Ադեկվատ ու իրենց երկիրը սիրող քաղաքացիներն այս հարցի պատասխանը վաղուց ունեն

Ադեկվատ ու իրենց երկիրը սիրող քաղաքացիներն այս հարցի պատասխանը վաղուց ունեն

Wed, 13 May 2026 23:49:08 +0400


Եվ այսպես. քարոզարշավին մնաց 23 օր: Եկեք միասին մոդելավորենք ՀՀ բարեխիղճ քաղաքացու պահվածքն ու մտորումներն այս փուլում: Առաջին հարցը, որ պետք է տա յուրաքանչյուր քաղաքացի` ու՞մ եմ ընտրելու` իշխանությա՞նը, թե՞ ընդդիմությանը:

Ադեկվատ ու իրենց երկիրը սիրող քաղաքացիներն այս հարցի պատասխանը վաղուց ունեն, ով էլ չուներ կարող էր վերջին օրերին կողմնորոշվել, օրինակ այսօր` երբ 8 տարի պետություն ղեկավարած մարդը մի ողջ ընդդիմության «իքիբիր» է անվանում, կամ իր տակ մտած օլիգարխին մի քանի հարյուր միլիոնի հարկային արտոնություն տալիս, իսկ իր տակ չմտած օլիգարխի ունեցվածքը խլում, երեխային «լակոտ» անվանում, սպառնում բանտ գցել…

Եթե քաղաքացին կողմնորոշված է, որ այս պատուհասների իշխանությանը ձայն չի տալու, գալիս է 2-րդ հարցը` 18 ուժից ու՞մ տալ իմ թանկ ձայնը: Որքան էլ չէի ուզենա որոշ ուժերի ջնջել, բայց չեմ կարող չասել, որ 18-ից 14-ը որևէ շանս չունեն խորհրդարան անցնելու և եթե մեծ պարտավորություններ չունեք նրանց առաջ ու ձեր քվեի վրա էլ թքած չունեք, կառաջարկեի այդ 14-ին միանգամից հանել ձեր ցանկից և ընտրություն կատարել նկարում պատկերված 4 ուժերից որևէ մեկի օգտին:

Հավատացեք` ոչ մի շահագրգռություն ու անձնական էմոցիա չունեմ այս 4 ուժից որևէ մեկի նկատմամբ…բացի իշխանափոխության ցանկությունը: Եվ կարծում եմ, որ իշխանափոխություն հնարավոր է, եթե այս 4 ուժերը, կամ գոնե նրանցից 3-ն անցնեն խորհրդարան:

Գիտեմ, որ բազում առարկություններ ունեք յուրաքանչյուրի հասցեին, բյուր թերություններ ու սխալներ կարող եք նշել, բոլորի ցուցակներում կան մարդիկ, որոնց չէիք ուզենա տեսնել իշխանության մեջ և այլն, և այլն: Բայց յուրաքանչյուր կետ թվարկելիս զուգահեռաբար հիշեք ՔՊ խառնամբոխի անդամներին, նրանց խոսույթն ու քայլերը, նրանց սխալներն ու թերությունները, նրանց գործած ու գործելիք ավերմունքը և կտեսնեք, որ դա մի «անհասանելի» բարձունք է, որին այս մարդիկ երբևէ չեն կարողանա անգամ մոտենալ:

Առհասարակ առաջնորդվեք այս ուժերի լիդերների դրական որակներով, այլ ոչ թե բացասական:

Եթե գնահատում եք պետական կառավարման փորձը, կազմակերպական ունակությունները, խիստ ու պահանջկոտ ղեկավար եք պատկերացնում իշխանության ղեկին` ընտրեք Ռոբեր Քոչարյանի ուժին:

Եթե զրոյից ինքն իրեն սարքած, իր բիզնեսը կայացրած, իր հայրենակիցներին աջակցած, իր երկրի համար բազում ծրագրեր իրականացրած, աչքը կուշտ, հայկական ավանդույթները հարգող ղեկավար եք ուզում, ընտրեք Սամվել Կարապետյանին:

Եթե հրի ու ջրի միջով անցած, հողին կպած, հայ մարդու դարդ ու ցավը գիտակցող, համերաշխություն քարոզող մարդ եք ուզում, որն անձամբ չի էլ հավակնում վարչապետի պաշտոնին և կարող է կառավարություն բերել ոլորտային լավագույն մասնագետներին, ընտրեք Գագիկ Ծառուկյանի ուժին:

Եթե աշխատասեր, իր հայրենիքին նվիրված, մարդու իրավունքներն ու օրենքները հարգող երիտասարդ մարդ եք ուզում տեսնել իշխանության ղեկին, ընտրեք Արման Թաթոյանի ուժին:

Եվ հիշեք, որ իշխանափոխության դեպքում չի լինելու որևէ ուժի միանձնյա կառավարում, իսկ կոալիցիան ու կոլեկտիվ կառավարումը նաև փոխզսպման մեխանիզմներ է ենթադրում: Մի հավատացեք նրանց պրոռուսականության մասին լեգենդներին` դա սև փիառի համար է դաշտ նետվել: Հիշեք նաև, որ բոլոր մարդիկ թերություններ ունեն, բայց այս մարդիկ մի կարևոր առավելություն ունեն այսօրվա իշխանությունների համեմատ. նրանք հայ են` բառիս ամենալայն ու ամենալավ իմաստով և ոչ մի պարտավորություն չունեն մեր թշնամիների առաջ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Թուրքիան աշխարհում 2-րդն է ամենաշատ ԱԹՍ ունեցող երկրների ցանկում

Թուրքիան աշխարհում 2-րդն է ամենաշատ ԱԹՍ ունեցող երկրների ցանկում Fri, 11 Sep 2026 10:00:38 +0400…

7 րոպե ago

«Հրապարակ»․ ՔՊ-ն 5-10 անգամ թանկացնում է քաղաքացիության տուրքերը

«Հրապարակ»․ ՔՊ-ն 5-10 անգամ թանկացնում է քաղաքացիության տուրքերը Fri, 11 Sep 2026 09:45:46 +0400 Ներքին…

22 րոպե ago

Խաղաղ բնակիչներ են զոհվել և վիրավորվել․ Կիևի հերթական հարձակումը

Խաղաղ բնակիչներ են զոհվել և վիրավորվել․ Կիևի հերթական հարձակումը Fri, 11 Sep 2026 09:30:16 +0400…

38 րոպե ago

«Հրապարակ». Կրթության ոլորտում որոշումներ կայացնողները պետք է անհապաղ փոխվեն

«Հրապարակ». Կրթության ոլորտում որոշումներ կայացնողները պետք է անհապաղ փոխվեն Fri, 11 Sep 2026 09:15:31 +0400…

52 րոպե ago

Վայր իջիր երկիր

Վայր իջիր երկիր Fri, 11 Sep 2026 09:00:28 +0400 Նիկոլ Փաշինյանը մեկնեց Փարիզ` իր յուրաքանչյուր…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Ինչո՞ւ են Նորապատի դպրոցում ոտքի վրա դաս անում

«Հրապարակ»․ Ինչո՞ւ են Նորապատի դպրոցում ոտքի վրա դաս անում Fri, 11 Sep 2026 08:45:13 +0400…

1 ժամ ago