Արհամարհեցիք Կաթողիկոսին․ Միքայել Մինասյանի նամակը՝ Մակրոնին

Արհամարհեցիք Կաթողիկոսին․ Միքայել Մինասյանի նամակը՝ Մակրոնին

Thu, 14 May 2026 15:36:00 +0400


Ֆրանսիական հեղինակավոր «Le Journal du Dimanche» պարբերականը հրապարակել է իմ նամակը՝ ուղղված Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։

Ահա ֆրանսերեն նամակի հայերեն թարգմանությունը:

«Հարգելի՛ պարոն Մակրոն,
Օրեր առաջ Դուք հյուրընկալվել էիք իմ հայրենիքում՝ Հայաստանում, որտեղ Ձեզ դիմավորեցին հայ ժողովրդին բնորոշ ջերմությամբ։ Ֆրանսիայի և Հայաստանի բարեկամությունը դարերի պատմություն ու արժեքային խորը արմատներ ունի, սակայն թույլ տվեք արձանագրել մի պարզ ճշմարտություն. ինչպես Հայաստանը Նիկոլ Փաշինյանը չէ, այնպես էլ Ֆրանսիան Դուք չեք։
Ձեր այցը ոչ թե դաշնակից ժողովրդին սատարելու առաքելություն էր, այլ բացահայտ ու կոշտ քաղաքական քարոզչություն՝ հօգուտ Նիկոլ Փաշինյանի՝ ընտրություններից ընդամենը մեկ ամիս առաջ։ Գործող իշխանությանը սիրաշահելու Ձեր մոլուցքն այնքան անհաղթահարելի էր, որ Դուք դիմեցիք նույնիսկ կեղծիքի՝ պնդելով, թե մինչև 2018 թվականը նմանօրինակ այցեր Հայաստան չեն եղել։ Մինչդեռ Ձեզ նախորդած բոլոր երեք նախագահներն էլ պաշտոնական այցերով եղել են մեր երկրում՝ արժանանալով ժողովրդական մեծագույն հարգանքի ու նույնքան ջերմ ընդունելության։

Այս այցի ընթացքում Դուք նախընտրեցիք տեսնել Հայաստանի միայն «նիկոլական» կողմը։ Դուք խուսափեցիք լսել այն հայերի ձայնը, որոնք չեն ներում և չեն մոռանում, թե ինչպես 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում, Ձեր անմիջական հովանու ներքո, Նիկոլ Փաշինյանն Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում։ Պատմության այդ սև էջի հեղինակներից շատերն արդեն լքել են քաղաքական բեմը, ինչպես մի օր կլքեք Դուք ու Ձեր հովանավորյալը։ Սակայն մնալու են այն 120,000 արցախահայերն ու նրանց սերունդները, որոնք Ձեր «խաղաղության օրակարգի» հետևանքով 8 ամիս տառապում էին շրջափակման մեջ, սովամահ էին լինում, իսկ 2023թ. սեպտեմբերին, ենթարկվելով էթնիկ զտման ու ռազմական ագրեսիայի, բռնի տեղահանվեցին իրենց հազարամյա հայրենիքից՝ Ձեր, Ձեր հովանվորյալի ու գործընկերների լռության ու անգործության պայմաններում։

Այսօր Դուք բարձրագոչ հայտարարություններ եք անում Փաշինյանի «խիզախության» մասին։ Եթե Ձեզ համար սեփական հայրենիքն ու ժողովրդին թշնամուն հանձնելը խիզախություն է, ապա մեզ համար դա ազգային դավաճանություն է։ Բայց Դուք այդ հայերին չհանդիպեցիք։

Դուք չտեսաք Երևանի փողոցներում քաշքշվող ու բիրտ ուժի ենթարկվող արցախահայերին, որովհետև ոստիկանական պատնեշները նրանց հեռու էին պահում Ձեր աչքից։ Դուք այցելեցիք Ցեղասպանության հուշահամալիր, բայց այդպես էլ չիմացաք, որ Ցեղասպանության թանգարանի տնօրենը՝ վաստակաշատ գիտնականը, վերջերս է Նիկոլի կողմից պաշտոնանկ արվել միայն այն բանի համար, որ համարձակվել էր Արցախի մասին գիրք նվիրել ԱՄՆ փոխնախագահին։

