323 դպրոց և 20 մասնագիտական հաստատություն տնօրեն չունեն

323 դպրոց և 20 մասնագիտական հաստատություն տնօրեն չունեն

Wed, 13 May 2026 22:45:33 +0400


Հանրակրթական դպրոցներում և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում լուրջ խնդիր է դարձել տնօրենների թափուր հաստիքները լրացնելու հարցը։ Հարց էինք ուղղել ԿԳՄՍՆ-ին դրա հետ կապված:

Փոխնախարար Արաքսյա Սվաջյանը պատասխանել է․ «2026թ. ապրիլի վերջի տվյալներով կառավարման նոր համակարգի է անցել ընդհանուր 669 դպրոց: Այդ դպրոցներից 323-ում տնօրենի պաշտոնը սահմանված կարգով համալրված չէ: ՀՀ-ում գործում են ավելի քան 90 միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ, որոնցից շուրջ 20-ում առկա են տնօրենի թափուր հաստիքներ: Դրանք համալրելու նպատակով սահմանված կարգով հայտարարվում են մրցույթներ։ Տնօրենի մրցութային ընտրության և թափուր տեղի համալրման կազմակերպման և անցկացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1494- Ն որոշմամբ հաստատված պահանջներին համապատասխան»։

323 հանրակրթական դպրոցում և 20 միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում տնօրենի պաշտոնը թափուր է, ինչը, բնականաբար, բացասաբար է անդրադառնում այդ հաստատությունների աշխատանքի, դրանցում իրականացվող կրթական գործընթացի վրա։ Բայց ինչն է պատճառը, որ նման բարձր հեղինակություն ունեցող, բավականին բարձր վարձատրությամբ աշխատատեղերում նշանակվել ցանկացողներ չկան, չէ որ դպրոցի տնօրենի պաշտոնը ժամանակին մեծ հարգանք վայելող եւ մեծ թվով մարդկանց համար երանելի աշխատանք էր:

Թերեւս պատճառն այն է, որ տնօրեն նշանակվում են միայն իշխանություններին հարող, նրանց գովերգող ու ծառայող մարդիկ, իսկ այդքան յուրային Հայաստանում գտնելը ՔՊ-ի համար լուրջ խնդիր է դարձել: Պատճառներից մեկն էլ, թերեւս, տնօրենի պաշտոնին հավակնողներին ներկայացվող արհեստականորեն բարդացված պահանջներն են:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Չորս ղեկավար, չորս ժամանակաշրջան, բայց տարբեր սկզբունքներ

Չորս ղեկավար, չորս ժամանակաշրջան, բայց տարբեր սկզբունքներ Thu, 29 Oct 2026 00:05:13 +0400 Հայաստանն իր…

7 ժամ ago

Արքայազն Հարիի աներոջը կասկածում են մանկապղծության մեջ

Արքայազն Հարիի աներոջը կասկածում են մանկապղծության մեջ Thu, 29 Oct 2026 00:00:26 +0400 Արքայազն Հարիի…

7 ժամ ago

Ամերիկյան պետական պարտքը նոր ռեկորդ է գրանցել

Ամերիկյան պետական պարտքը նոր ռեկորդ է գրանցել Wed, 28 Oct 2026 23:55:54 +0400 ԱՄՆ պետական…

7 ժամ ago

40 օր Խաղաղ օվկիանոսում «թափառելուց» հետո փրկվել է

40 օր Խաղաղ օվկիանոսում «թափառելուց» հետո փրկվել է Wed, 28 Oct 2026 23:45:18 +0400 Ձկնորսները…

7 ժամ ago

Մուսոլինիի ֆուտբոլիստ ծոռը գոլ է խփել

Մուսոլինիի ֆուտբոլիստ ծոռը գոլ է խփել Wed, 28 Oct 2026 23:30:58 +0400 Նախօրեին, Իտալիայի Ֆուտբոլի…

7 ժամ ago

Երևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն

Երևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն Wed, 28 Oct 2026 23:28:31 +0400 «Գազպրոմ…

7 ժամ ago