Բլոգերին մեղադրում են ատելություն տարածելու համար. կալանքի միջնորդության են տարել

Բլոգերին մեղադրում են ատելություն տարածելու համար. կալանքի միջնորդության են տարել

Thu, 14 May 2026 21:15:57 +0400


Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունը վարույթ է սկսել բլոգեր Արտակ Ավետիսյանի նկատմամբ եւ այսօր հաղորդագրություն է տարածել, թե «նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2026 թվականի մայիսի 12-ին Ա.Ա.-ն օգտագործելով տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները՝ ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութի ընթացքում կատարել է ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն, թշնամանք հրահրելու և քարոզելու վերաբերյալ հայտարարություններ»: Հիշեցնենք, որ Ավետիսյանն ընդամենը լայվով Նիկոլ Փաշինյանին հրավիրել էր Շենգավիթ եւ խոստացել էր «լավ ընդունելություն» ցույց տալ ու «ս…իր» անել իրենց թաղի: Թե այդ խոսքի որ հատվածն է Քննչական դիտել որպես «Ֆեյսբուքում ատելություն, անհանդուրժողականություն, թշնամանք հրահրելու և քարոզելու հայտարարություններ», պարզ չէ: Ավետիսյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով , նա ձերբակալվել է և Քննչականը նրա նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է տարել դատարան:

Մենք առաջարկում ենք Քննչական կոմիտեին նույն բծախնդրությամբ լսել ՔՊ-ականների լայվերը` Նիկոլ Փաշինյանի, Ռուբեն Ռուբինյանի, Վահագն Ալեքսանյանի եւ մյուսների, կարդալ նրանց եւ այլ ՔՊ-ականների գրառումներ: Կհամոզվեն, որ շատ ավելի առիթներ կան քրեական վարույթներ հարուցելու հենց նույն հոդվածով եւ ավելի հիմնավորված կլինեն այդ վարույթները ու կարիք չի լինի ճնշում գործադրել դատավորների վրա, որ կալանքի սանկցիա տան:

Հիշեցնենք, որ մենք գրել էինք, որ Արտակ Ավետիսյանին կալանքի են տանելու։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ ՔՊ թեկնածուն նախընտրական կաշառք է խոստանում, անչափահասներին օգտագործում

«Հրապարակ»․ ՔՊ թեկնածուն նախընտրական կաշառք է խոստանում, անչափահասներին օգտագործում Tue, 20 Oct 2026 08:20:08 +0400…

3 րոպե ago

«Հրապարակ»․ Մոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են

«Հրապարակ»․ Մոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են Tue, 20 Oct 2026 08:15:03 +0400 Մենք հետաքրքրվել…

8 րոպե ago

«Հրապարակ»․ Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել

«Հրապարակ»․ Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել Tue, 20 Oct 2026 08:10:12 +0400 Աշխատանքի եւ…

13 րոպե ago

«Հրապարակ»․ Որն է Վանոյանի հեռացման պատճառը

«Հրապարակ»․ Որն է Վանոյանի հեռացման պատճառը Tue, 20 Oct 2026 08:05:56 +0400 Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝…

17 րոպե ago

«Հրապարակ»․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել

«Հրապարակ»․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել Tue, 20 Oct 2026 08:00:00…

23 րոպե ago

Chanel-ը, Gucci-ն և Burberry-ն հարվածի տակ են

Chanel-ը, Gucci-ն և Burberry-ն հարվածի տակ են Mon, 19 Oct 2026 23:45:53 +0400 Ապրանքանիշերը տարիներ…

9 ժամ ago