը, լինելու են նորանոր բացահայտումներ Նիկոլի եւ նրա օտար «գործընկերների» հակահայկական պայմանավորվածությունների մասին: Հենց այդ օրերին է սպասվում, որ Նիկոլի թուրք եւ ադրբեջանցի քիրվաները «բարի կամքի» ժեստեր կցուցադրեն՝ մեր հանրությանը սուտ խաղաղության հետեւից տանելու համար, բայց թե որքանով դա կնպաստի Նիկոլի հեղինակության բարձրացմանը, դժվար է ասել: Մեր հանրության համար մի բան հստակ է՝ Փաշինյանը վաղուց հարց լուծող չէ, կատարող է, ու եթե օտարն էլ նրա համար մի բան է անում, ապա միայն նրա հերթական զիջման, հերթական հակահայ քայլի դիմաց:

Քարոզարշավի վերջին փուլում ուժերի հարաբերակցության սոցհարցումները, անշուշտ, բոլորովին այլ պատկեր են ցույց տալու: Իշխանությունը շարունակելու է կորցնել, իսկ ընդդիմությունը՝ ավելացնել: Այլ ռեսուրս չունենալով՝ Փաշինյանը կփորձի եվրոպացիներ խաղացնել, եվրոներ ցույց տալ իր ընտրազանգվածին, ինչին, բնական է, կհետեւեն Ռուսաստանի պատժամիջոցները, որոնք, սովորաբար, ավելի արագ են տեղ հասնում, քան՝ եվրոները: Համատարած եւ անտանելի թանկացումը Նիկոլի ընտրազանգվածին կստիպի երկու անգամ մտածել՝ սոցհարցմանը պատասխանելուց առաջ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Փաշինյան ջան, Պուտինին խղճա, մեղք է»

«Փաշինյան ջան, Պուտինին խղճա, մեղք է» Tue, 01 Sep 2026 15:45:05 +0400 Երբ հանրությունը շունչը…

15 րոպե ago

Հայ և ռուս երիտասարդները կարող են դեր ունենալ կապերի ամրապնդման գործում․ Զախարովա

Հայ և ռուս երիտասարդները կարող են դեր ունենալ կապերի ամրապնդման գործում․ Զախարովա Tue, 01 Sep…

24 րոպե ago

Պատերազմին վերջ դրեցինք, հիմա աշխատում ենք Հայաստանի հետ․ Ալիև

Պատերազմին վերջ դրեցինք, հիմա աշխատում ենք Հայաստանի հետ․ Ալիև Tue, 01 Sep 2026 15:30:27 +0400…

30 րոպե ago

Նիկոլը ցայսօր ամենախոր, ասիմետրիկ հարվածները ստացել է Սրբազան պայքարից

Նիկոլը ցայսօր ամենախոր, ասիմետրիկ հարվածները ստացել է Սրբազան պայքարից Tue, 01 Sep 2026 15:30:20 +0400…

30 րոպե ago

Հատուկ «թիրախավորում» եմ տեխնիկական հսկիչին

Հատուկ «թիրախավորում» եմ տեխնիկական հսկիչին Tue, 01 Sep 2026 15:24:21 +0400 Երեւանի կենտրոնում, Պռշյան փողոցում…

36 րոպե ago

Դպրոցները՝ փակ, ճանապարհը՝ 2000 դրամ

Դպրոցները՝ փակ, ճանապարհը՝ 2000 դրամ Tue, 01 Sep 2026 15:15:10 +0400 Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Հայաստանի…

45 րոպե ago