Անկեղծ ասած՝ ուրախացա, երբ պարզվեց քարոզարշավին բղավող մարդու մոտիվացիան․ Դավիթ Անանյանը՝ Էրեբունիում տեղի ունեցած երեկվա միջադեպի մասին

Անկեղծ ասած՝ ուրախացա, երբ պարզվեց քարոզարշավին բղավող մարդու մոտիվացիան․ Դավիթ Անանյանը՝ Էրեբունիում տեղի ունեցած երեկվա միջադեպի մասին

Thu, 14 May 2026 10:26:42 +0400


«Միասնության թևեր» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Դավիթ Անանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ երեկ Էրեբունիում ՔՊ-ական պատգամավոր Հայկ Կոնջորյանի աներն իրենց քարոզարշավի ժամանակ բարձրաձայն բղավում է՝ ոչ մեկին խոսքի հնարավորություն չտալով՝ մոլեգին պաշտպանելով գործող իշխանություններին ու Նիկոլ Փաշինյանին։ Նա մասնավորապես գրել է․

«Երեկ քարոզարշավի հերթական օրն էր։ Էրեբունի վարչական շրջանում շրջում էինք, զրուցում մեր համաքաղաքացիների հետ, ներկայացնում ծրագրերը, բաժանում մեր նախընտրական բուկլետները։

Տարբեր են մարդիկ։ Կան ընդգծված հայրենասերներ, կան նաև այս իշխանությունների անկեղծ պաշտպաններ։ Բայց, որքան էլ տարբեր լինեն քաղաքական պատկերացումները, գրեթե միշտ հնարավոր է լինում խոսել, լսել միմյանց, անգամ՝ չհամաձայնելով։

Եվ հենց այդ պատճառով երեկվա մի փոքր դրվագը մտորելու առիթ տվեց։

Ավագ սերնդի մի հայրենակից, բառի ուղիղ իմաստով, հարձակվեց մեզ վրա՝ մոլեգին պաշտպանելով գործող իշխանություններին ու Նիկոլ Փաշինյանին։ Մեր ցանկացած փորձ՝ զրույցը տեղափոխել կառուցողական քննարկման դաշտ, ապարդյուն էր։ Նա չէր լսում։ Չէր էլ փորձում լսել։ Պարզապես բարձրաձայն բղավում էր՝ ոչ մեկին խոսքի հնարավորություն չտալով։

Մենք բարեհամբույր հրաժեշտ տվեցինք ու հեռացանք։

Ճանապարհին մտածում էի՝ ի՞նչն է մարդկանց մի մասին հասցնում այսպիսի մոլեռանդ նիկոլապաշտության։ Ի՞նչն է ստիպում մարդուն հրաժարվել բանավեճից, լսելու կարողությունից, նույնիսկ սեփական արժանապատվությանը հարիր զսպվածությունից։

Պատասխան չունեի։

Մինչև քիչ անց մեզ ասացին, որ այդ «հորեղբայրը», ամենայն հավանականությամբ, ՔՊ-ական պատգամավոր Հայկ Կոնջորյանի աներն է։

Անկեղծ ասած՝ ուրախացա։ Եթե դա ճիշտ է, ապա շատ բան իր տեղն է ընկնում։ Հասկանում ես մոտիվացիան։ Հասկանում ես անձնական շահի, կապերի, համակարգային կախվածությունների այն շղթան, որը հաճախ ներկայացվում է որպես «գաղափարական հավատարմություն»։

Հենց սա է այսօրվա նիկոլապաշտության ամենաբնորոշ ողբերգությունը: Այն վաղուց է դադարել գաղափար լինելուց և, ըստ էության, վեր է ածվել անձնական շահի պաշտպանության բնազդի»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Արևմուտքից գրանտ ստացողները սկսել են քննադատել

«Հրապարակ»․ Արևմուտքից գրանտ ստացողները սկսել են քննադատել Fri, 23 Oct 2026 08:15:56 +0400 Հայ-ռուսական «եղբայրության»…

7 րոպե ago

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել Fri, 23 Oct 2026 08:10:24 +0400 Շաքիի դեպքերից հետո Նիկոլ Փաշինյանը…

12 րոպե ago

«Հրապարակ»․ Ճնշում են բոլոր կողմերից

«Հրապարակ»․ Ճնշում են բոլոր կողմերից Fri, 23 Oct 2026 08:05:58 +0400 «Ուժեղ Հայաստանում» երեկ երկար…

16 րոպե ago

«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում Fri, 23 Oct 2026 08:00:36 +0400 Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ…

22 րոպե ago

Առաջին անգամ «Շամոնդի վիրուսով» մարդ է վարակվել

Առաջին անգամ «Շամոնդի վիրուսով» մարդ է վարակվել Thu, 22 Oct 2026 23:55:41 +0400 Ֆրանսիական իշխանությունները…

8 ժամ ago

50 Cent-ը պնդում է՝ P. Diddy-ին բանտից իրեն հուղարկավորության ծաղկեփունջ է ուղարկել

50 Cent-ը պնդում է՝ P. Diddy-ին բանտից իրեն հուղարկավորության ծաղկեփունջ է ուղարկել Thu, 22 Oct…

9 ժամ ago