«Հրապարակ»․ Ինչ կտա Թուրքիայի որոշումը

«Հրապարակ»․ Ինչ կտա Թուրքիայի որոշումը

Thu, 14 May 2026 08:00:54 +0400


2022 թվականից շարունակվող հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ ուղիղ առեւտրի մեկնարկի բյուրոկրատական նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են՝ երեկ հայտարարեց Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։

Ըստ այդմ՝ Թուրքիայից երրորդ երկրների միջոցով Հայաստան մեկնող կամ նույն երթուղով ժամանող ապրանքների վրա այժմ, որպես վերջնական նշանակման կետ կամ ծագման երկիր, կարող է նշվել՝ «Հայաստան/Թուրքիա»։

Հիշեցնենք․ նախօրեին Երեւանի Շենգավիթ շրջանում քարոզարշավի ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նիկոլ Փաշինյանի ականջին շշնջում էր, թե` «վելքոմ» ասենք. «Թուրքերն այսօր բացում են, ողջունող տեքստ պատրաստենք»։ Եվ երեկ ՀՀ ԱԳՆ-ն տարածեց ողջույնի տեքստը՝ նշելով, թե այս որոշումը Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի հերթական արդյունքն է։ Իսկ ի՞նչ կտա այդ որոշումը Հայաստանին։

Նախկինում Հայաստանը Թուրքիայի` ապրանքներ արտահանող կամ ներկրող երկրների ցանկում ներառված չի եղել, ուստի ապրանքները վերաարտահանել են Հայաստան, իսկ հիմա փոխվում է այդ հանգամանքը, եւ, ըստ մեր զրուցակից տնտեսվարողի, Թուրքիայից Հայաստան ապրանքների ներկրումը փոքր-ինչ կէժանանա, կշահեն ներկրողները: Փոխարենը կտուժի տեղական արտադրողը։ Բայց այս չնչին հանգամանքը գործող իշխանությունները որպես աննախադեպ ձեռքբերում են ներկայացնում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ռուսաստանն իրավունք ունի օգտագործել բոլոր միջոցները՝ իր անվտանգությունն ապահովելու համար

Ռուսաստանն իրավունք ունի օգտագործել բոլոր միջոցները՝ իր անվտանգությունն ապահովելու համար Mon, 23 Nov 2026 20:30:15…

9 րոպե ago

Թրամփը Պուտինին ընկեր է անվանել

Թրամփը Պուտինին ընկեր է անվանել Mon, 23 Nov 2026 20:23:55 +0400 «Իմ ընկերը»․ այս մակագրությամբ…

15 րոպե ago

Նիկոլը թողնու՞մ, թե զավթում է իշխանությունը. Նահապետյան

Նիկոլը թողնու՞մ, թե զավթում է իշխանությունը. Նահապետյան Mon, 23 Nov 2026 20:19:04 +0400 Latest news…

20 րոպե ago

Ավինյան, չաշխատեցիք ամռանը, ասա` ո՞րն էր պատճառը

Ավինյան, չաշխատեցիք ամռանը, ասա` ո՞րն էր պատճառը Mon, 23 Nov 2026 20:15:46 +0400 Երևանի Ավան…

23 րոպե ago

Եվրոպան ստացել է Մոսկվայի՝ երկխոսելու հրավերը․արձագանքը հայտնի է

Եվրոպան ստացել է Մոսկվայի՝ երկխոսելու հրավերը․արձագանքը հայտնի է Mon, 23 Nov 2026 20:09:44 +0400 Եվրոպական…

29 րոպե ago

7 դեսպան հետ են կանչվել պաշտոններից՝ նախագահի հրամանագրերով

7 դեսպան հետ են կանչվել պաշտոններից՝ նախագահի հրամանագրերով Mon, 23 Nov 2026 20:02:33 +0400 ՀՀ…

37 րոպե ago