Դուք այցելեցիք քրիստոնեությունն առաջինն ընդունած երկիր, բայց արհամարհեցիք Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ով տևական ժամանակ է՝ ենթարկվում է բացահայտ հալածանքների՝ Արցախը չուրանալու և հայկական հոգևոր ժառանգությունը պաշտպանելու համար։ Հայ Առաքելական եկեղեցու դեմ սանձազերծված հալածանքները չեն սահմանափակվում Վեհափառ Հայրապետի դեմ ուղղված արշավով։ Այսօր Հայաստանում եկեղեցու չորս սրբազաններ գտնվում են անազատության մեջ՝ բացառապես շինծու ու քաղաքականապես մոտիվացված մեղադրանքներով։ Ավելին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղաշարժը երկրից փաստացի արգելված է, իսկ նրա ընտանիքի անդամները դարձել են քաղաքական պատանդներ՝ հայտնվելով ճաղերի հետևում։
Դուք այցելեցիք Գյումրի, սակայն Ձեզ չասացին, որ այդ թեմի առաջնորդը՝ Միքայել Սրբազանը, ազատ խոսքի և ճշմարտությանն անդավաճան մնալու համար շուրջ մեկ տարի անցկացրեց բանտում, իսկ այժմ գտնվում է տնային կալանքի տակ։ Ձեր այցի ժամանակ Գյումրիի հավատացյալներին, որոնք փորձում էին Ձեզ փոխանցել իրենց ձայնը, ոստիկանական բիրտ ուժով արգելեցին նույնիսկ մոտենալ Ձեր շարասյանը։

Հայաստանն այսօր թաղված է տոտալ ռեպրեսիաների մեջ. քաղբանտարկյալների առկայությունը, ազատ խոսքի բռնի լռեցումն ու ժողովրդավարական ինստիտուտների փլուզումն արձանագրված են անգամ միջազգային հեղինակավոր զեկույցներում։ Փաշինյանը չի խորշում հալածանքներ իրականացնել նաև Սփյուռքի հեղինակավոր գործիչների նկատմամբ, որոնցից ոմանք, ի դեպ, հենց Ձեր պատվիրակության կազմում էին։ Դուք չեք կարող չիմանալ այս ամենի մասին։
Հայերը, որոնց Դուք այդպես էլ չհանդիպեցիք վստահ են՝ պատմությունը դեռ կտա իր դաժան գնահատականը այն «խիզախությանը», որը Դուք այդքան ջանասիրաբար գովերգում եք։ Նաև ուրախ են, որ ինչպես Հայաստանը Նիկոլ Փաշինյանը չէ, այնպես էլ Ֆրանսիան Դուք չեք»։

Միքայել Մինասյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Օդանավներ են բախվե ամերիկյան Մայամիում

Օդանավներ են բախվե ամերիկյան Մայամիում Sun, 15 Nov 2026 13:30:04 +0400 Բեռնատար եւ ուղեւորատար օդանավներ…

12 րոպե ago

Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում

Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում Sun, 15 Nov 2026 13:14:26 +0400 Ազգերի լիգայի…

27 րոպե ago

Ինքնաթիռներն իրար են բախվել

Ինքնաթիռներն իրար են բախվել Sun, 15 Nov 2026 13:00:41 +0400 Մայամիի միջազգային օդանավակայանում բախվել են…

41 րոպե ago

Ով է Կամբոջայում դիմավորել Փաշինյանինն

Ով է Կամբոջայում դիմավորել Փաշինյանինն Sun, 15 Nov 2026 12:46:12 +0400 «Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային…

55 րոպե ago

Փարիզում ցուցարարներին ցրելու համար օգտագորվծել են լուսաձայնային նռնակներ

Փարիզում ցուցարարներին ցրելու համար օգտագորվծել են լուսաձայնային նռնակներ Sun, 15 Nov 2026 12:37:49 +0400 Փարիզում…

1 ժամ ago

Հարյուրավոր ձերբակալվածներ կան․ Ֆրանսիայում սկսվեց քաոսը․․․

Հարյուրավոր ձերբակալվածներ կան․ Ֆրանսիայում սկսվեց քաոսը․․․ Sun, 15 Nov 2026 12:30:04 +0400 Ֆրանսիայի ոստիկանությունը նոյեմբերի…

1 ժամ ago