Կոռուպցիայի մեջ թաղված են

Կոռուպցիայի մեջ թաղված են

Thu, 14 May 2026 12:40:54 +0400


Նախընտրական քարոզարշավի շրջանակում Կենտրոնական բանկի շենքի դիմաց ելույթ է ունեցել «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը, ով քննադատել է Հայաստանի ֆինանսական համակարգում ձևավորված իրավիճակը։

Նրա խոսքով՝ առևտրային բանկերը, Կենտրոնական բանկի աջակցությամբ, զգալի շահույթ են ստանում սոցիալական ծանր վիճակում գտնվող քաղաքացիների հաշվին։ Մարուքյանը նշել է, որ վերջին հինգ տարիներին տոկոսադրույքների նվազեցման ուղղությամբ որևէ էական քայլ չի իրականացվել՝ հիշեցնելով, որ նման նախաձեռնություն եղել է միայն 2019 թվականին, սակայն այն չի ընդունվել կառավարության կողմից։

Քաղաքական գործիչը նաև անդրադարձել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և առևտրային բանկերի միջև վարկավորման մեխանիզմներին՝ պնդելով, որ ԿԲ-ն բանկերին ֆինանսավորում է մոտ 6-7 տոկոսով, մինչդեռ քաղաքացիներին տրամադրվող վարկերի տոկոսադրույքները հասնում են 15-20 տոկոսի։

Մարուքյանի խոսքով՝ «Ազատություն» ռադիոկայանի հրապարակումների արդյունքում հանրության համար բացահայտվել են գործող համակարգի որոշ խնդիրներ, այդ թվում՝ Կենտրոնական բանկի մեկնաբանությունը, ըստ որի՝ ցածր տոկոսադրույքները կարող են բարձրացնել չվերադարձվող վարկերի մակարդակը։

Նա նաև առաջարկել է քննարկել վարկային տոկոսադրույքների առավելագույն շեմի սահմանումը և պետական ու ԿԲ նախկին աշխատակիցների՝ առևտրային բանկերում աշխատանքի անցնելու սահմանափակումը՝ պնդելով, որ նախկին փորձը երբեմն օգտագործվում է պետական համակարգի դեմ։

Մարուքյանը բարձրացրել է նաև քաղաքացիների անունով առանց նրանց իմացության ձևակերպվող վարկերի խնդիրը՝ նշելով, որ նման դեպքերում հաճախ սկսվում են դատական գործընթացներ և գույքի կալանքներ, ինչն, ըստ նրա, անընդունելի իրավիճակ է։

Ելույթի ավարտին նա հայտարարել է, որ բանկային համակարգում գերիշխում են շահույթ ստանալու նպատակները՝ ընդգծելով, որ քաղաքական իշխանությունը, ըստ իրեն, հաճախ գործում է կորպորատիվ շահերի օգտին։ Մարուքյանը շեշտել է, որ իրենք չեն ընդդիմանում բանկային համակարգի զարգացմանը, սակայն դեմ են, երբ այն իրականացվում է քաղաքացիների սոցիալական բեռի աճի հաշվին։

«Հեղափոխության ճանապարհով իշխանության եկած թիմը վաղուց սկսել է պաշտպանել կորպորատիվ շահերը և թաղված է կոռուպցիայի մեջ»,- ասել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Պետք է այնպես անել, որ նրանց կալանքի յուրաքանչյուր օրը Ալիեւի վրա ավելի ու ավելի թանկ նստի

«Հրապարակ»․ Պետք է այնպես անել, որ նրանց կալանքի յուրաքանչյուր օրը Ալիեւի վրա ավելի ու ավելի…

7 րոպե ago

Հարձակման է ենթարկվել Գևորգ Էմին-Տերյանը

Հարձակման է ենթարկվել Գևորգ Էմին-Տերյանը Sat, 07 Nov 2026 12:08:22 +0400 Oragir.News-ը հայտնում է, որ…

14 րոպե ago

Հորմուզի նեղուցում առնվազն 25 նավաստի է զոհվել

Հորմուզի նեղուցում առնվազն 25 նավաստի է զոհվել Sat, 07 Nov 2026 12:00:41 +0400 ՄԱԿ-ի Միջազգային…

22 րոպե ago

«Հրապարակ»․ Եթե միակ սեփականատերն ինքն է, յուրացման մասին խոսելն ավելորդ է

«Հրապարակ»․ Եթե միակ սեփականատերն ինքն է, յուրացման մասին խոսելն ավելորդ է Sat, 07 Nov 2026…

36 րոպե ago

Ղազախստանը հետաքրքրված է TRIPP-ով․ ի՞նչ է ակնկալում

Ղազախստանը հետաքրքրված է TRIPP-ով․ ի՞նչ է ակնկալում Sat, 07 Nov 2026 11:30:05 +0400 Հայաստան կատարած…

52 րոպե ago

«Հրապարակ»․ Մեր մենթալիտետի մեջ չկա նման ակցիաներ կազմակերպելը

«Հրապարակ»․ Մեր մենթալիտետի մեջ չկա նման ակցիաներ կազմակերպելը Sat, 07 Nov 2026 11:15:35 +0400 Հայկական…

1 ժամ ago